fbpx

Թե ինչպես, շատ պատահական, գտնվեց Դանիել Բեկ-Փիրումյանի գերեզմանը

Ահա ձեզ մի հուզիչ պատմություն՝ կապված Դանիել Բեկ-Փիրումյանի գերեզմանի հետ, որը գտնվել է շատ պատահական…

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Իմ բարեկամուհիներից մեկը՝ Ծովիկ Դանուխյանը, մտերիմ էր ՄԵԾ հայի ազգականուհու՝ գերմանագետ ու վերֆելագետ Մեջի Փիրումովայի հետ:

-Մի անգամ, երբ խոսք գնաց Սարդարապատի հերոսամարտի մասին, Մեջին հուզված ինձ մի հետաքրքիր պատմություն պատմեց: Հիմա էլ հիշում ու փշաքաղվում եմ,-իր լսած պատմությունն այսպես սկսեց պատմել Ծովիկը,- օրերից մի օր, Էջմիածնի Գայանե եկեղեցու հոգևորականներից մեկի մոտ է գալիս մոտիկ գյուղում ապրող մի հովիվ ու ասում՝ տեր հայր, ամեն գիշեր ինձ մի մարդ է երազ գալիս ու ասում.

— Ես թաղված եմ Գայանե եկեղեցու բակում, վրաս քաշած մի անտաշ քար կա, որի վրա նորմալ ոչ անուն կա, ոչ ազգանուն: Ուզում եմ անունս պատկերավոր լինի այդ քարին, որ մարդիկ ինձ ճանաչեն, իմանան, ով է այդտեղ թաղված: Քարի վրա էլ այնքան փոշի կա, որ ինձ ահավոր նեղություն է տալիս:

Հոգևորականը հովվի ասածը բանի տեղ չի դնում: Հովիվս քոռ ու փոշման հեռանում է: Անցնում է մի որոշ ժամանակ…Մի օր էլ, մեկ ուրիշ գյուղից մի կթվորուհի է գալիս ու ասում.
-Տեր հայր, ամեն գիշեր մի կերպար է ինձ երազ գալիս ու ասում՝ ես թաղված եմ Գայանեյի բակում: Կամ ինձ հանեք շպրտեք կամ էլ քարիս վրա նորմալ անուն ազգանունս գրեք:

Այս կնոջ պատմելուց հետո հոգևորականը հիշում է հովվի պատմածը, հետո զուգահեռներ անցկացնելով, հիշում է այն լուրերը, որ մարդիկ դեռ շատ վաղ ժամանակից ասում էին՝ Դանիել Բեկ-Փիրումյանը թաղված է Գայանեի գերեզմանոցում: Ու քանի որ փաստեր չկար, ոչինչ հնարավոր չէր անել:

Կարդացեք նաև՝ Զորավար Անդրանիկն ու նրա երազների Բրաբիոն ծաղիկը

Սկսում են փնտրել անանուն գերեզմանը: Վերջապես գտնում են մի փոքրիկ, վաղուց մաշված, կիսաջարդված տապանաքար, որի վրա շա՜տ աննշան գրված է լինում Բեկ-Փիրումով: Մինչ այդ, ոչ ոք չէր նկատել քարը, իսկ եթե նկատել են, ապա չեն պատկերացրել տիրոջ իրական ով լինելը:

Լուրը հասնումէ Երևան. գտնվել է Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատարի գերեզմանը: Իհարկե, որոշ գործողություններից հետո համոզվում են դրանում:
Մի մեծահարուստ մարդ, ով լսելով՝ գտնվել է Մեծ հայի աճյունը, ասում է, որ ինքը կհովանավորի կառուցեն նրան արժանի գերեզման, ավելացնելով՝ նման ՀԱՅԻ անունը հայոց պատմության մեջ ոսկե տառերով պետք է գրվի:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.29 из 5 )
MediaMag
Թե ինչպես, շատ պատահական, գտնվեց Դանիել Բեկ-Փիրումյանի գերեզմանը
Կանացի 17 բան, ինչին չի դիմանա և ոչ մի տղամարդ