fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Տղամարդկանց 5 տեսակ, որոնց ոչ մի դեպքում և երբեք չի կարելի սիրահարվել

Տղամարդկանց 5 տեսակ, որոնց ոչ մի դեպքում և երբեք չի կարելի սիրահարվել

Պետք չէ փորձել նրանց փոխել, ուղղակի փախեք նրանցից․․․

Նրանք կկոտրեն Ձեր սիրտը:

Ստորև կարող եք տեղեկանալ այն տղաների տեսակներին, որոնց հետ միասին մեկ րոպեից ավելին չեք կարող անցկացնել, եթե իհարկե բացահայտել եք նրանց: Մի փորձեք նրանց փոխել, ուղղակի փախեք նրանցից: Ի վերջո, որքան շատ ժամանակ եք ծախսում սխալ մարդու վրա, այնքան ավելի շատ ժամանակ կպահանջվի այն միակին հանդիպելու համար:

Այսպիսով, տիկնայք, հետևյալ տղամարդկանց պետք է մերժել, քանի որ նրանց հետ հարաբերությունները միայն կկոտրեն ձեր սիրտը:

«Մամայի տղա»՝ պարտավորությունների հետ կապված համատարած խնդիրներ

Բոլորս էլ ժամանակին հանդիպել ենք նման տղաների։ Նա ոչ մի կարևոր որոշում չի կայացնում առանց իր մոր մասնակցության կամ խորհուրդի։ Բայց «մամայի տղաները» կարող են ունենալ նաև տղաների մյուս տեսակներին բնորոշ գծեր։ Օրինակ պարտականությունների հետ կապված նրանց խնդիրների պատճառը կարող է այն լինել, որ նա նման պարտականություններ արդեն ունի՝ իր մոր հանդեպ։ «Մամայի տղային» ճանաչելը շատ հեշտ է՝ նրա մա՛յրը, այլ ոչ թե դուք եք նրան օգնում ընտրել նոր տուն ու հագուստ, ու նրան միայն մոր, այլ ոչ թե ձեր կարծիքն է հետաքրքրում։ Ու եթե մայրը ստիպված է ամեն ինչ թողնել ու որդու մոտ գալ միայն որովհետև նա հիվանդացել է, իսկ նա արդեն 30-ամյա հասուն տղամարդ է, ապա կարող եք վստահ լինել, որ դուք հենց նման տղամարդու հետ գործ ունեք։ Հնարավորինս արագ ազատվեք նրանից, եթե չեք ուզում ամբողջ կյանքում նրա հագուստը լվանալ ու նրա խնդիրները լուծել։

«Պարտավորություններ չսիրող տղամարդ»՝ նա երբեք ոչ մի պարտականություն չի ստանձնի

Կանա՛յք, դուք հավանաբար այս մասին արդեն լսել եք։ Եվս մեկ անգամ լսեք։ Եթե նա ասում է, որ չի ուզում որևէ պարտավորություն, ուրեմն նա գիտի, թե ինչ է ասում, ու դուք պետք է հարգեք նրա որոշումը։ Դուք չեք կարողանա փոխել նրա մտածելակերպը։ Չարժե հանուն դրա նրա հետ լինել ու սպասել, որ նա վերջապես կփոխվի։ Ես շատ կանանց գիտեմ, որոնք նման տղամարդկանցից հեռացել են ու հետագայում գտել իրենց կյանքի իսկական սերը։ Դրա համար էլ հրաժեշտ տվեք նման տղամարդուն ու շարժվեք առաջ։

«Խաղացող»՝ նա չի փոխվի ու չի ցանկանա պարտականություններ ստանձնել

Այդ տղային միայն մեկ բան է պետք ՝ խաղ։ Եթե նա այնուամենայնիվ ամուսնանա ձեզ հետ, նա կշարունակի խաղալ ու ձեզ դավաճանել բոլորի հետ անխտիր։ Նրան լուրջ հարաբերություններ պետք չեն, այսինքն ձեզ նույնպես նման մարդու հետ դրանք պետք չեն, դա ժամանակի վատնում է։ «Խաղացողին» կարելի է հեշտությամբ ճանաչել նրա ֆեյսբուքյան էջով, որտեղ նա անընդհատ հրապարակում է լուսանկարներ տարբեր կրքոտ կանանց հետ։ Տեսնում ե՞ք՝ նա արդեն ձեր լավագույն ընկերուհուն է սիրահետում։ Անհապաղ ազատվեք այդ տղայից ու դրա հետ կապված բոլոր խնդիրներից։

«Ինքնասիրահարված»՝ նույնիսկ ցանկության դեպքում նա չի կարողանա պարտականություններ ստանձնել

Դուք հաստատ նախկինում հանդիպել եք նման տղամարդկանց՝ գեղեցիկ տղաներ՝ սոցիոպատներին բնորոշ խառնվածքով։ Նրանց հեշտությամբ կարելի է շփոթել խաղացողի կամ որևէ այլ կատեգորիայի տղամարդու հետ, բայց մեկ կարևոր տարբերություն՝ ինքնասիրահարվածը շատ լուրջ հարաբերություններ ունի․․․ ինքն իր հետ։ Ու այդ հարաբերություններում ձեր, ձեր պահանջների կամ խնդիրների համար բացարձակ տեղ չկա, քանի որ նա զբաղված է բացառապես ինքն իրենով։ Ու ցավոք, դա երբեք չի փոխվի։

«Տարօրինակ»՝ նա կարող է ձգտել պարտավորությունների, բայց ոչ մոտ ապագայում

Կանանց մշտապես տարօրինակ են անվանում, բայց բանն այն է, որ տղամարդիկ էլ են այդպիսին, եթե ոչ ավելի սարսափելի։ Ու եթե դա համադրվում է անվճռականության հետ, ապա խնդիրները բազմապատկվում են։ Դուք երբեք չեք կարողանա նման տղամարդուն լուրջ վերաբերվել։ Նա այն տեսակի տղամարդկանցից է, որոնց հետ հարաբերությունները նամակագրությունից այն կողմ չեն գնում։ Տարօրինակ տղամարդը բացահայտ խոստովանում է, որ դուք իրեն շատ դուր եք գալիս, բայց նա երբեք ազատ ժամանակ չի գտնի իսկական ժամադրության համար։ Հնարավոր է ՝ նա դեռ չգիտի, թե ինչ է ուզում կյանքում, չնայած արդեն 40-ն անց է։ Օրինակ նա ուզում է ձեզ հետ զբոսնելու գնալ, բայց չի կարողանում որոշել, թե ուր՝ կինոթատրոն, թե ռեստորան։ Այո, նման տղան ձեզ արագ կհոգնեցնի։ Հեռացեք նրանից, քանի որ նա դժվար թե կարևորի ձեզ հետ հարաբերությունները։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

կարդացեք նաև

ԹՈՓ 5 ամենամեծամիտ Կենդանակերպի նշանները

Մեծամիտ մարդն իրեն բոլորից վեր է դասում։ Նա ինքնասիրահարված է և էգոիստ։ Եթե նման մարդը շփվում է ոչ իր շրջապատի մարդկանց հետ, նա դա...

Բազմագիտակության բավական բարդ ԹԵՍՏ

Ցույց տվեք թե որքան ամենագետ մարդ եք, պատասխանելով ընդհանուր գիտելիքներին վերաբերող մեր այս թեստի բարդ հարցերին: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք առանց որևէ սխալի անցնել...

Հոգեբանի 7 իմաստուն խորհուրդները, երբ չգիտեք ինչպես ապրել այս կյանքը

Երբ հոգին ծանրանում է, ուրախանալու ոչինչ չես գտնում: Հաճախ նման պահերին մարդը լիովին անօգնական է զգում իրեն: Նրան թվում է, որ բոլորը, բացի իրենից, առաջ...

Կենդանակերպի նշանների կանանց էմոցիոնալ տարօրինակությունները

Յուրաքանչյուր մարդ ունի տարօրինակություններ և դրանք դրսևորվում են նաև էմոցիոնալ առումով: Եվ այսպես, եկեք տեսնենք, թե Կենդանակերպի որ նշանի կինը ինչ էմոցիոնալ տարօրինակություններով է օժտված: ԽՈՅ Խոյը...

Հոգեբանական ԹԵՍՏ․ Լա՞վ եք ճանաչում Ձեզ, Ձեր բնավորության տեսակը

Այս հոգեբանական թեստը կբացահայտի Ձեր բնավորությունը՝ մարդկանց հետ շփման տեսակետից: Որպեսզի թեստը կարողանա առավելագույնս ճիշտ արդյունք տալ՝ հարկավոր է, որպեսզի դուք պատասխաններում լինեք առավելագույնս ազնիվ:...