fbpx

Հոգեբանական թեստ «խորանարդ», որը կօգնի բացահայտել ինքներդ Ձեզ

Այս թեստը իրականում շատ հանրաճանաչ է ոչ միայն ինտերնետի օգտատերերի շրջանում, այլ նաև հոգեբանների մոտ, քանի որ մարդու մտքերի խորքին թեստի խորը մոտեցումը ոչ մեկ անգամ է ապացուցվել ստացված արդյունքներով։

Առաջարկում ենք անցնել այս թեստը՝ զինվելով գրիչով, թղթով և Ձեր շուրջը հանգիստ մթնոլորտով։ Ոչ մի դեպքում նախորոք չնայեք արդյունքները։

Եվ այսպես թեստը.

psihologicheskij-test-kub-kotoryj-pomozhet-vam-poznat-sebya_c81e728d9d4c2f636f067f89cc14862c

Պատկերացրեք Ձեզ գեղեցիկ անապատի կենտրոնում։ Ձեր առջև միայն դեղին ավազնն է և կապույտ երկինքը։ Լռություն, ոչ մի մարդ՝ միայն Դուք և բնապատկերը։

Այժմ պատկերացրեք այդ անապատում խորանարդ։ Ինչպիսի՞ն է այն։ Մե՞ծ, փո՞քր, միջի՞ն։ Որտե՞ղ է այն գտնվում՝ լողում է օդում, դրված է գետնի՞ն, թե՞ դուք ունեք Ձեր տարբերակը։ Ի՞նչ նյութից է այն պատրաստված, ի՞նչ կա ներսում։ Փորձեք մանրամասն պատկերացնել այդ խորանարդը՝ ձևը, չափսը, պարունակությունը, սահմանները, գտնվելու վայրը։ Եթե պետք է թղթի վրա նկարեք այդ խորանարդը։

Այժմ պատկերացրեք անապատում աստիճաններ։ Ինչպիսի՞ն է այն, ինչի՞ց է պատրաստված, ի՞նչ բարձրություն ունի։ Ի՞նչ դիրք ունի այն խորանարդի նկատմամբ։ Մտածեք, Ձեր անապատում կա՞ն ծաղիկներ թե ոչ։ Եթե այո, ապա ի՞նչ ծաղիկներ են դրանք, որքա՞ն են, ի՞նչ գույնի։ Որտե՞ղ են դրանք գտնվում։

Իսկ հիմա պատկերացրեք, որ այդ պատկերում հայտնվում է ձին։ Փորձեք պատկերացնել կենդանուն մանրամասն՝ դետալներով։ Որտե՞ղ է ձին, ի՞նչ գույնի է, ի՞նչ չափսի։ Ի՞նչ հեռավորության վրա է գտնվում խորանարդից, ի՞նչ է անում։

Եվ Ձեր բնապատկերի վերջին դետալը դա փոթորիկն է։ Ինչպիսի՞ն է այն, ի՞նչ ուժգնության։ Ինչպե՞ս այն կանցնի և ինչպե՞ս կազդի Ձեր բնապատկերի ամեն մի առարկայի վրա։ Ո՞ւմ կամ ինչի՞ն կդիպչի և ում՝ ոչ։ Ի՞նչ փոփոխություն այն կկատարի Ձեր բնապատկերում։

Եթե Դուք պատկերացրեցիք վերոնշյալը մանրամասնորեն, իսկ ավելի լավ է նկարել և մտածել մանրակրկիտ, ապա կարելի է անցնել թեստի վերծանմանը։

Արդյունքները

[accordion title=’Վերծանում’]

Խորանարդ

Խորանարդը դա Դուք եք։ Ինչպիսին եք Դուք Ձեզ տեսնում և ով եք Դուք։ Բոլոր մանրամասնությունները բացահայտում են Ձեր ներքին «ես»-ի էությունը։ Եթե խորանարդը լողում է օդում, ամպերի մեջ՝ ապա Դուք հակված եք կյանքում էլ օդերով, ամպերով լողալ։ Եթե այն գետնին է դրված՝ Դուք ռեալիստ եք և իրերին նայում եք գիտության և տրամաբանության տեսանկյունից։ Եթե խորանարդը կախված է կողքի կամ շրջված, ապա Դուք ունեք ինչ-որ ներքին պայքար, որոշակի տատանումներ։

Խորանարդի չափսերը՝ դա Ձեր ամբիցիաներն են, կասկածները և ինքնագնահատականը։ Եթե այն մեծ է՝ Դուք վստահ եք Ձեր և Ձեր ուժերին և մտածում եք Ձեր մասին որպես լավ մարդ և մասնագետ։ Եթե այն փոքր է՝ արժի, որ ավելի շատ վստահեք ինքներդ Ձեզ։

Եթե խորանարդը պողպատից է՝ Դուք ամուր և վստահ մարդ եք։ Եթե ապակուց՝ դուք համակրելի, բայց շատ խոցելի մարդ եք։ Եթե խորանարդը իր մեջ պարունակում է թանկարժեք քարեր կամ դեկորի էլեմենտներ՝ Դուք Ձեզ յուրահատուկ եք համարում։

Խորանարդի պարունակությունը՝ դա Ձեր անձնական պարունակությունն է։ Եթե այն դատարկ է՝ ապա Դուք դատարկություն եք զգում և գտնվում եք կամուկացի մեջ։

Խորանարդի յուրաքանչյուր այլ դետալներ և նկարագրությունները վերաբերում են Ձեզ։

Աստիճան

Այն, թե ինչպես եք նկարագրել աստիճանը՝ բացահայտում է Ձեր վերաբերմունքը շրջապատին։ Ուղիղ աստիճանը խոսում է Ձեր պարզ և թեթև շփումների մասին։ Դե իսկ պտուտակաձև կամ կեռ աստիճանը խոսում է այն մասին, որ Դուք խուսափում եք նոր մարդկանցից, ծանոթություններից և շփումներից։

Որքան է աստիճանը հեռու կամ մոտ խորանարդին՝ խոսում է այն մասին, թե ինչպես եք վերաբերում նոր ծանոթություններին։ Եթե աստիճանը դիպչում է խորանարդին՝ Դուք բաց եք շփումների համար։

Աստիճանը ամրությունն ու երկարությունը՝ դա ընկերների և ծանոթների քանակն է։ Եթե այն կարճ է՝ Դուք կյանքում բավարարվում եք 1-2 հավատարիմ ընկերներով, եթե այն երկար է և ամուր նյութից՝ ապա շրջապատված եք բազմաթիվ ընկերներով և ծանոթներով։

Ծաղիկներ

ԻՆչպես ասվում է՝ երեխաները կյանքի ծաղիկներն են։ Եթե Ձեր պատկերում ծաղիկ չկա, ապա Դուք կամ պատրաստ չեք, կամ էլ Ձեր մեջ դեռևս չի հասունացել ծնողական գենը կամ բնազդը։ Ծաղիկների քանակը՝ համապատասխանաբար երեխաների քանակն է։ Եթե ծաղիկները վառ են՝ Դուք ցանկանում եք Ձեր երեխաների համար անհոգ և երջանիկ մանկություն։ Եթե ծաղիկները շատ շատ են և իրար մոտ են գտնվում՝ ապա Դուք այն մարդկանցից եք, ովքեր մեծ ընտանիքը համարում են կյանքում ամենակարևորը և կյանքի միակ երջանկությունը։ Եթե ծաղիկները փաթաթված կամ պարուրված են խորանարդին, ապա երեխաների հոգսերը Ձեզ հոգնեցրել են։

Ձի

psihologicheskij-test-kub-kotoryj-pomozhet-vam-poznat-sebya_a87ff679a2f3e71d9181a67b7542122c

Ձին՝ դա Ձեր հարաբերություններն են ամուսնու կամ կնոջ հետ։ Ձիու չափսը՝ դա Ձեր դոմինանտությունն է։ Եթե Դուք նկարում եք ուժեղ, մեծ ձի, ապա նշանակում է Ձեր կեսին հենց դա եք սպասում, իսկ եթե փոքր՝ ուզում եք զույգում առաջատար դեր ունենալ։ Եթե ձին վազում է անապատով՝ Դուք սիրում ու գնահատում եք ազատությունը, եթե այն կապված է, Դուք ցանկանում եք ղեկավարել զուգընկերոջը։ Թե որքան մոտ է գտնվում ձին խորանարդին՝ արտահայտում է Ձեր էմոցիոնալ մտերմությունը։

Փոթորիկ

psihologicheskij-test-kub-kotoryj-pomozhet-vam-poznat-sebya_eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3

Եվ վերջինը՝ փոթորիկ, որն արտահայտում է կյանքի անհաջողությունները։ Եթե այն գտնվում է շատ մոտ՝ դուք դժվար օրեր եք ապրում։ Եթե այն ազդում է պատկերի մեջ գտնվող որևէ օբյեկտի վրա՝ ապա Դուք պրոբլեմներ ունեք։ Եթե փոթորիկը հեռու է և չի դիպչում պատկերի որևէ օբյեկտին՝ ապա անհանգստանալու ոչինչ չունեք։

[/accordion]

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Հոգեբանական թեստ «խորանարդ», որը կօգնի բացահայտել ինքներդ Ձեզ
Թեստ. Ինչպիսի՞ տղամարդ կթակի Ձեր դուռը