fbpx

Ոճի 5 ոսկե խորհուրդ կանանց համար, որոնք հավերժ կմնան ակտուալ

Ինչ-որ բան թրենդներում է, ինչ-որ բան դուրս է գալիս նորաձևությունից, իսկ որոշ բաներ՝ հավերժ են: Լսե՞լ եք այսպիսի բան: Հագուստի ոճը կարող է արտահայտել տրամադրությունը, ապրումները և բացահայտել մարդու ներաշխարհի գույների հարստությունը: Ցանկանո՞ւմ եք, որ ձեզ արժանապատվորեն դիմավորեն՝ հիմնվելով ձեր հագուստի վրա: Մենք կօգնենք!

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Շատ կանայք կարծում են, որ եթե գնեն ամենաթրենդային իրը, ապա ինքնաբերաբար իրենց ամբողջ զգեստապահարանը կլինի թրենդային։ Բայց դա չափազանց հեշտ կլիներ: Դառնալ նորաձև կին չի նշանակում հետևել բոլոր թրենդներին և կրել հագուստ միայն թրենդային հավաքածուներից։ Ոճը՝ միշտ անհատականություն է, և այն անհրաժեշտ է որպես անհատականությունն արտահայտելու միջոց: Այսօր մենք կանդրադառնանք նորաձևության խորհուրդներին, որոնք միշտ ակտուալ կլինեն՝ ժամանակից դուրս, գուցե նույնիսկ տարածությունից դուրս։

Խորհուրդ 1. Գունային գամմա

Հաջողության գաղտնիքը թաքնված է պարզ բաների մեջ՝ ձյունաճերմակ վերնաշապիկ, մուգ տաբատ և վառ շարֆ։ Այս ամենը ստեղծում է հաճելի տանդեմ: Իսկ եթե աքսեսուարը համապատասխանում է ձեր աչքերի գույնին, ապա կարևոր չէ, թե ինչ հագուստ եք կրում, դուք շքեղ տեսք կունենաք:

Խորհուրդ 2. Կոշիկ

Կոշիկի շնորհիվ կինը կարող է լինել սեքսուալ, հմայիչ, խորամանկ կամ համեստ։ Տղամարդկանց կոշիկներն ի վիճակի չեն դրան, դրանք կարող են ցուցադրել միայն նրբագեղություն կամ հարստություն, բայց չեն արտացոլում տրամադրությունը: Ահա թե ինչու են կանայք հաճույքով կրում նույնիսկ ցավեցնող կոշիկներ: Հիշեք, որ սա կերպարի շատ կարևոր, բայց թերագնահատված կողմն է, հատկապես ժամանակակից աշխարհում, որտեղ կանայք բոլորը կրում են կեդեր և սպորտային կոշիկներ:

Խորհուրդ 3. Բազային իրեր

Զգեստապահարանի հիմնական ներդրումները՝ երկարավիզ վերնաշապիկ (վոդոլազկա), կաշմիրե ջեմպեր՝ դասական V պարանոցով և տաբատ, որը հիանալի կերպով ընդգծում է ձեր կազմվածքը: Պետք է կարողանալ ճիշտ ջինս ընտրել, քանի որ դրանք, ինչպես պլաստիկ վիրաբուժությունը, կարող են կատարյալ դարձնել ուրվագիծը կամ ամբողջովին փչացնել այն։

Տես նաև՝ Միշտ «թանկարժեք» տեսք ունեցող կնոջ 10 գիծ

Խորհուրդ 4. Ակնոցի ձև

Ակնոցների ճիշտ ձևը կարող է հրաշքներ գործել. տեսողականորեն ձեզ ավելի երիտասարդ տեսք հաղորդել, տալ լիֆթինգ էֆեկտ և հստակ գծեր՝ այստեղ հատկապես լավ են «կատվի աչքեր» շրջանակները: Բայց եթե դա ձեզ չի սազում, կարող եք նայել այլ ձևեր: Իսկ ահա առանց շրջանակի ապակիները լրացուցիչ բոնուսներ չեն ապահովում, հատկապես տարեց մարդկանց: Թող ակնոցը լինի ոճային աքսեսուար, ոչ թե պարզապես անհրաժեշտություն:

Խորհուրդ 5․ կարմիրը կերպարում

Վառ կարմիրը, մուգ կարմիրը, ազնվամորու կամ բալի գույնը շատ ուրախ և թարմացնող երանգներ են: Հետևաբար, կարմիրը, անշուշտ, կսազի յուրաքանչյուր կնոջ: Ընդ որում, պետք չէ հագնվել լոլիկի, տոմատի պես, որը շատ ուրախ է։ Կարմիր գույնի ոճային պայուսակը բավական է։ Սատանան մանրուքների մեջ է, հիշե՛ք սա։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Ոճի 5 ոսկե խորհուրդ կանանց համար, որոնք հավերժ կմնան ակտուալ
Ինչպիսին պետք է լինի իդեալական կինը