fbpx

Տղաների անունների նշանակությունը

Ուզո՞ւմ եք իմանալ ի՞նչ է նշանակում Ձեր, Ձեր տղայի կամ Ձեր ընկերոջ անունը, ուրեմն փնտրեք այն ներքևում բերված ցուցակում.

Աբրահամ

նշանակում է «բազմության հայր» կա նաև Abram իբրև «բարձր հայր»:

Աբգար

համարվում է հայերեն բառ և նշանակում է իբրև «ավագ այր»:

Աբել

(Հաբել) բառից է և նշանակում է «սուգ»: Այժմ տարածված է Աբել ձևով:

Ըստ «Աստվածաշնչի» Ադամի երկրորդ որդու անունն է:

Ադամ

ստուգաբանվում է իբրև «երկրային», «մարդ»:

Ազնավուր

հայերեն «ազն» արմատից է, որը նշանակում է «երևելի մարդ», «հսկա», «դյուցազն»:

Ազատ

հայերեն ազատ բառից է: Շատ տարածված անուն է:

Աթաբեգ (Աթաբեկ)

թուրքերեն Atabeg կազմված է ata (հայր) և beg (իշխան) բառերից: Նշանակում է (հայր կամ դաստիրակ):

Ալբերտ

նշանակում է (ազնվափայլ): Այս անունը Albert ձևով այժմ տարածված է Եվրոպայում:

Ալեքսան

Ալեքսանդր անվան կրճատ ձևն է:

Ալֆրեդ

ֆրանսերեն Alfred անունից գեղարվեստական գրականության ազդեցությամբ:

Ահարոն

ստուգաբանվում է իբրև (լեռնական), (ուսուցանող) կամ (իմացող) .Սրա կրճատ ձևն է Հարոն:

Աղասի

թուրքերեն Agasi (տեր), (տիրակալ իշխան): Այժմ տարածված է Աղաս ձևով:

Անաստաս

հունարեն Անուն է: Նշանակում է (հարություն) (մեր Հարություն անունը սրա թարգմանությունն է):

Անդրանիկ

հայերեն. Անդրանիկ բառից է, որը նշանակում է (ավագ), (մեծ), (երեց):

Անդրեաս

հունարեն Andreioss անունն է, որ նշանակում է (առնական), (խիզախ), (հանդուգն):

Անտոն

լատիներեն Antonius անունից նշանակում է (առաջնորդ):

Անուշավան

այս անունը ստուգաբանվում է իբրև (անմահ հոգի): Ոմանք էլ դիտում են որպես անուշ և ավան (գյուղ) բառերից կազմված մի անուն:

Աշոտ

այս անվան հիմքը Մ. Խորենացին համարում է հին հրեական asud ձևը:

Առաքել

գրբարյան Առաքեալ բառից է. Նշանակում է (ուղարկված), (պատգամավոր), (դեսպան):

Ասատուր

հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որը գործածական է նաև այսօր:

Ասպետ

հայերեն Ասպետ բառից է, որը պարսկական փոխառնություն է. Նշանակում է (ձիավոր իշխան):

Արա

Արան գարնան, բուսականության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր: Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է ակկադա-շումերական լեզուներից և նշանակում է (անտառ), (արտ) և այլն:

Արամ

ըստ Մ. Խորենացու Արա Գեղեցիկի հոր անունն է: Նշանակում է (վսեմություն) կամ (բարձրություն): Այժմ շատ տարածված անուն է:

Արայիկ

հնագույն Արա անունն է` իկ փաղաքշական ածանցով:

Արբակ

Ծագումով հրեական անուն է: Այժմ հազվագյուտ համդիպող անուն է:

Արգամ

ըստ Մ. Խորենացու` հայոց Մուրացյան նախարարի տոհմի նահապետներից մեկի անունն է:

Արեգ

Հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր:

Արթուր

Եվրոպական անուն է, որ մեզ մոտ տարածում է գտել գեղարվեստական գրականության միջոցով:

Արծրունի

հայ տոհմանուններից է, որ իբրև անուն սկսել է գործածել անցյալ դարի 90- ական թվականներին:

Արկադի

ռուսերեն Аркадий անունն է, որ անփոփոխ մուտք է գործել մեր մեջ: Հունարեն նշանակում է (բարեհոգի), (ազնիվ), (երջանիկ):

Արման

պարսկերեն Arman բառից է, որը նշանակում է (իղձ), (կարոտ):

Արմեն

հայերեն Արմենակ անվան կրճատ ձևն է, բոլորովին կապ չունի armen (հայ) և կամ Armenia (Հայաստան) բառերի հետ:

Արշակ

պարսկերեն Arsa (արջ) բառից` հայերեն Ակ փաղաքշական ածանցով: Նշանակում է (արջուկ):

Արշավիր

հայկական հնագույն անուններից է, որ ըստ Հյուբշմանի նշանակում է (տղամարդ):

Արսեն

հունարեն arsen բառից է, որ նշանակում է (առնական), (ամրակուռ):

Արտակ

նշանակում է (սրընթաց): Այժմ շատ տարածված է:

Արտաշես

ստուգաբանվում է իբրև (լույս), (եռանդ, ուրախություն) կամ (անեծք):

Արտավազդ

Արտավազդ անունը ստուգաբանվում է` (տևական արդարություն):

Այժմ էլ տարածված անուն է. Կրճատ կոչում են Արտո:

Արտեմ

հունարեն artemes բառից է, որ նշանակում է (ամրակազմ), (ջլապինդ):

Բաբգեն (Բաբկեն)

Հյուբշմանի կարծիքով կազմված է Բաբիկ անձնանունից պարս. En փաղաքշական ածանցով

Բաբիկ

պարսկերեն Bab (հայր) անվան փաղաքշական ձևն է, նշանակում է (հայրիկ):

Բագրատ

պարսկերեն Baga (աստված) և bata (տուրք), (պարգև) բառերից. Նշանակում է (աստծու պարգևած):

Բադալ

արաբերեն Badal բառից է, որ նշանակում է (փոխանորդ), (փոխարինող):

Բաղդասար

ասորերեն Անուն է և հայերի մեջ տարածված է: Մեկնաբանվում է որպես (գաղտնապես գանձող):

Բարսեղ

հունարեն բառ է, որը նշանակում է (արքա), (թագավոր):

Բենիկ

Բենիամին անվան կրճատ ձևն է:

Բորիս

ռուսերեն Борислав անվան կրճատ ձևն է, որ տարածվել է մեզ մոտ իբրև ինքնուրյուն անձնանուն: Նշանակում է (փառքի համար կռվող):

Գաբրիել

նշանակում է (աստվածայր), (աստծո մարդ):

Գագիկ

ասորերեն Gag անունն է, որից հայերն ստեղծել են նոր անուն` իկ փաղաքշական ածանցի միջոցով:

Գալուստ

հայերեն. Գալուստ (գալ) բառն է, որ նշանակում է (մոտ գալ), (մերձեկություն):

Գառնիկ

հայերեն Գառն բառի փաղաքշական ձևն է: Նշանակում է (համեստ), (հեզ), (խոնհար):

Գեղամ

ստուգաբանվում է իբրև (հավիտենական) կամ (վաղժամանակյա):

Գենադի

ռուսերեն Геннадий անձնանունն է, որ հունարեն նշանակում է (ազնվազարմ):

Գևորգ

հունարեն georgos բառից է, որ նշանակում է (հողագործ), (երկրագործ):

Գնել

հայկական հնագույն անուններից է:

Գոռ

հայերեն Գոռ բառից է, որ նշանակում է (հպարտ), (գոռոզ):

Գրիգոր

հունարեն grigorios, լատիներեն Grigorius անուններից է, որ նշանակում է (զգոն), (արթուն), (հսկող):

Գրիշա

ռուսերեն Григорий անվան փաղաքշական ձևն է, որ մեզ մոտ տարածված է իբրև անկախ անձնանուն:

Գուրգեն

պարսկերեն Gurgen անունից է, նշանակում է (գայլաբարո), կամ (գայլուկ):

հնագույն անուններից է. Գալիս է (Աստվածաշնչից) և տարածված է քրիստոնյա շատ ազգերի մեջ:

Դավիթ

նշանակում է (գեղեցկատես) կամ (սիրեցյալ):

Դերենիկ

հայերեն Դերեն նշանակում է (վանքի սան), (որդի վանաց): Հայերի մեջ տարածված անուն է:

Դմիտրի

ռուսերեն Дмитрий անունից:

Եգոր

ռուսերեն Егор անունից, որ նշանակում է (երկրագործ):

Եդիգար

պարսկերեն Yadigar (հրեշտակ) բառից:

Եսայի

նշանակում է (փրկություն):

Երանոս

հունարեն անձնանուն է, նշանակում է (խաղաղասեր), (խաղաղարար): Կրճատ ձևն է` Երո, Էրո:

Երեմիա

նշանակում է (բարձրություն): Կրճատ կոչում են Երեմ:

Երվանդ

նշանակում է (արագ), (սլացիկ):

Եփրեմ

նշանակում է (պտղաբեր), (աճող), (փարթամ):

Զավեն

պարսկերեն Zav անունից և նշանակում է (աջակցող), (օգնող):

Զաքարիա

ստուգաբանվում է իբրև (լավ հիշող), (մտապահող):

Զոհրաբ

պարսկերեն անձնանուն է: Նշանակում է (կարմրափայլ):

Զորավար

հայերեն Զորավար բարդ բառից է, որ նշանակում է (զորքը կռվի տանող):

Զորիկ

հայերեն Զոր բառից է` իկ փաղաքշական ածանցով: Նշանակում է (զորեղ), (զորություն ունեցող), (հզոր):

Էդգար

նորամուտ անուն է, որ եկել է եվրոպական լեզուներից գրականության միջոցով:

Էդիլ

արաբերեն (արդար) բառից է. Գործածական է բոլոր մահմեդական ժողովուրդների մեջ:

Էդուարդ

ֆրանսերեն Անուն է, որ նշանակում է (ունեցվածքի պահապան), (պահակ):

Էմիլ

տարածվել է գրականության միջոցով և շատ գործածական է:

Էմին

արաբերեն Emin բառից է, որ նշանակում է (ապահով), (վստահ), (հավատարիմ):

Էմմանուել

հայերեն Մեջ տարածվել է կրճատ` Մանուել ձևով: Նշանակում է (աստված մեզ հետ):

Թաթուլ

հայերեն Թաթ բառից է:

Թելման

գերմանական կոմունիստական կուսակցության առաջնորդ է. Որ իբրև անձնանուն գործածական է հայերի մեջ:

Թովմաս

նշանակում է (երկվորյակ):

Թորգոմ

ստուգաբանվում է իբրև (ոսկրյա), (կորովի):

Թորոս

Թեոդորոս անվան կրճատ ձևն է:

Ժան

ֆրանսիական տառադարձությամբ Jean (Հովհաննես) անունն է, որ վերջերս տարածված է մեր մեջ:

Ժան

ֆրանսիական տառադարձությամբ Jean (Հովհաննես) անունն է, որ վերջերս տարածված է մեր մեջ:

Ժիրայր

հայերեն Ժիր և այր (տղամարդ) բառերից. Նշանակում է (ժիր, աշխույժ մարդ):

Ժոզեֆ

հայերեն Հովսեփ անվան ֆրանսիական ձևն է, որ վերջերս իբրև ինքնուրյուն անձնանուն գործածում են մեզ մոտ:

Իգիթ

թուրքերեն Igit բառից է, որ նշանակում է (կտրիճ), (երիտասարդ):

Իգոր

ռուսերեն Անուն է, որ այժմ գործածական է:

Իլյա

ռուսերեն անուն է և նշանակում է (հաստատ), (ամուր):

Իսահակ

նշանակում է (ծաղր) կամ (խնդություն):

Լեոնիդ

հայերեն Ղևոնդ նշանակում է (առյուծիկ):

Լևոն

հունարեն Leon, որ նշանակում է (առյուծ):

Լիպարիտ

լատիներեն Liberates բառից, որ նշանակում է (ազատագրված):

Լյուդվիգ

գերմաներեն Անուն է, որ նշանակում է (նշանավոր մարտիկ):

Խաժակ

Խաժ (կապտականաչ) և ակն (աչք) բառերից. Նշանակում է «խաժ աչքեր ունեցող»:

Խաչիկ

Հայերեն Խաչ բառի փաղաքշական ձևն է (իկ ածանցով): Նշանակում է «փոքրիկ խաչ»:

Խոսրով

նշանակում է «բարեհամբավ»:

Խորեն

պարսկերեն khor «արեգակ» բառից է և en փաղաքշական ածանցից «արևիկ» նշանակությամբ:

Ծառուկ

հայերեն Ծառ բառից` ուկ ածանցով. Նշանակում է «սլացիկ հասակ ունեցողզ»:

Ծատուր

հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որը տարածված է իբրև անձնանուն:

Կամո

տարածված անձնանուն է հայերի մեջ:

Կարապետ

հայերեն Կարապետ բառից, որ նշանակում է «առաջընթաց» «առաջնորդ»: Հնագույն անուններից է և տարածված:

Կարեն

պարսկերեն անձնանուն է:

Կարլեն

ստեղծվել է հապավումների ձևով` Կարլ Մարքս և Լենին անունների մասերից:

Կարլոս

գերմաներեն Անձնանուն է: Տարածվել է գեղարվեստական գրականության և թատրոնի ազդեցությամբ:

Կիմ

ռուսերեն Ким անունից: Նշանակում է Коммунистический интернационал молодежн.

Կիրակոս

հունարեն բառ է: Նշանակում է «տերունական»:

Կոմիտաս

հունարեն անուն է և նշանակում է «երկար մազեր ունեցող»:

Կորյուն

հայերեն Կորյուն բառից, որ նշանակում է «առյուծի ձագ». Իմաստով մոտ է Լեոնիդ, Ղևոնդ անուններին:

Հակոբ

Եբրաերեն Անուն է: Նշանակում է «խաբող»:

Համբարձում

Հայերեն Համբարձում բառից (հնում այս անունը տալիս էին Քրիստոսի համբարձման տոնի օրը ծնվածներին):

Համլետ

Եկել է գեղարվեստական գրականության և թատրոնի միջոցով:

Հայկ

Հնագույն դիցաբանական անուն է, որ բացատրվում է իբրև «հսկա»:

Հայկազ

Հայերեն Հայկ անունից և ազն «ցեղ», «սերունդ» բառից. Նշանակում է «Հայկի ցեղից»:

Հենրիկ

Գերմաներեն Henrich անունից:

Հմայակ

Հայերեն Հմայք բառից: Առձեռն բառարանը բացատրում է իբրև «հմուտ» կամ «տեղյակ»: Հայերեն Անուն է և նշանակում է «հմայիչ աչքերով»:

Հովիկ

Հայերեն (զով) բառից` իկ փաղաքշական ածանցով. Նշանակում է «մեղմ քամի», «զովություն»:

Հովհաննես

Հունարեն անուն է, որ նշանակում է «հնազանդություն»:

Հովսեփ

եբրաերեն. Josef անունից:

Հրայր

Հայերեն Հուր (կրակ) և այր (մարդ) բառերից` «կրակի մարդ» նշանակությամբ:

Հրաչ

Հայերեն Հուր և աչք. Նշանակում է «հրափայլ աչքերով»:

Հրաչյա

Հայերեն Հուր և աչք բառերից` յա ածանցով. Նշանակում է «կրակի պես վառ աչքեր ունեցող»:

Հունան

Եբրերեն Jona անունն է, որ հայերեն տառադարձությամբ դարձել է Հովնան:

Ձոնիկ

Հայերեն Ձոն «նվեր» բառից է:

Ղազար

Ղազարոս անվան կրճատ ձևն է, որն ինքնուրույն անուն է հայերի մեջ:

Ղազարոս

Հունարեն lazaros անունից, որ ՀԲ ստուգաբանում է իբրև «օգնականություն Աստծո»:

Ղևոնդ

Հունարեն Leontios ձևից, որ leon «առյուծ» բառի հոլովված ձևն է:

Ղուկաս

Հունարեն loukas անունն է, որ նշանակում է “հարություն”:

Մաթևոս

Լատիներեն Նշանակում է “երգ կենաց”:

Մալխաս

Պարսկերեն բառից է և նշանակում է “ընտիր ապրանք”:

Մամիկոն

Հայոց հին նախարարական տոհմանունից է:

Մանաս

Հունարեն նշանակում է “մոռացում”:

Մանվել

բառացիորեն նշանակում է “Աստված մեզ հետ”:

Մավրիկ

Հունարեն նշանակում է “թուխ”, “սև”:

Մարատ

Ֆրանսյական, հղափոխության առաջնորդներից մեկի ազգանունն է:

Մարգար

Հայերեն Մարգարե բառից, որ նշանակում է “հեռատես”, “գուշակող”:

Մարկոս

Եբրարերեն ստուգաբանվում է իբրև “փայլուն”, “ողորկ” կամ “բարձր պատվար”:

Մարտին

նշանակում է “ռազմատենչ”, “մարտական”:

Մարտիրոս

Հունարեն անուն է, որ նշանակում է “նահատակ”:

Մաքսիմ

Լատիներեն Նշանակում է “մեծ”, “խոշոր”:

Մելիք

արաբերեն Նշանակում է “արքա”, “թագավոր”:

Մելքոն

եբրարերեն Մեկնաբանվում է “արքա”, “լույս”:

Մեհրաբ

նշանակում է “արեգնափայլ”:

Միհրան

Պարսկերեն նշանակում է “արևային” կամ “արևի պարգև”:

Մինաս

լատիներեն բառ է և նշանակում է “ահեղ”:

Միսաք

ստուգաբանվում է “քարշող”, “պարսպող”:

Միքայել

եբրարերեն բառ է, որ բառացի նշանակում է “ով է որպես աստված”: Մեկնաբանվում է նաև իբրև “զորություն աստծո”:

Մխիթար

հայերեն Մխիթարանք, սփոփանք բառերից:

Մհեր

հայերի մեջ մեծ մասամբ տարածվել է “Սասունցի Դավիթ” էպոսի միջոցով:

Մովսես

ըստ “Աստվածաշնչի” նշանակում է “ջրից հանած”:

Մուրադ

արաբերեն Նշանակում է “իղձ”, “փափագ”:

Յուրի

Ծագում է հունարեն georgios բառից, որ “հողագործ” է նշանակում:

Նաիրի

մեր երկրի նախապատմական անունն է, որ գործածական է իբրև Հայաստան անվան հոմանիշ:

Նարեկ

հայերը “նարեկ” են կոչել միջնադարյան հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու “Մատյան ողբերգության” գիրքը, որը համարվում է նաև բժշկարան: Իրականում Նարեկ գյուղի անունից է:

Նելսոն

նորամուտ եվրոպական անուն է:

Ներսես

պահլավերեն Nerseh անվան հունական ձևն է, որ շատ տարածվել է հայերի մեջ:

Նշան

հայերեն Նշան բառից` իբրև “նշանավոր”, “երևելի”:

Նոյ

եբրաերեն Nokha անունից, եկել է “Աստվածաշնչից” և ստուգաբանվում է իբրև “հանգիստ”, “դադարումն”:

Նորայր

հայերեն Նոր և այր “տղամարդ” բառերից:

Նորիկ

հայերեն Նոր բառից և իկ ածանցից:

Նվեր

հայերեն Նվեր բառից, որ համազոր է Պարգև, Ընծա անուններին:

Շահեն

պահլավերեն Sahen անունից և նշանակում է “բազե”:

Շավարշ

պարսկերեն savars անունն է, որ նշանակում է “սև արջ”:

Շմավոն

նշանակում է “լսող”, “հնազանդ”:

Ոսկան

հայերեն Ոսկի բառից. Այժմ էլ գործածական անուն է:

Պավել

նորամուտ անուն է:

Պարթև

նշանակում է “հաղթանդամ”, “հսկա”:

Պարսամ

ստուգաբանվում է իբրև “ծոմ”:

Պարույր

նշանակում է “շրջան”, “պտույտ”:

Պետրոս

հունարեն նշանակում է “վեմ”, “քար”:

Ջանիբեկ

պարսկերեն բառ է և նշանակում է “բեկի սիրելին”:

Ջանիկ

Ջան անձնանվան փաղաքշական ձևն է:

Ջիվան

պարսկերեն բառ է և նշանակում է “երիտասարդ”, “ջահել”:

Ռազմիկ

հայերեն Ռազմիկ բառից, որ նշանակում է “կռվող”, “մարտիկ”:

Ռաֆայել

Եբրարերեն Նշանակում է “բժշկություն Աստծո”:

Ռշտունի

հայ նախարարական տոհմանուն է:

Ռոլան

Ռոլանդ անվան ֆրանսերեն Արտասանությունից:

Ռոբերտ

ֆրանսերեն անուն է:

Ռուստամ

նշանակում է “ուժգին հեղեղ”:

Ռուբեն

եբրարերեն Բառ է և նշանակում է “որդետես”:

Ռուդոլֆ

գերմաներեն Նշանակում է “կարմիր գայլ”:

Ռուսլան

ռուսերեն Նշանակում է “գանգրահեր”, կամ “երջանիկ”:

Սահակ

Եբրարերեն Նշանակում է, “խնդություն”:

Սամվել

եբրարերեն Նշանակում է “Աստվածակոչ”, “տուրք Աստծու”:

Սամսոն

եբրարերեն Նշանակում է “Արեգակն նորա”:

Սանասար

ասորական անուն է, որ հայերի մեջ տարածվել է վաղ ժամանակներից: Եբրարերեն “արքա” բառից:

Սարիբեկ

թուրքերեն Նշանակում է “շեկ բեկ”:

Սեդրակ

ՀԲ մեկնաբանվում է “ստինք փափուկ”:

Սեթ

նշանակում է “մխիթարություն”:

Սեյրան

թուրքերեն “նայել”, “զննել” բառից. Նշանակում է “զվարճավայր”, “զբոսատեղի”:

Սևակ

հայերեն Անուն է նշանակում է “սև աչքեր ունեցող”, “սևակն”:

Սերգեյ

ռուսերեն Անուն է, որ լատիներեն Նշանակում է “բարձր”, “աարժանավոր”:

Սերոբ

նշանակում է “բոցեղեն”, “հրեղեն”:

Սիմոն

նշանակում է “հլու”, “լսող”:

Սլավիկ

ռուսերեն Слава “փառք” բառից` հայերեն Իկ ածանցով:

Հրապարակման ներկայացրեց՝ Մանե Մարգարյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 11 assessment, среднее 4.36 из 5 )
MediaMag
Տղաների անունների նշանակությունը
Աֆորիզմներ գեղեցկության մասին