fbpx

Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայ կամավորական չորրորդ գնդի հրամանատար Քեռու (Արշակ Գավաֆյան) մասին

1917 թվականի գարնանը Գարեգին Նժդեհը Ալեքսանդրապոլում էր (Գյումրի), որտեղ հրատարակվող Ժայռ թերթում գրում էր ռազմահայրենասիրական հոդվածներ։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ստորև ներկայացնում ենք Ժայռ թերթում հրատարակված Գարեգին Նժդեհի հուշերից մի հատված նվիրված հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, Հայ կամավորական չորրորդ գնդի հրամանատար Քեռուն (Արշակ Գավաֆյան):

***

Փառապսակ Քեռուն
Քեռու անունն էլ էր հաղթում

Թշնամու գերադաս ու թարմ ուժերը համառորեն գրոհում էին, խորտակում ու խորտակվում, ետ քաշվում՝ կարգի բերելու իրենց ցիր ու ցան շարքերը և նորեն ու նորեն հարձակվում։

Հաղթության քմահաճ Աստվածը լքել էր մեզ, թշնամու կողմն անցել։ Մեր շարքերում տատանում կար և մտադրություն՝ թողնելու մեր գրավված դիրքերը, երբ սրարշավ մեր զորաշղթաներին մոտեցավ զորահրամանատարի թիկնապահը ու հաղորդեց Քեռու օգնության հասնելու լուրը։

-«Հառա՜ջ, զինվորներ, մեզ հետ է Քեռին» գոռացին վաշտապետները․․․

-«Յառաջ», արձագանքեց զորաշղթան և որպես երկաթե պատնեշ շարժվեց առաջ։

Կարդացեք նաև՝ Զորավար Անդրանիկն ու նրա երազների Բրաբիոն ծաղիկը

Քիչ անց՝ դեռ Քեռին չհասած թշնամու խրամատները գերեզմանների վերածվեցին։

Պարտված էր թշնամին։

Քեռու անունն էր հաղթողը․․․

Գարեգին Նժդեհ, Ժայռ, Ալեքսանդրապոլ, 1917, մայիսի 21:

Աղբյուրը՝ Սովորենք Պատմությունից


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, Հայ կամավորական չորրորդ գնդի հրամանատար Քեռու (Արշակ Գավաֆյան) մասին
9 անսպասելի փաստ մեր հիմնական օրգանի` ՈՒՂԵՂԻ մասին