fbpx

Թե ինչպես Զորավար Անդրանիկը հրաժարվեց դառնալ թուրքական խորհրդարանի անդամ

Երիտթուրքերի 1908 թ․ հեղաշրջումից հետո, երեսփոխանական (պատգամավորական) ընտրությունների առթիվ, Սիմոն Զավարյանը մի քանի նամակ է ուղարկում Զորավար Անդրանիկին՝ հորդորելով դառնալ թուրքական խորհրդարանի անդամ։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ներկայացնում ենք Սիմոն Զավարյանի նամակը և Անդրանիկի ուշագրավ պատասխանը։

«Սիրելի՛ Պարոյր (Անդրանիկի կեղծանունը), Մուշի եւ Սասունի ժողովուրդը այս անգամ իր ցանկութիւնը կը յայտնէ ձեզ ընտրել Օսմանեան փարլամէնթի անդամ…:
Կը փափաքինք, որ խոստումդ տաս:
Ձերդ՝ Զաւարեան»:

Կարդացեք նաև՝ Զորավար Անդրանիկն ու նրա երազների Բրաբիոն ծաղիկը

Անդրանիկի պատասխանը.

«Սիրելի՛ ընկեր, նամակներդ ստացած եմ եւ զարմանքով կարդացած. ես ու՜ր, Օսմանեան փարլամէնթի անդամ ըլլալը ուր:
Այդ ոճրագործներու վոհմակները, որոնք հոդ նստած են, ես անոնց չեմ հաւատար եւ երկրորդ, որ իմ գործս չէ հոդ գալ եւ այդ աթոռին վրայ նստիլ:
Ես կը փափաքիմ, որ օր մը պատուով մեռնիմ: Ոչ այդ աթոռը եւ ոչ ալ 50 օսմ. ոսկի ամսականը կ’ուզեմ: Զիս հանգիստ ձգեցէք իմ պուլկարական համեստ հիւղակիս մէջ։
Ես կը նախընտրեմ հոս ճակտիս քրտինքով եւ բազուկիս ուժով ցորեն, գարի, լուբիա եւ գետնախնձոր ցանել եւ մշակել ու ապրիլ, քան թէ գալ եւ փարլամէնթի անդամ ըլլալ։
Զորավար Անդրանիկ»:

Աղբյուրը՝ Սովորենք Պատմությունից


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Թե ինչպես Զորավար Անդրանիկը հրաժարվեց դառնալ թուրքական խորհրդարանի անդամ
ԹԵՍՏ. Մենք կգուշակենք Ձեր սեռը հիմնվելով Ձեր գունային նախասիրությունների վրա