fbpx

Միայնությունը հաճախ ընտրում է մեզնից ամենաարժանավոր մարդկանց

… կամ ամենաարժանավորները մեզնից՝ ընտրում են միայնությունը…

Ամեն օր, շփվելով տարբեր մարդկանց հետ զարմանում ես՝ ինչո՞ւ են նրանցից ամենաարժանավորները միայնակ։ Նրանք տարբերվում են խարիզմայով, հաճելի արտաքինով, կենդանի վերլուծական մտքով, լավ դաստիարակությամբ և պահվածքով, որի ետևում միշտ թաքնված է հզոր հայացք, հայացք՝ որում նույնիսկ դժվար է գտնել տխրության նշույլ։

Նրանք փնտրում են «իրենց» մարդկանց՝ շփման, ընկերության և հաճելի հանգստի, սիրո, հարաբերությունների և ընտանիքի համար։

Նրանք հաճախ սխալվում են, ավելի ուժգին տառապում, ավելի քիչ են կապի մեջ մտնում և ավելի դժվար են ապրում անհաջողությունները։ Բայց ամեն անգամ, այրվելով հարաբերություններում, նրանք վերածնվում են մոխիրներից՝ դառնալով ավելի կատարյալ և ավելի ուժեղ։

Եվ կրկին ու կրկին ամեն ինչ սկսում են նորից…

Նրանց խորթ են ժամանակակից հասարակության կարծրատիպերը, նրանց հնարավոր չէ ուրիշի կարծիքը փաթաթել։ Անկախ նրանից՝ տղամա՞րդ է նա, թե՞ կին, նրանք փնտրում են այնպիսի մարդու, ում կողքը կլինի տաքուկ, հարմարավետ և հանգիստ։

Եվ այդ «հանգիստը» հիմնված չէ վեճերի բացակայության, ադրենալինի կամ էմոցիաների ծայրահեղ վիճակի վրա։ Այդ «հանգիստը» նշանակում է՝ որ կողքիդ մարդ է, ով չի դավաճանի։ Մարդ՝ ում անսահման հավատում ես, վստահում ես և ում վրա վստահ ես 200%:

Նույնիսկ ամենաուժեղ մարդիկ ձգտում են ձեռք բերել վստահություն, որ իրենց սիրում են…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Միայնությունը հաճախ ընտրում է մեզնից ամենաարժանավոր մարդկանց
16 աստղ, որոնց մենք գրեթե երբեք չենք տեսել պրոֆիլով, և այդ պատճառով մենք չէինք սպասում նման տարբերություն