fbpx

Վիսոցկու երգերը հայերեն

Վլադիմիր Սեմյոնովիչ Վիսոցկի ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան, որ մեծ հետք է թողել ռուսական մշակույթում։ Չնայած որ անտեսված էր խորհրդային իշխանությունների կողմից, Վիսոցկին դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համաշխարային ճանաչում։

Ներկայացնում ենք Վիսոցկու երգերից Լ․ԲԼԲՈՒԼՅԱՆԻ թարգմանությամբ․

ՀՐԱԺԵՇՏ ԼԵՌՆԵՐԻՆ

Մենք դեպի քաղաքի ժխորն ենք բազմահե
Հետ դառնում, պարզապես տեղ չկա չքվելու,
Նվաճած լեռներից իջնում ենք մենք ներքև՝
Մեր սիրտը թողնելով լեռներում։

Ուրեմն վերջ տվեք վեճերին այս ունայն.
Ինքս ինձ պարզել եմ արդեն ես՝
Լեռներից լավն էլի այն լեռներն են միայն,
Որոնցում չենք եղել դեռևս։

Ո՞վ կուզի փորձանքում մնալ միշտ միայնակ
Կամ գնալ՝ իր սրտի կանչերին չանսալով,
Նվաճած լեռներից իջնում ենք շարունակ,
Ինչ արած, աստվածներն են իջել հուսալով։

Ուրեմն վերջ տվեք վեճերին այս ունայն.
Ինքս ինձ պարզել եմ արդեն ես՝
Լեռներից լավն էլի այն լեռներն են միայն,
Որոնցում չենք եղել դեռևս։

Ինչ բառեր և հույսեր, թեմաներ, երգ ու վիշտ
Չեն հաշաս՝ լեռները և կանչում, որ մնանք,
Ու սակայն իջնում ենք, ով՝ տարով, ով՝ ընդմիշտ,
Քանի որ մենք միշտ էլ պիտի որ հետ դառնանք։

Ուրեմն վերջ տվեք վեճերին այս ունայն.
Ինքս ինձ պարզել եմ արդեն ես՝
Լեռներից լավն էլի այն լեռներն են միայն,
Որոնցում չենք եղել ոչ մեկս։

ԲԱՐՁՈՒՆՔ

Հարթավայր չէ սա ձեզ համար, Այստեղ nւրիշ է ամեն բան.
Ձյունահյուսքեր են հաջորդում անվերջ իրար,
Ու ոռնում են Քարահոսքեր ահեղաձայն։
Կարելի է մի քիչ շեղվել Եվ զառիթափը շրջանցել,
Բայց մեզ դժվար ուղիներն են հրապnւրnւմ –
Վտանգով լի՝ Ինչպես ռազմի արահետներ։

Ով որ այստեղ դեռ չի եղել, Ով ռիսկի չի գնացել,
Նա ինքն իրեն Դեռ չի փորձել՝
Թող ռր անգամ այնտեղ՝ ցածում Երկնից աստղեր է որսացել։
Ու որքան էլ քո երջանիկ կյանքում ջանաս,
Ներքևում դու չես վայելի
Տասներորդն իսկ մի այսպիսի Գեղեցկության ու հրաշքի։

Բոսոր վարդեր չկան այստեղ,
Չկան սգո ժապավեններ, Եվ նման չէ Հուշարձանի
Քարն այն, որ քեզ հանգիստ բերեց:
Ինչպես հրով հավերժական, Զմրուխտափայլ իր սառույցnվ
Շողշողում է զագաթը սեգ,
Որն այդպես էլ Չհասցրիր դու նվաճել։

Եվ թող ասեն, թող որ կրկնեն, Բայց , ո՛չ, այստեղ
Ոչ ոք երբեք զուր չի զոհվում. Եվ ավելի լավ չէ՞ այդպես,
Քան մրuելուց և կամ օղուց։
Ուրիշները կգան հետո, Անդnւլ ջանpի ու խիqախման փոխարկելnվ
Թեթև ու հեշտ կյանքը իրենց՝
՚Կանցնեն համառ՝ քո դեռ չանցած nւղիներով։

Պատեր են ձիգ ու բարձրադիր. Տե՛ս, չհորանջե՛ս։
Հաջողության վրա այստեղ հույս չդնես.
Ո՛չ քարերը, ո՛չ սառույցը լեռներամ հույս չեն ներշնչում։
Ապավինում ենք մենք միայն Բազուկներին մեր ամրապինդ,
ժայռին մեխված կեռիկներին ու ձեռքերին ընկերների,
Եվ աղոթում, որ պարանը Սի օր հանկարծ մեզ չդավի:

Աստիճաններ ենք լուռ փորում։ Ո՛ չ մի քայլ ետ։ Ու լարումից
Մեր ծնկներն են անվերջ դողում,
Իսկ սիրտը մեր պատրաստ է Դուրս թռչել՝ սուրալ դեպ գագաթ։
Ափիդ մեջ է աշխարհն արար։ Երջանիկ ես ու կարկամած։
Եվ մի փոքր նախանձում ես միայն նրանց,
Ում առջևում գագաթներ են դեռ աննվաճ։

ՉԵՄ ՍԻՐՈՒՄ

ճակատագրական վախճան չեմ սիրում
Ու չեմ հոգնում ես երբևէ կյանքից։
Չե՛մ սիրում տարվա ոչ մի եղանակ,
Երբ հիվանդ եմ կամ խմում եմ նորից։

Չե՛մ սիրում ես պաղ լկտիությունը
Ու չե՛մ ընդունում հիացք կատարյալ։
Չե՛մ սիրում, երբ որ անծանոթ մեկը
Փորձում է կողքից նամակս կարդալ։

Չեմ սիրում կիսատ-պռատ եu ոչինչ,
Կամ՝ երբ զրույցդ են ընդհատում հանկարծ։
Երբ կրակում են հանկարծ թիկունքից
Եվ կամ՝ կրակում թեկուզ դեմ դիմաց։

ճշմարտանման սուտն եմ ես ատում,
Կասկածի որդը, հարգանքը քսու,
Կամ՝ երբ որ դիտմամբ քեզ հակառակվում,
Ասես ապակուն երկաթ են քսում։

Չե՛մ սիրում երբեք կուշտ վստահություն.
Լավ է՝ չգործ՛են արգելակները։
Ցավում եմ. «պատիվ» բառն է մոռացվում,
Եվ ասես պատիվ է մատնությունը:

Չե՛ն ծնվnւմ իմ մեջ կարեկցանք nւ ցավ,
Երբ ես թևեր եմ տեսնում կոտրված,
Չե՛մ uիրnւմ բիրտ ուժ, խեղճություն անճար,
Բայց և խղճում եմ Հիսուսին խաչված:

Ինձ էլ չե՛մ սիրում, երբ որ վախկոտ եմ,
Ծեծն անմեղների չեմ կարող տանել։
Նաև՝ երբ հոգուս մեջ են խցկվում,
Առավել՝ երբ որ թքում են այնտեղ:

Կրկես, արենա նույնպես չեմ տանում.
Հեշտ է մանրվnւմ միլիոնը այնտեղ:
Թող որ լավ կյանք են դեռ մեզ խոստանում,
Մեկ է, ամենն այդ չե՛մ կարող uիրել:

ՆԱՎԵՐԸ

Կկանգնեն նավերը և կճանապարհվեն,
Բայց դառնում են նրանք հողմ-անձրևի միջnվ…
Չանցած մի կեu տարի՝ և ես կհայտնվեմ,
Որ հեռանամ նորից էլի մի կես տարnվ:

Դառնnւմ են րոլnրը, բայց n՛չ՝ ընկերդ թանկ,
Ո՚ չ ամենաuիրված, hավատարիմ կանայք։
Դառնnւմ էն րոլnրը, բայց n՛չ ՝ ով պետք է շատ…
Չե՛մ հավատում ես ինձ, չեմ վստահում քեզ, բա՛խտ:

Սակայն n՜նց եմ ուզում hnւսալ, որ սա կանցնի –
Երբեք, էլ ո՛չ մեկի նավերր չե՛ն այրի։
Ես, ինչ խոսք, ետ կգամ, nւր էլ ճամփաս տանի,
Ես, ինչ խոսք, դեռ կերգեմ՝ չանցած մի կես տարի։

ԳԱՅԼԱՈՐՍ

Ողջ ջղերով պրկվել՝ ելնում եմ ինքս ինձնից,
Սակայն ինչպես երեկ, այսօր նույնն է էլի –
Շրջափակել են ինձ, շուրջկալել են նորից,
Հալածում են, քշում որսացանցը դեպի։

Գործում են թփուտից հրացաններն անդուլ –
Որսորդները այնտեղ ստվերում են պահվում,
Ընկնում ձյունի վրա, գլուխկոնծի տալիս՝
Գայլերը կենդանի թիրախներ են դառնում։

Գայլաորս է գնամ։ Զարկում են գայլերին՝
Գորշ գիշատիչ ներին-մեծ ու վոքրին անմեղ։
Մեր շուրջ գոռում-գոչյուն, կաղկանձ է շների,
Արյուն է ձյան վրա ու ալ դրոշակներ։

Հավասար չէ մեq հետ խաղը որսկանների,
Բայց չի դողա, գիտենք, նրանց ձեռքը երբեք։
Առել սահմանի մեջ ալ դրոշակների՝
Խփում են մեզ նրանք հատու ու անվրեպ։

Գայլերը չէն կարոդ փախչել ավանդույթից,
Երևում է՝ մանկուց, մենք դեռ կույր լակոտներ,
Ծծել ենք կաթի հետ, ներծծել մայր գայլից՝
«Չի՛ կարելի կարմիր օղակից դարս ելնել».

Ու սպա՛նդ է ահա, զարկում են գայլերին՝
Գորշ գիշատիչներին, մեծ ա փոքրին անմեղ։
Մեր շուրջ գոռում-գոչյուն, կաղկանձ է շների,
Արյուն Է ձյան վրա ու ալ դրոշակներ:

Մեր ծնոտներն՝ ամուր, ու ոտքերը՝ շարժուն,
Ասա մեզ, առաջնո՛րդ, ուրեմն ինչու՞ ենք էլ
Մենք հալածյալ դեպի համազարկը սnւրում
Ու չենք փորձում մահվան օղակից դուրu պրծնել:

Գայլն այլ կերպ չի՛ կարող և պարտավոր էլ չէ,
Ահա իմ ժամանակն սպառվում է արդեն.
Նա, ում այս ժխnրում ես բաժին եմ րնկել,
Ժպտաց ու բարձրացրեց հրացանը մեկեն:

Գայլաորս է գնում։ Զարկում են գայլերին՝
Գորշ qիշատիչներին-մեծ ու փոքրին անմեղ:
Մեր շուրջ գոռում – գոչյուն, կաղկանձ է շների,
Արյուն է ձյան վրա ու ալ դրոշակներ:

Ես խենթ մի պոռթկումով դուրս պրծա օղակից –
Կյանքի ծարավն, այո՛, զորեղ է ավելի,
Ուրախ լսում էի արդեն իմ հետևից
Շփոթահար մարդկանց կանչերը կատաղի։

Ողջ ջղերով պրկվել՝ ելնում եմ ինքս ինձնից,
Բայց ուրի՛շ է այսօր, էլ երեկվա պես չի՛.
Երկար հալածեցին, շրջափակեցին ինձ,
Ոչինչ չընկավ, սակայն, ձեռքը որսկանների:

Գայլաորս Է գնում։ Զարկում են գայլերին՝
Գորշ գիշատիչներին՝ մեծ ու փոքրին անմեղ։
Մեր շուրջ գոռում-գոչյուն, կաղկանձ Է շների,
Արյուն Է ձյան վրա ու ալ դրոշակներ։

Հրապարակման ներկայացրեց՝ Բյուզանդ Զաքոյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag