fbpx

Ճիշտ խոսքեր կյանքի մասին: Խորհուրդ է տրվում կարդալ բոլորին

Կյանքի ամենաօգտակար հմտություններից մեկը՝ ամեն վատն արագ մոռանալու ունակությունն է: Մի սևեռվեք խնդիրների վրա, մի ապրեք ներսում վիրավորանքներ պահելով և ձեր մեջ զայրույթ մի պահեք:

Մարդիկ կարծում են, որ երջանիկ կլինեն, եթե տեղափոխվեն այլ տեղ, և հետո պարզվում է՝ ուր էլ գնաս, ինքդ քեզնից չես փախչի:

♦ Երջանկությունը համբույրի պես է. Դրանից հաճույք ստանալու համար հարկավոր է այն կիսել ինչ-որ մեկի հետ:

♦ Գնահատեք այն մարդկանց, ովքեր գալիս են այն պահերին, երբ վատ վիճակում են ոչ թե իրենք, այլ դուք:

♦ Մի փակեք նրանց բերանը, ովքեր բացում են ձեր աչքերը: Եվ ամուր, կանգնած ձեր ոտքերի վրա, մի մոռացեք նրանց, ովքեր ձեզ բարձրացրել են իրենց ձեռքերի վրա:

♦ Անիմաստ է փորձել օգնել մարդկանց, որոնք իրենց չեն օգնում: Մարդուն անհնար է ստիպել բարձրանալ աստիճաններով, եթե նա ինքը չի ցանկանում բարձրանալ:

♦ Բոլորն էլ սխալվում են:
Ընդունում է սխալը`արժանավորը:
Ներողություն է խնդրում`համարձակը:
Վերսկսում է հարաբերությունները`ուժեղը:

♦ Եղեք այն մեկի հետ, ում հետ ցանկանում եք լինել, և ոչ թե այն մեկի, որի հետ ուրիշներն են ցանկանում տեսնել ձեզ:

 

♦ Եղեք քաջ, եթե ցանկանում եք ինչ-որ բան փոխել:

♦ Համբերատար եղեք, եթե ինչ-որ բան հնարավոր չէ փոխել:

♦ Եվ իմաստուն եղեք, որպեսզի կարողանաք ճիշտ ընտրել, թե երբ է պետք քաջություն, և երբ է անհրաժեշտ համբերություն:

♦ Ներողություն խնդրելը չի նշանակում, որ դուք սխալ եք, իսկ դիմացինը ճիշտ: Դա պարզապես նշանակում է, որ ձեզ համար հարաբերություններն ավելի կարևոր են, քան ձեր սեփական էգոն:

♦ Մարդիկ բաժանվում են երկու տեսակի: Նրանք, որոնք, մտնելով սենյակ, բացականչում են. «Օ՜, ում եմ տեսնում», և նրանք, որոնք ասում են՝ «ահա և ես»:

♦ Կյանքում ամենադժվարը հասկանալն է, թե որ կամուրջն անցնել, իսկ որը այրել:

♦ Տղամարդուն բնութագրում է չորս իրավիճակ՝ ինչպես է նա պայքարում, ինչպես է փող հաշվում, ինչպես է նայում երեխաներին և ինչպես է ավարտում հարաբերությունները:

♦ Սովորեք ուրախանալ առանց ալկոհոլի, երազել առանց դեղերի, շփվել առանց ինտերնետի:

♦ Անհնար է ապրել առանց վեճերի, այնպես, ինչպես անցնելով ամբողջ քաղաքով, տեսնել միայն կանաչ լույս:

♦ Որքան երկար եմ ապրում, այնքան ավելի հստակ եմ հասկանում, որ կյանքում գլխավորը՝ հստակ իմանալ, թե ինչ եք ուզում, և թույլ չտալ, որ ձեզ շփոթեցնեն այն մարդիկ, որոնք կարծում են, որ ավելի լավ գիտեն:

♦ Պետք է կարողանալ մերժել մարդկանց: Նրանք  լկտիանալու հատկություն ունեն:

♦Մարդու բնավորության մեջ կան երեք ոսկե որակ՝ համբերություն, չափի զգացում և լռելու ունակություն: Երբեմն կյանքում նրանք օգնում են ավելին, քան միտքը, տաղանդը և գեղեցկությունը:

♦ Երբեք մի ապրիր տղամարդու հետ`հանուն փողի, երեխաների և խղճահարության: Փողից կգերհագենաք, երեխաները կմեծանան, իսկ խղճահարությունը կվերածվի զայրույթի:

♦ Մարդու լավագույն վրեժն ապացուցելն է, որ կարող եք ապրել առանց նրա:

♦ Լավ մարդիկ ձեզ երջանկություն կբերեն, վատ մարդիկ ձեզ փորձ կտան, ամենավատը ձեզ դաս կտա, իսկ լավագույնները ձեզ հուշեր կպարգևեն: Գնահատեք բոլորին:

♦ Այս կյանքում ամեն ինչ կարելի է հաղթահարել, քանի դեռ կա ապրելու համար պատճառ, թե ում սիրել, ում համար հոգ տանել և ում հավատալ:

♦ Ավելի հաճախ վիճում ենք նրանց հետ, ում ամենից շատ չենք ցանկանում կորցնել:

♦ Հոգիների տարվածությունը վերածվում է բարեկամության, մտքինը՝ վերածվում է հարգանքի, մարմիններինը՝ վերածվում է կրքի: Եվ միայն բոլորը միասին կարող են վերածվել սիրո:

♦ Եթե ​​պարտվողը ժպտում է, հաղթողը կորցնում է հաղթանակի համը:

♦ Եթե ​​ուզում եք մարդուն ճանաչել, մի լսեք այն, ինչ ասում են ուրիշները նրա մասին, ավելի լավ է լսեք, թե ինչ է նա ասում ուրիշների մասին:

♦ Երբեք մի արդարացեք: Ոչ նրանց առջև, որոնք սիրում են ձեզ, ոչ էլ, հատկապես, նրանց, որոնք չեն սիրում: Նա, ով չի սիրում, այլևս երբեք չի հավատա ձեզ, և ով սիրում է, նա ինքը արդարացում կփնտրի ձեզ համար:

♦ Իսկապես ամենամտերիմ մարդը նա է, ով գիտի քո անցյալը, հավատում է քո ապագային և այժմ ընդունում է քեզ այնպես, ինչպիսին, որ կաս:

♦ Փողը գալիս է, հեռանում է, երջանկությունը դրանց մեջ չէ: Աշխարհում ամենակարևորը միշտ կլինեն այն մարդիկ, ովքեր ձեզ հետ էին ամենադժվար պահերին:

♦ Սիրելիի խոսքը ավելի լավ է բժշկում, քան աշխարհի բոլոր բժիշկները: Եվ այն ավելի արագ է սպանում, քան բոլոր դահիճները …

♦ Կյանքի ամենաօգտակար հմտություններից մեկը՝ ամեն վատն արագ մոռանալու ունակությունն է: Մի սևեռվեք խնդիրների վրա, մի ապրեք ներսում վիրավորանքներ պահելով և ձեր մեջ զայրույթ մի պահեք:

♦ Հոռետեսն ամեն առիթին տեսնում է դժվարություններ, լավատեսը՝ տեսնում է հնարավորություններ ամեն դժվարության մեջ:

♦ Եթե ​​մարդ ուզում է ապրել, ուրեմն բժշկությունն անզոր է:

♦ Կյանքում միակ կանոնը, որով դուք պետք է ապրեք, բոլոր իրավիճակներում մարդ մնալն է:

♦ Ամենամեծ խոչընդոտը վախն է:

♦ Ամենամեծ սխալը ոգով ընկնելն է:

♦ Ամենավտանգավոր մարդը ստախոսն է:

♦ Առավել ստոր զգացողությունը նախանձն է:

♦Ամենագեղեցիկ արարքը` ներելը:

♦ Լավագույն պաշտպանությունը ժպիտն է:

♦ Ամենահզոր ուժը հավատն է:

♦ Լավագույն աջակցությունը Հույսն է:

♦ Լավագույն նվերը Սերն է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 168 assessment, среднее 4.4 из 5 )
MediaMag
Ճիշտ խոսքեր կյանքի մասին: Խորհուրդ է տրվում կարդալ բոլորին
Թեստ, որը ստուգում է Ձեր ուշադրությունը