fbpx

Հետաքրքրաշարժ փաստեր, որ արժե իմանալ

Աշխարհը հետաքրքրությունների անսպառ աղբյուր է։ Այստեղ ամեն անգամ կարելի է զարմանալ և նոր բաներ իմանալ։ Ներկայացնում ենք հետաքրքրաշարժ փաստերի հերթական չափաբաժինը.

Մարդու ուղեղը մեկ օրում ավելի շատ էլեկտրական լիցքեր է արտադրում, քան աշխարհի բոլոր հեռախոսները միասին վերցրած։

Ամեն օր տասը հազար տոննա տիեզերական փոշի է թափվում Երկրի վրա։

Խաղողը պայթում է միկրոալիքային վառարանի մեջ։

Կովը կարող է աստիճաններով բարձրանալ, բայց ոչ իջնել։

Ի սկզբանե կոկա-կոլան կանաչ էր։

Ընձուղտի լեզուն սև է, և դրա երկարությունը կարող է հասնել մինչև 50 սմ։

Գետնանուշը (արախիս) օգտագործվում է դինամիտի արտադրության մեջ։

Հավայան այբուբենը 12 տառ ունի։

The quick brown fox jumps over the lazy dog նախադասությունը պարունակում է անգլերենի այբուբենի բոլոր տառերը։

Տղամարդիկ ավելի հեշտությամբ կարող են մանր տառերը կարդալ, քան կանայք։ Բայց կանայք էլ ավելի լավ են լսում։

Ջորջ Վաշինգթոնն իր այգում մարիխուանա է աճեցրել։

Ամբողջովին նույն բյուրեղային կառուցվածքն ունեցող երկու փաթիլ գոյություն չունի։

Դելֆինները մեկ աչքը բաց են քնում։

Բադի ձայնը չի արձագանքում. ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչու։

Շան հոտառությունը 1000 անգամ ավելի սուր է, քան մարդունը։

Հրապարակման ներկայացրեց՝ Անուլիկը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag