fbpx

Ձեր և Ձեր զուգընկերոջ միջև առաջացած «քիմիայի» 10 նշան

Ոչ, մենք չենք քննարկի պարբերական համակարգն ու քիմիական միացությունները: Խոսքը կգնա հարաբերությունների քիմիայի մասին կամ երկու մարդկանց միջև առաջացած որոշակի փոխադարձ կապի մասին: Եվ այսպես, ինչպե՞ս կարող եք պարզել, գոյություն ունի՞ ձեր միջև այդ նույն խորհրդավոր քիմիան:

1. Շատ ժպիտներ

Եթե երկու մարդու միջև ի հայտ է եկել դրական փոխադարձ կապ, ապա շփման ժամանակ նրանք անընդհատ ժպտում են: Պատճառը պարզ է: Երբ մենք երջանիկ ենք՝ մենք հենց ժպտում ենք և դա բնական ռեակցիա է: Լայն կժպտան և կուրախանան նույնիսկ ամենաամաչկոտ ինտրովերտները:

2. Տպավորություն, որ դուք ծանոթ եք ամբողջ կյանքում

Դուք երբևէ զգացե՞լ եք, որ կարծես կոնկրետ ինչ-որ մարդու հետ դուք ծանոթ եք արդեն շատ վաղուց: Այդպիսի հզոր զգացում ոչ հաճախ է առաջանում: Կարելի է ասել, որ այն նույնիսկ ունիկալ է: Երբ դա տեղի է ունենում, առաջանում է անբացատրելի հարմարավետության զգացում, իսկ ձեր զրույցը կառուցվում է բնական և թեթև:

3. Սեռական հակում

Մենք գենետիկորեն հակված ենք զուգընկեր փնտրել նրա ֆիզիկական գրավչության հիման վրա: Վերջիվերջո մարդիկ՝ նույն կենդանական տեսակն է, որը ձգտում է բազմանալու: Ուժեղ սեքսուալ մագնետիզմը՝ «քիմիայի» առկայության տիպիկ ազդանշան է, չնայած այն կարող է ոչ մեծ չափով լինել նաև ընկերական հարաբերություններում:

4. Հոգևոր կապ

Չնայած մենք երբեք չենք կարող հասկանալ, թե ինչո՞ւ ենք մենք յուրահատուկ հոգևոր կապ զգում ինչ-որ մեկի հետ, ամեն դեպքում՝ այն գոյություն ունի: Դուք ըմբռնում եք մեկմեկու մտքերը և հասկանում եք մեկմեկու կես բառից: Սովորական կախարդանք:

5. Հումորի միանման զգացում

Նմանատիպ հումորի զգացումով երկու մարդկանց միջև, հավանաբար, առաջանում է հիանալի «քիմիա»: Բացի դրանից, ընդհանուր հումորը ուժեղացնում է զգացմունքները, եթե նույնիսկ ընկերներ եք: Նմանատիպ հումորի տեր մարդկանց մեծ մասը կարող են նաև մտածել նույն կերպ:

6. «Հայելացում»

Դա վարքային մոդել է, երբ մի մարդ ենթագիտակցորեն նմանակում է մյուս մարդու ժեստերը, խոսքը և վարքագիծը: Բոլոր մարդիկ մասնակցում են այդպիսի հայելային արտացոլմանը, անկախ նրանից՝ գիտակցո՞ւմ ենք մենք դա, թե ոչ: Ինչ-որ մեկի հանդեպ ֆիզիկական կամ էմոցիոնալ հակվածության առկայության դեպքում, մենք անմիջապես սկսում ենք «հայելացնել» մեր ընտրյալին:

7. Ակնթարթային հարմարավետության զգացում

Մենք արդեն մի փոքր խոսել ենք այս մասին 2-րդ կետում, բայց պետք է ընդգծել, որ այդպիսի տպավորությունը առաջացած «քիմիայի» հզոր նշան է: Երբ մենք հանդիպում ենք ինչ-որ մեկի հետ առաջին անգամ, մեր բնական ռեակցիան է՝ մի փոքր լարվել: Մենք օգտագործում ենք ֆորմալ լեզուն, կծկվում ենք և մի փոքր հուզվում: Ինչ-որ տարօրինակ պատճառներով, որոշ մարդկանց միջև կարող է միանգամից առաջանալ բացարձակ հարմարավետության զգացում:

8. Միանման հետաքրքրություններ

Կանանցից քանի՞սը կարող են ազնվորեն խոստովանել, որ սիրում են վիդեոխաղեր, ֆուտբոլ, բասկետբոլ: Քանի՞ տղամարդ կարող են ասել որ խելագարվում են ռոմանտիկ կոմեդիաների համար, սիրում են գրկախառնություններ և շոփինգ: Բանը նրանում չէ, որ, որ տղամարդկանց և կանանց հետաքրքրությունները չեն համընկնում: Դրանում ոչ մի վատ բան չկա: Բանը նրանում է որ նույն հետաքրքրություններով մարդու գտնելն է դժվար: Նորից, սա «քիմիայի» առաջացման բաղադրիչներից մեկն է, որը շատ հզոր է:

9. Ֆիզիկական կոնտակտ

Խաղի վերածված հպումներ, իբր թե միամիտ՝ «քիմիայի» գրեթե ունիվերսալ նշան է: Կանայք և տղամարդիկ սիրում են գործարկել այսպիսի վարք, որպեսզի հասկանան պատասխան ռեակցիան: Երբ այդ խաղը հաճելի է երկու կողմի համար էլ, ապա դա շատ բանի մասին է խոսում:

10. Տեսնելու և շփվելու ցանկություն

Երբ մարդու բացակայության ընթացքում անհագ ցանկություն եք զգում նորից տեսնել նրան և անհամբերությամբ սպասում եք ձեր հաջորդ հանդիպմանը (ընդորում նա նույն բանն է զգում), ապա դա ձեր մեջ առաջացած «քիմիայի» ևս մեկ բաղադրիչ է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ձեր և Ձեր զուգընկերոջ միջև առաջացած «քիմիայի» 10 նշան
Նորաձև և ոճային. աստղաբանները ներկայացրել են ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 6 ամենաոճային նշանները