Բնությունը հրաշալի նկարիչ է: Այն պատուհանին զարմանահրաշ նախշեր է ստեղծում: Այդպիսի նախշեր պատուհաններին ստացվում է, երբ դրսում բավական ցուրտ է, իսկ ներսում բավական խոնավ: Դրանք ստեղծվում են այն դեպքում, երբ ապակու մակերեսը ավելի սառն է, քան շրջապատող օդը: Այդպիսի նախշերը գնալով հազվագյուտ են դառնում, քանի, որ դրանք հիմնականում առաջանում էին հին պատուհանների վրա, որոնք այքան էլ լավ մեկուսացված չէին:
Առաջարկում եմ դիտել և հիանալ ապակու վրա բնության ստեղծած կախարդական նախշերով.