fbpx

Նուրբ բանաստեղծություն ժամանակակից տաղանդաշատ հայ բանաստեղծից

Ձեզ ենք ներկայացնում ժամանակակից տաղանդաշատ հայ բանաստեղծներից մեկի՝ Արա Ալոյանի զգացմունքներով լեցուն նուրբ բանաստեղծություններից մեկը:

***

Ես քո վերադարձրած բառերով,
Գրպանեգրպան,
սրտեսիրտ,
շրթեշուրթ, 
շվարած կանգնել եմ
Սիրո տուրևառության այս Քաղաքի
դարպասների առջև,
Եվ վախենում են նույնիսկ՝
քո բառերով
հառաչել,
քանզի Աստված
կարող է ճիշտ չհասկանալ իմ արտասանածն
ու դրա դիմաց…ետ տվածը քո…
…Եվ, ուրեմն, բառերդ վերջին,
որ ապրում են արդեն իմ տարածքում,
Ես այրելու եմ հոգուս կրակներում անթեղ՝
Դառնահամը քիմքումս, և արյունն՝ աչքերիս,
Եվ պատկերդ, պատկերդ…չջնվելիք այնտեղ,
Եվ ժպիտս՝ իբրև ծամածռում՝
ներսի ցավի անբառակերպ,
Եվ ժպիտս՝ իբրև վերջին կապող, բարակ մի թել՝
այս բարբարոս դրսին:

..Բայց ես էլի բառերով եմ սիրում,
Եվ ասում եմ՝ Ապրե՜ս, որ…Սեր ես վարակել,
Ինձ դարձրել ես հիվանդ, մեռնող, բայց ո՛չ՝ անսիրտ…

Արա Ալոյան

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Նուրբ բանաստեղծություն ժամանակակից տաղանդաշատ հայ բանաստեղծից
Հայեցի ԹԵՍՏ. Հարցեր Հայաստանի և հայերի մասին։ Յուրաքանչյուր հայ պետք է որ շատ հեշտ անցնի այս թեստը