Մշտական սթրեսը հաճախ դրսևորվում է առօրյա կյանքում։ Մենք ձեզ համար հավաքել ենք մի քանի ոչակնհայտ նշաններ, որ ինչ-որ բան այն չէ ձեր հոգեկան առողջության հետ:
Քնի և մարսողական խանգարումներ
Դուք տառապում եք անքնությա՞մբ, և ձեր ստամոքսն անընդհատ փքվո՞ւմ է։ Թվում է շուտով կսկսի թրթռալ աչքը: Դա պայմանավորված է նրանով, որ երբ մարդը սթրես է ապրում, նրա ուղեղը սկսում է անտեսել ստամոքս-աղիքային տրակտը: Այսպիսով, փորլուծություն, փորկապություն, գազեր. դրանք ահազանգեր են, էլ չենք խոսում քնի խանգարումների մասին:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Անընդհատ հիվանդության արձակուրդ
Հազի՞վ եք հասցնում միայն ողողել կոկորդը և վազել հիվանդանոցներո՞վ։ Խորհուրդ ենք տալիս ավելի ուշադիր լինել ձեր հոգեկան առողջությանը. երկարատև սթրեսը հաճախ բացասաբար է անդրադառնում իմունիտետի վրա:
Մշտական հոգնածություն
Լվացիք ատամները, բայց արդեն ուզում եք որքան հնարավոր է շուտ վերադառնալ տաք մահճակալ։ Ծանո՞թ է։ Ձեր մարմինը սթրեսի մեջ է: Էներգիայի կորուստը ևս մեկ ահազանգ է։
Կարդացեք նաև՝ Ինչպես բարձրացնել դոֆամինի մակարդակը` տխրությունից, սթրեսից կամ դեպրեսիայից ազատվելու համար
Ամեն ինչ և բոլորին վերահսկելու ցանկություն
Եթե չեք կարողանում հանգստանալ, ժամանակ առ ժամանակ խմեք բույսերից պատրաստված թեյ։ Այո, այո, նյարդերի հետ կապված խնդիրների մասին է վկայում ամեն ինչ վերահսկելու մշտական ու համառ ցանկությունը։ Հանգստացեք, առանց ձեզ աշխարհը փուլ չի գա:
Ցավազրկողները ձեր լավագույն ընկերն են
Երբեմն մեջքի ցավը և կանոնավոր միգրենը կարող են առաջանալ մշտական սթրեսից: Այնպես որ, ցավազրկողները դրեք հեռավոր դարակում և հոգ տարեք ձեր հոգեկան առողջության մասին: Ժամանակն է սկսել հոգ տանել ձեր մասին (այսօր, ոչ թե երկուշաբթի օրվանից):