fbpx

Շրջագայություն մարդկային սավաննայով կամ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր

Կյանքը դա մի մեծ սավաննա է, իսկ մարդիկ էլ կամ գիշատիչ, կամ գիշատչի զոհ: Այս կյանքում մարդ անընդհատ պարտավոր է ուժեղ լինել, պարտավոր է զգոն լինել, այլապես կարող է խժռվել մեկ ուրիշի կողմից:

Կյանքը պայքար է…

Այնպիսի ժամանակներ են, որ զգացմունքի, անսահման սիրո արտահայտումը տղամարդու կողմից կնոջը, այդ նույն կնոջ կողմից կարող է դիտվել, որպես թուլություն: Եվ ինչու՞ միայն այդ կնոջ կողմից, շրջապատող մարդկանց կողմից դա նույնպես դիտվում է թուլություն:

Հուսաատվա՞ծ ես, թևաթափ եղա՞ծ: Չփորձվես հանկարծ ինչ որ մեկին ցույց տալ՝ առավել ևս պատմել դրա մասին: Քեզ լուռ կլսեն, բայց միևնույնն է չեն հասկանա ու կրկին կմտածեն, որ դու թույլ մարդ ես: Իսկ այս դաժան կյանքը դա նույն աֆրիկյան սավաննան է՝ գիշատիչները փնտրում են զոհին և հենց զգում են, որ դիմացինը թույլ է՝ անմիջապես խժռում են նրան: Եվ մարդկային հասարակությունը ոչնչով չի տարբերվում կենդանական աշխարհից, որքան էլ դա կոպիտ հնչի: Եվ անկախ ինտելեկտից և բանականությունից մարդկանց բարքերը ոչնչով չեն տարբերվում կենդանականից: Մարդը նույն կենդանին է, նա նույնպես բնության մի մասնիկն է և դուրս է եկել նույն բնությունից՝ հետևաբար չի կարող նա էականորեն տարբերվել մնացած շնչավորներից:

Հաճախ տղամարդիկ սրտնեղում ու նեղանում են կանանցից նրա համար, որ այժմյան կանանց մեծ մասը որպես զուգընկեր, որպես կյանքի երկրորդ կես ընտրում է հարուստ տղամարդկանց: Իսկ կանայք բնականաբար չեն համաձայնվում: Բայց մի փոքր խորը վերլուծութան դեպքում հասկանալի է դառնում, որ կինը այստեղ մեղավոր չէ և չեն համաձայնում միայն այն պատճառով, որ նրանք ընտրում են ենթագիտակցորեն կամ այսպես ասած գենային մակարդակով: Այս ամենի մեղավորը այն սկզբնական մատերիան է, որից առաջացել են Երկիր մոլորակի բոլոր շնչավոր արարածները: Ուշադիր հետևե՛ք կենդանական աշխարհին: Այնտեղ հիմնականում էգերը տրվում են ուժեղ, բոլորին հաղթող որձերին, որպեսզի իրենց սերունդները այդ որձից ժառանգեն ուժն ու զորությունը:

Իսկ մարդկանց համար այսօր դրամը ուժ և զորություն է, անսահման իշխանություն: Եվ հետևաբար կանայք ընտրում են այդ ուժն ու զորությունը իրենց սերունդների հաջող ժառանգության համար:

Մի՞թե կպնդեք, որ մարդն ու կենդանիները իրար նման չեն:

Չեմ բացառում, որ դու կարող է իրականում ուժեղ մարդ լինես, սակայն շատ զգացմունքային: Եվ կարող է, որ դու սիրում ես արտահայտել քո զգացմունքները: Եվ սիրելով հանդերձ՝ գեղեցիկ խոսքեր ես շռայլում քո սիրելիին, անչափ նուրբ ու քնքուշ ես մոտենում նրան: Սխա՛լ  է… հազար անգամ սխալ: Առյուծը կարողանում է և մլավել և մռնչալ, բայց մլավոցով երբեք ուժդ չես ցույց տա: Հետևաբար փորձե՛ք միշտ ցույց տալ ձեր ուժը անկախ ձեր զգացմունքների առատությունից: Երբե՛ք չմլավեք, այլ մռնչացե՛ք, մռնչացե՛ք, որքան որ ուժ ունեք և այդ դեպքում և ձեր սիրելին և ձեզ շրջապատող մարդիկ կսկսեն է՛լ ավելի լրջորեն մոտենալ ձեզ և հետևաբար է՛լ ավելի շատ հարգել:

Պատահական չէ, որ շատ հաճախ կարելի է ականատես լինել, որ աղջիկը ոչ մի կերպ չի կարողանում սիրել տղային, թեկուզ ներքուստ նա դա ուզում է, որովհետև այդ տղան շատ քնքշորեն է վերաբերում իրեն և հանկարծ սիրահարվում է մի բիրտ, կոպիտ, անզգացմունք մի տղայի: Ու հետո մտածում է, թե ինչու՞ սիրահարվեցի: Նորից այդ սկզբնական մատերիան է այս ամենի պատճառը…

Հիշե՛ք ցուցաբերած թեկուզ մեկ թուլությունը կարող է անդարձելի հետևանք ունենալ ձեր կյանքի վրա: Ցուցաբերած թեկուզ մեկ թուլության դեպքում կարող են ձեզ խժռել, կամ լավագույն դեպքում վտարել իրենց շարքերից, ինչպես որ առյուծներն են վտարում իրենց պրայդներից թույլերին:

Ընդմիշտ բանտարկեք Ձեր մեջ զգացմունքները և հնարավորինս քիչ ցուցադրեք դրանք…

Եղե՛ք Ձեր պրայդի ամենաուժեղ առյուծը:

Այսպիսի եզրակացության եմ եկել իմ ապրած 34 երկար տարիների ընթացքում: Միգուցե դուք չհամաձայնվեք ինձ հետ, բայց հավատացեք, որ այս ամենին ես հանգել եմ՝ դրանք զգալով իմ սեփական մաշկի վրա:

Հետևությունները թողնում եմ Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Շրջագայություն մարդկային սավաննայով կամ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր
Օշո. «Սերը միշտ վստահում է»