fbpx

Հայ գեղանկարիչ։ Միայն նրան էր Ստալինը վստահում նկարել իր դիմանկարները։ Ո՞վ էր նա…

Հայազգի գեղանկարիչ Դմիտրի Նալբանդյանը հռչակ է ձեռք բերել իր հանդիսավոր դիմանկաներով: Առաջին իսկ աշխատանքները`«Ստալինի դիմանկարը» և «Կիրովի ելույթը կուսակցության 17-րդ համագումարին» բարձր գնահատականի են արժանացել խորհրդային մամուլում՝ մեծ ճանաչում բերելով նրան:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Նա ստեղծել է Խորհրդային Միության ղեկավարների` Ստալինի, Բրեժնևի և Խրուշչովի դիմանկարները, ինչի համար ստացել է «Քաղբյուրոյի առաջին վրձին» անունը: Հայտնի է, որ Ստալինը միայն նրան էր վստահում ստեղծել իր դիմանկարները:

Գեղանկարչի խոսքերով, դիմանկարն առավել լիարժեք կերպով է արտացոլում դարաշրջանի ոգին, և իր պարտքն է ստեղծել երկրի ղեկավարների պատկերները:

Լինելով հանդիսավոր դիմանկարի մեծ վարպետ, նկարիչն անդրադարձել է նաև այլ ժանրերի՝ նատյուրմորտ, բնանկար, ստեղծել է պատմահեղափոխական թեմաներով մեծադիր աշխատանքներ («Երևան. բնանկար», «Մոնմարտրում», «Դուրս վռնդեք օկուպանտներին մեր երկրից»): 
Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է Դմիտրի Նալբանդյանի ինը աշխատանք: Նրա աշխատանքները ցուցադրվում են նաև Ռուսաստանի բոլոր առաջատար թանգարաններում:

Կարդացեք նաև՝ Չերչիլն ու հայկական կոնյակը

1992 թվականից Մոսկվայում գործում է նրա արվեստանոց-թանգարանը, որտեղ պահվում է հեղինակի շուրջ 1500 ստեղծագործություն:

«Դուրս վռնդեք օկուպանտներին մեր երկրից»

«Լ. Բրեժնև»

«Կառուցվում է Երևանը»

«Լենինը Գորկիում»

«Հզոր բարեկամություն»

Նատյուրմորտ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Հայ գեղանկարիչ։ Միայն նրան էր Ստալինը վստահում նկարել իր դիմանկարները։ Ո՞վ էր նա…
ԹԵՍՏ․ Մարզեք ուղեղը, պատասխանելով տարբեր ոլորտներին առնչվող հարցերին