fbpx

Սիլվա Կապուտիկյան – Ինքնահեռացում

Կարոտում եմ.
Ինքս՝ իմ մեջ, ինձ հետ մնալ – կարոտում եմ.
Զարթնել՝ անհոգ,
Մանուկ օրվա հետ մանկանալ – կարոտում եմ.
Դուրս գալ տնից ու անճանաչ գնա՜լ, գնա՜լ- կարոտում եմ.
Գտած մի նոր տողի համար
Աշխարհի՜ չափ ուրախանալ – կարոտում եմ.
Քո մի խոսքից առավոտել,
Թաքուն բախտով ներսից հորդել,
Փխրել, տխրել ու կարոտել – կարոտում եմ.
Հազար տեսակ հոգս ու հարցում՝
Մեկը մեկից առաջ ընկած՝
Ինձ առել են իրենց տենդոտ հրմշտոցում,
Ինձ՝ ինձանից հեռացնո՜ւմ են, անջատո՜ւմ են.
Եվ զգում եմ մեկ էլ հանկարծ
Որ ինքս՝ ինձ կարոտո՜ւմ եմ …


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Սիլվա Կապուտիկյան – Ինքնահեռացում
Կայքը ցույց է տալիս կիբերհարձակումները և ինչպես են դրանք կատարվում