fbpx

Կյանքի 8 դաս

Շատերը այս մտքերը վերագրում են Բուդդային: Սակայն դա էական չէ, կարևորն այն է, որ այս 8 դասերը կօգնեն Ձեզ ավելի հաստատուն ու դյուրին քայլել կյանքի ջրափոսերով լի ճանապարհով: Եվ այսպես, ԿՅԱՆՔԻ 8 ԴԱՍ.

1. Սկսել մանրուքից, քչից՝ դա նորմալ է: Կուժը լցվում է աստիճանաբար՝ կաթիլ առ կաթիլ: Յուրաքանչյուր վարպետ ինչ-որ ժամանակ եղել է սիրողական մակարդակի: Մենք բոլորս էլ սկսում ենք քչից, երբեք մի անտեսեք մանրուքը: Եթե դուք հետևողական եք և համբերատար, ապա դուք կհասնեք հաջողության: Ոչ մեկ հաջողակ չի դառնում մեկ գիշերվա մեջ, հաջողությունը գալիս է նրանց մոտ, ով պատրաստ է սկսել քչից և համառորեն աշխատել, միչև չլցվի կուժը:

2. Մտքերը նյութական են: Մեր գիտակցությունը՝ դա ամեն ինչ է: Դուք դառնում եք այն, ինչի մասին մտածում եք: Եթե մարդն արտահայտում կամ մտածում է վատ մտքեր, նրան սկսում է ուղեկցել ցավը: Իսկ եթե մարդն արտահայտում կամ մտածում է մաքուր, լավ մտքեր, ապա նրա ուղեկիցը դառնում է երջանկությունը, ինչը ինչպես ստվերը, երբեք այլևս նրան չի լքի: Որպեսզի ճիշտ ապրել, հարկավոր է ուղեղը լցնել «ճիշտ» մտքերով: Ճիշտ մտածելակերպը Ձեզ կտա այն՝ ինչ ցանկանում եք: Ոչ ճիշտ մտածելակերպը՝ չարն է, որը վերջիվերջո Ձեզ կկործանի: Յուրաքանչյուր արարք առաջանում է «խելքի» պատճառով: Եթե խելքը՝ մտածելակերպը փոխվի, կմնա՞ արդյոք այդ արարքը:

3. Ներել: Բարկությունը պահել Ձեր մեջ՝ դա նույնն է, ինչ շիկացած ածուխը փորձել վերցնել և շպրտել ինչ-որ մեկի վրա: Միևնույնն է դուք նույնպես կայրվեք: Երբ Դուք ազատում եք բոլոր նրանց, ովքեր «բանտարկված են» չներելու բանտում՝ Դուք ազատագրում եք ինքներդ Ձեզ: Դուք ոչոքի չեք կարող ճնշել՝ չճնշելով ինքներդ Ձեզ: Սովորեք ներել: Սովորեք ներել արագ:

4. Ձեր արարքները նշանակություն ունեն: Որպեսզի աճեք, զարգանաք՝ դուք պետք է գործեք: Որպեսզի արագ աճեք՝ Դուք պետք է գործեք ամեն օր: Փառքը բոլորի համար է, սակայն այն կարող են վայելել միայն նրանք, ովքեր անընդհատ գործում են: Ասացվածքն ասում է. «Աստված ամեն թռչնին որդ է տալիս, բայց երբեք չի դնում այդ որդը ամեն մի թռչնի բնում»:

5. Փորձեք հասկանալ: Մենք դադարել ենք պայքարել ճշմարտության համար, մենք սկսել ենք պայքարել միայն ինքներս մեր համար: Սկզբից փորձեք ինքներդ հասկանալ, իսկ հետո փորձեք, որպեսզի հասկանան Ձեզ: Դուք պետք է Ձեր ամբողջ ուժը ներդնեք դիմացի մարդու տեսակետը հասկանալու համար: Լսեք ուրիշներին, փորձեք հասկանալ նրանց տեսակետերը և դուք ձեռտք կբերեք հանգստություն: Ավելի շատ կենտրոնացեք, որպեսզի լինեք երջանիկ, այլ ոչ թե ճշմարիտ:

6. Հաղթեք Ձեզ: Ավելի լավ է հաղթեք ինքներդ Ձեզ, քան հաղթեք հազարավոր այլ մարտեր: Այդժամ հաղթանակը քոնն է: Այդժամ քեզնից հաղթանակդ չեն կարող խլել ոչ հրեշտակները, ոչ չարքերը, ոչ դրախտը և ոչ էլ դժողքը: Որպեսզի հաղթել ինքդ քեզ, հարկավոր է հաղթել գիտակցությանդ: Դուք պետք է կառավարեք Ձեր մտքերը: Նրանք երբեք չպետք է ալեկոծվեն ծովի ալիքների պես:

7. Ապրեք հարմոնիայում: Հարմոնիան գալիս է ներսից: Մի փնտրեք այն դրսում: Մի փնտրեք այն դրսում՝ ինչը գտնվում է հենց Ձեր սրտում: Հարմոնիան՝ դա նոր աշխատանքը չէ, նոր ավտոմեքենան չէ, նոր ամուսնությունը չէ: Հարմոնիան՝ դա հոգու խաղաղությունն է ու այն սկիզբ է առնում հենց Ձեր ներսում:

8. Շնորհակալ եղեք: Եկեք շնորհակալ լինենք, որ հիվանդ չենք, եթե հիվանդ ենք, շնորհակալ լինենք որ չենք մահացել: Միշտ կա մի բան որի համար արժի շնորհակալ լինել: Մի եղեք չափազանց վատատես: Հիշե՛ք. ոչ բոլորը կարողացան արթնանալ այսօր, ինչպես դու, երեկ որոշ մարդիկ քնեցին կյանքում վերջին անգամ…

Միշտ կա մի բան, որի համար պետք է շնորհակալ լինել: Շնորհակալ սիրտը Ձեզ կդարձնի մեծ մարդ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag