fbpx

Մեծ վեճից հետո կինը լքեց ամուսնուն։ Եվ այդ ժամանակ ամուսինը գրեց նրան ԱՅՍ նամակը…

Այս պատմության սկիզբը կարող է ծանոթ թվալ շատ ընտանեկան զույգերի։ Ամուսինը աշխատանքից տուն է վերադառնում, ցանկանում է պառկել և հեռուստացույց դիտել։ Կինը փարձում էր երեխաներին քնեցնել, որոնք էլ ցանկանում էին խաղալ և չարություն անել։ Բարկացած հայրը բարձրացնում է հեռուստացույցի ձայնը, որպեսզի չլսի երեխաների ձայնը։ Կինը ցավագին է ընդունում այդ ժեստը և արտահայտում մի քանի սուր խոսքեր։ Արտահայտություն արտահայտության ետևից և երեկոն ավարտվեց վեճով։ Ամուսինը բղավում էր, որ օր ու գիշեր չարչարվում է, որպեսզի կերակրի ընտանիքին։ Վերջիվերջո կինը, արցունքներն աչքերին հեռանում է ծնողների տուն՝ երեխաներին թողնելով ամուսնու մոտ։ Երկու օրից նա ստանում է այս նամակը.

posle-ssory_c4ca4238a0b923820dcc509a6f75849b

«Իմ թանկագին,

Ներիր ինձ՝ իմ սարսափելի պահվածքի համար։ Երբ դու հեռացար, ես ժամանակ ունեի մտածելու, թե ի՞նչ տեղի ունեցավ և թե ի՞նչ ասել է լինել Մայր։ Ես փորձեցի երեխաներին քնեցնել։ Վերջիվերջո դա ինձ հաջողվեց, բայց ի՞նչ գնով…

Երբ դու առավոտյան չվերադարձար, ես ստիպված էի չգնալ աշխատանքի և անել այն, ինչ դու սովորաբար անում ես ամեն օր։ Ես ամբողջ ժամանակը զբաղված էի։ Ես ժամանակ չունեի նույնիսկ նստել և հանգստանալ։

Ես անընդհատ կերակուր էի պատրաստում, կերակրում էի երեխաներին, փոխում էի նրանց հագուստը, խաղում էի նրանց հետ, մաքրում տները։

Կային պահեր, երբ ես դրանք անում էի միաժամանակ։

Ամբողջ օրը ես բանտարկված էի 4 պատերի ներսում և նույնիսկ հնարավորություն չունեի խոսել նրանց հետ, ովքեր 10 տարեկանից ավելի մեծ են։

Այժմ ես հասկանում եմ, թե որքան դժվար էր քեզ համար դաստիարակել երեխաներին։ Որքան ջանք էր հարկավոր դրա համար։

Մյուս օրը ամեն ինչ կրկնվեց։ Այս երկու օրվա և մեկ գիշերվա մեջ ես շատ բան հասկացա։ Ես հասկացա, թե ամեն օր որքան էիր դու հոգնում։ Լինել Մայր՝ չափազանց ծանր աշխատանք է և այն չի կարող համեմատվել աշխատանքային 8 ժամի հետ։

Ես հասկացա, որ լինել Մայր՝ ամենապատասխանատու պարտականությունն է։ Բայց ցավոք, ոչ մեկ դա չի գնահատում…

Գրում եմ այս նամակը, որպեսզի ներողություն խնդրեմ քեզնից և ասեմ, թե որքան շատ եմ ես քեզ սիրում։ Ես ուզում եմ ամեն օր քեզ ասել, թե որքան հրաշալին ես դու։ Դու շատ խիզախ ես և մեր ընտանիքի բարեկեցությունը քո ուսերին է։

Ես հիացած եմ քեզնով»։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 13 assessment, среднее 3.23 из 5 )
MediaMag
Մեծ վեճից հետո կինը լքեց ամուսնուն։ Եվ այդ ժամանակ ամուսինը գրեց նրան ԱՅՍ նամակը…
Ինտելեկտուալ ԹԵՍՏ խելացիների համար։ Քանի՞ հարցի ճիշտ կպատասխանեք