fbpx

Ինչո՞ւ չեն ստացվում ձեր հարաբերությունները՝ կախված Կենդանակերպի նշանից

Երբեմն պատահում է այնպես, որ ինչ էլ որ անում եք և ինչ ջանք էլ որ թափում եք՝ անձնական կյանքում ոչինչ չի ստացվում։ Աստղերը կարող են հուշել, թե ինչու է դա տեղի ունենում և ինչ պետք է անել, որպեսզի խուսափել հերթական ձախողումից։

Եվ այսպես, ահա թե ինչու եք ձախողվում հարաբերություններում՝ կախված Ձեր Կենդանակերպի նշանից։

Խոյ

Դուք չեք զսպում ձեզ, գործում եք արագ և չեք մտածում հետևանքների մասին: Դուք մտադիր չեք վնաս հասցնել ուրիշներին, հատկապես նրանց, ում սիրում եք, բայց դա հաճախ է պատահում: Եթե ձեզ ինչ-որ բան է պետք, այն հենց հիմա եք ուզում, ու եթե ձեր զուգընկերն ինչ-որ կերպ փչացնի դա, աննախանձելի վիճակում կհայտնվի: Դուք անհանդուրժող եք, պահանջկոտ, իմպուլսիվ, և սա կարող է փչացնել նույնիսկ ամենաամուր հարաբերությունները:

Ցուլ

Ձեզ չափազանց շատ ժամանակ է պետք, որպեսզի բացվեք ու վստահեք ինչ-որ մեկին: Բայց, մյուս կողմից, դուք ակնկալում եք, որպեսզի մարդիկ ձեզ վստահեն այնքան, որպեսզի դուք կարողանաք անել՝ ինչ ուզում եք: Դուք համառ եք և ձեք հասկանում՝ ինչ է փոխզիջումը: Եթե ինչ-որ մեկը չի համաձայնում ձեզ հետ, ուրեմն ձեզ հետ չի լինի:

Երկվորյակներ

Դուք հակված եք խուճախի մատնվել, երբ հարաբերություններում ամեն ինչ լավ է, և դրանք պարտավորությունների են վերածվում: Վախենալով՝ դուք հրաժարվում եք դրանցից: Դուք մոռանում եք կարևոր ամսաթվերի մասին, չեղարկում եք ծրագրածն ու ամեն ինչ անում եք (ենթագիտակցորեն), որպեսզի վանեք զուգընկերոջն ու բացառեք երկարատև հարաբերությունների ցանկացած հնարավորություն: Ձեզ խանգարում է պարտավորություններից վախը:

Խեցգետին

Դուք հուսահատորեն ցանկանում եք սիրահարվել և հարաբերությունների մեջ լինել, որպեսզի ինչ-որ մեկի կարիքն ունենաք: Ձեր սերը թանկարժեք պարգև է, այդ պատճառով ձգտեք չմտածել, որ ձեր սիրելին չի իմանա այդ մասին: Կարող եք վստահել նրան, և եթե նույնիսկ նա կոտրի ձեր սիրտը, իմացեք, որ դուք բավականաչափ ուժեղ եք, որպեսզի հավաքեք ձեզ և առաջ շարժվեք:

Առյուծ

Առյուծին գրավում է ուշադրությունը. նրանք ծարավի են ուշադրության, մշտական հիացմունքի և հաճոյախոսությունների: Մարդկանց մեծ մասն այդքան ժամանակ չունի՝ ամբողջ ուշադրությունը ձեզ հատկացնելու համար: Հիշեք, որ ամեն ինչ չէ, որ ձեր շուրջ է պտտվում, հատկապես, երբ հարաբերություններ ունեք: Երբեմն պետք է ուշադրություն դարձնեք ձեր զուգընկերոջը և համոզվեք, որ նա զգում է ձեր սերն ու աջակցությունը:

Կույս

Ձեր գերքննադատ բնավորությունը խանգարում է ձեր երջանկությանը: Դուք ձգտում եք ամեն ինչում կատարելության հասնել, և նույնն ուրիշներից եք պահանջում: Եթե ձեր զուգընկերն ինչ-որ բան կատարյալ չի անում, սխալներ է գործում, քննադատում եք նրան: Հանգստացեք և հասկացեք, որ գեղեցկությունը կատարելության մեջ չէ:

Կշեռք

Դուք հարաբերություններում հիմնականում աներևակայելի եք: Ամեն դեպքում, դուք հաճախ թաքցնում եք ձեր զգացմունքները, քանի որ ցանկանում եք խուսափել կոնֆլիկտներից, բայց կուտակում եք վիրավորանքը, իսկ հետո պայթում: Հավանաբար, ավելի լավ է խնդիրները լուծեք հենց սկզբից, եթե նույնիսկ դա առճակատում և կոնֆլիկտ է նշանակում:

Կարիճ

Դուք միանգամայն վստահ եք, որ խաբվելու եք, այդ պատճառով այսպիսի մարտավարություն եք ստանձնում. վնասել զուգընկերոջը, քանի դեռ նա չի հասցրել դա անել: Դուք վախենում եք, որ եթե ձեր սիրտը կոտրվի, կդատարկվեք: Բայց դուք այնքան բան ունեք հարաբերությունների համար. կիրք, սեր, հոոգատարություն, հանճարեղ սեռական ինքնարտահայտման ունակություն: Փորձեք իրադարձությունների վատագույն տարբերակը չենթադրեք և չգործել այնպես, կարծես անհանգստանալու բան չունեք: Վստահեք ձեզ, դուք բավականաչափ խելացի եք, որպեսզի հրաշալի ընտրություն կատարեք, երբ խոսքն այն մարդու մասին է, որի հետ ուզում եք անցկացնել ամբողջ կյանքը:

Աղեղնավոր

Դուք չափազանց անկախ եք, և երբ սկսում եք զգալ, որ զգացմունքները նվաճում են ձեզ, ձգտում եք դրանք դուրս մղել հարաբերություններից: Դուք թույլ չեք տալիս, որ ձեր հարաբերությունները դժվար ժամանակներ ապրեն, քանի որ ցանկացած տհաճություն տեսնելով՝ չեք ցանկանում գործ ունենալ դրա հետ, այլ պարզապես հեռանում եք դրանցից: Երբեմն պետք է ձեզ ստիպեք անցնել դժվարությունների միջով, քանի որ լավ հարաբերություններն արժեն դրան:

Այծեղջյուր

Դուք շատ եք սիրում փող և լավ եք վաստակում ու խնայում եք… երբեմն շատ: Լավ է պրակտիկ և հաշվենկատ լինել, բայց ոչ ժլատ: Մի պատժեք ձեզ և ձեր զուգընկերոջը՝ առաջին անհրաժեշտության իրերի համար գումար խնայելով: Արձակուրդը կարող է արդարացնել ծախսերը, իսկ անսպասելի նվերը ոչ միշտ է սխալ. այն ցույց կտա, թե որքան եք սիրում ձեր կողակցին:

Ջրհոս

Քանի որ դուք, որպես կանոն, զսպում եք ձեր զգացմունքները և չեք սիրում կիսվել ձեր անձնական կյանքի մասին տեղեկություններով, միշտ խորհրդավոր եք թվում: Ցանկացած զուգընկերոջ համար դժվար է զգալ, որ այնքան էլ լավ չի ճանաչում ձեզ, և դա կարող է նրան ստիպել անվստահ զգալ: Դուք սիրող և պոռթկուն եք, բայց ձգտեք ավելի բաց լինել, որպեսզի ձեր զուգընկերը իմանա այդ մասին:

Ձկներ

Դուք հակված եք հարաբերություններ սկսել՝ դրանց մասին նախապես չմտածելով, այդ պատճառով հաճախ անհաջող ընտրություն եք անում: Դուք ընկնում եք չափազանց ռոմանտիկ գաղափարների ազդեցության տակ, և երբ բախվում եք իրականությանը, կորցնում եք հարաբերությունների հանդեպ հետաքրքրությունը: Կյանքը ռոմանտիկ կատակերգություն չէ, ոչ էլ դաժան ողբերգություն: Հասուն հարաբերություններն ավելի մեծ հաճույք կպատճառեն, քան կատարյալ կապի մասին ձեր պատրանքները:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչո՞ւ չեն ստացվում ձեր հարաբերությունները՝ կախված Կենդանակերպի նշանից
Չպարեցի քեզ հետ տանգո