fbpx

Կյանքի 16 իմաստություն (երանի շուտ իմանայի դրանց մասին)

Եթե ​​ես սա հասկանայի ավելի վաղ, միգուցե շատ սխալներից կարելի կլիներ խուսափել։

Երբևէ նկատե՞լ եք, որ որքան մեծանում եք, այնքան ավելի հանգիստ եք արձագանքում կյանքին: Արժեքները փոխվում են, աշխարհի պատկերն այլ է դառնում։

Դուք որսացե՞լ եք այն պահը, երբ մեծացել եք: Նկատի ունենք՝ հասունացել եք հոգեբանորեն։ Այնպիսի տպավորություն է, որ անցնում ես այլ ալիքի, ինչպես ռադիոն, և սկսում ես բոլորովին այլ բան հեռարձակել։ Նկատե՞լ եք:

Այս հոդվածում կիսվում ենք ​​իմաստություններով, որոնք էականորեն կարող են հեշտացնել կյանքը:

1. Անինքնավստահ լինելը նորմալ է: Եթե ​​ես ինձ անվստահ եմ պահում կյանքի ինչ-որ բնագավառում, դա չի նշանակում, որ ես ընդհանրապես անինքնավստահ եմ: Ես վստահ եմ ինձ պահում այնտեղ, որտեղ փորձ ունեմ, որտեղ ինձ ամեն ինչ ծանոթ է։ Ինչքան ավելի շատ փորձ ձեռք բերեմ կոնկրետ ոլորտում, այնքան ավելի մեծ վստահություն կունենամ:

2. Ամենահուսալին ես եմ և իմ մասնագիտական ​​հմտությունները։ Կյանքում մեծ նշանակություն ունի կրթությունն ու ինքնուրույն ուսումը։

3. Չկա ճակատագիր՝ ոչինչ կանխորոշված ​​չէ: Ես ինքս եմ կերտում իմ ապագան իմ ներկայի յուրաքանչյուր պահին։ Կյանքը գրաֆիկ է։ Իմ ունեցածը միայն անցած օրերի փորձն է։ Այսօրվա իմ բոլոր որոշումները կազդեն իմ հետագա կյանքի վրա: Ես ինքս եմ ղեկավարում իմ կյանքի գիծը։ Իսկ թե ուր է այն գնում՝ վեր կամ վար, կախված է ինձանից:

4. Իմ վախերը ամենից հաճախ անիրատեսական են: Իմ վախերի մեծ մասը իմ երևակայությունն է: Վախերը, ինչպես մյուս հույզերը, կարող են վերահսկվել և նույնիսկ դրանց կարելի է դաշնակից դարձնել՝  նպատակներին հասնելու համար:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

5. Երեխային դաստիարակելն անիմաստ է։ Նրան պետք է օրինակ և բարենպաստ միջավայր զարգացման համար։ Նրա հետ կարելի է պայմանավորվել առանց բղավելու և մանիպուլյացիայի։ Ի դեպ, նրանից շատ բան կարող ես սովորել։

6. Կյանքը չափազանց կարճ է։ Տատանվելու ժամանակ չկա, պետք է արագ գործել։

7. Իմ կյանքը իմ պատասխանատվությունն է: Ոչ ոք չի գա ու ինձ չի երջանկացնի։ Իմ երջանկությունը կախված է միայն ինձանից։

8. Ավելորդ մարդկանց ձեր կյանքից ժամանակին ջնջելու ունակությունը օգտակար հմտություն է։

9. Հանգստությունը հզոր ուժ է։ Ես չեմ կարող վերահսկել արտաքին իրադարձությունները, բայց կարող եմ վերահսկել, թե ինչպես եմ արձագանքում այդ իրադարձություններին: Այս կյանքում ոչինչ չարժե իմ նյարդային բջիջներին:

Կարդացեք նաև՝ «Աստծուն պետք է փնտրես միայն քո սրտում, որովհետև ուրիշ այլ տեղում նրան հնարավոր չէ գտնել». արաբական 15 իմաստություն, որ կսովորեցնեն կյանքի ու պայքարի գաղտնիքները

10. Իմ որոշումը միշտ ամենալավն է: Կրիտիկական ​​մտածողությունը օգնում է ձեզ ճիշտ որոշումներ կայացնել: Իմաստավորել, տեղեկատվությունը կրկնակի ստուգել, հարցի մեջ խորանալ և կարողանալ պատճառահետևանքային կապեր գտնել:

11. Լինել ազնիվ՝ ինքդ քեզ հետ։ Ինքնախաբեության և պատրանքների մեջ ապրելը թանկ է արժենում։

12. Կյանքում ամեն ինչ միշտ չէ, որ հարթ կգնա։ Նորմալ է վերելքներ ու վայրէջքներ ունենալը, ուրախություններն ու տխրությունները: Երբ պետք է տխրես, պետք է քեզ թույլ տաս ապրել կարոտով, դառնությամբ: Այդ պահին պետք չէ փորձել շեղել և ուրախացնել ինքդ քեզ: Իսկ երբ ուրախ եք, դուք պետք է վայելեք այդ հույզերը լիարժեք:

13. Փոփոխությունն անխուսափելի է։ Ես այն չեմ, ինչ 5-10 տարի առաջ էի։ Ես փոխվում եմ ամեն օր, երբ նոր բան եմ սովորում, երբ կիրառում եմ որևէ հմտություն: Ցանկացած մարդ տարիների ընթացքում փոխվում է, և խոսքը արտաքինի մասին չէ։

14. Բոլոր մարդիկ բարի են ցանկանում: Յուրաքանչյուր գործողություն հիմնված է դրական մտադրությունների վրա: Անգամ երբ մարդ հանցագործություն է անում, ինքն իր համար լավն է ուզում։ Նա վատ արարք է անում, բայց դա չի նշանակում, որ նա վատ մարդ է: Նա պարզապես իր համար լավագույնն է ցանկանում։

15. Երբ ինչ-որ մեկն ինձ քննադատում է, դա չի նշանակում, որ ես վատն եմ, հիմար և անշնորհք: Սա նշանակում է, որ մարդուն դուր չի եկել իմ արածը։ Երբ ինչ-որ մեկը ձեզ նախատում է սխալներ թույլ տալու համար, դա անձնական մի ընդունեք: Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, պարզապես ինչ-որ մեկին դուր չի եկել ձեր արարքների արդյունքը։

16. Ճապոնացիներն ասում են. «Եթե հանդիպում ես մարդուն, և սիրտդ սկսում է արագ բաբախել, ձեռքերդ դողում են, ծնկներդ ծալվում են՝ ձեր առջև այն «միակ» մարդը չէ: Երբ հանդիպեք հարազատ հոգու՝ դուք ձեզ հանգիստ կզգաք: Ոչ մի հուզմունք, ձեզ պարզապես հարմարավետ է»: Երբ երիտասարդ էի, ճիշտ հակառակն էի մտածում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4.2 из 5 )
MediaMag
Կյանքի 16 իմաստություն (երանի շուտ իմանայի դրանց մասին)
Կանացի 17 բան, ինչին չի դիմանա և ոչ մի տղամարդ