fbpx

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ գծերն ըստ ԾՆՆԴՅԱՆ թվի

Յուրաքանչյուր մարդ ունի մի թիվ, որը որոշում է անձի գերիշխող գիծը: Համաձայն նումերոլոգիայի՝ համարվում է, որ մարդու ծննդյան տարեթիվը, ավելի ճիշտ՝ օրվա, ամսվա և տարվա թվերի համադրությունը կորոշի կյանքի ուղղությունը։

Յուրաքանչյուր թիվ ունի իր էներգիան: Ձեր ճակատագրի վրա ազդող թիվը ստանալու համար գումարեք ձեր ծննդյան բոլոր թվերը: Օրինակ, եթե դուք ծնվել եք 1991 թվականի հունիսի 25-ին, ապա պետք է գումարեք ծննդյան բոլոր թվանշանները. 2+5+6+1+9+9+1 = 33: Ստացվում է երկնիշ թիվ: Իսկ անհրաժեշտ է ստանալ միանիշ թիվ: Դրա համար գումարում ենք ստացված թվերն իրար մեջ, որպեսզի  ստանանք վերջնական թվանշանը, այսինքն՝ 3+3=6։ Սա ձեզ կտա ձեր ճակատագրի թիվը, որն այս դեպքում 6 թիվն է։

1 ԹԻՎԸ ցույց է տալիս հանրաճանաչությունը, մարդու հակվածությունը դեպի ակտիվություն։ Դուք կարող եք հաջողություն ակնկալել, բայց միայն այն դեպքում, եթե ջանքեր գործադրեք կյանքի ճանապարհին կոնֆլիկտներից խուսափելու համար։

2 ԹԻՎԸ ցույց է տալիս, որ դուք հավասարակշռված մարդ եք։ Դուք միշտ փոխզիջում եք փնտրում, խուսափում եք կոնֆլիկտներից, բայց չափից դուրս մեծ ուշադրություն եք դարձնում մտերիմ մարդկանց։ Ընդունեք կյանքն այնպես, ինչպես կա: Դուք հեշտությամբ կարող եք գլուխ հանել կյանքի ցանկացած իրավիճակից։

3 ԹԻՎԸ ցույց է տալիս, որ դուք սուր միտք ունեցող և արագ սովորող անձնավորություն եք, բայց նաև սիրում եք մարդկանց մանիպուլացնել։ Դուք միշտ պարզ ուղիներ եք փնտրում խնդիրները լուծելու համար։ Այս թվի ներկայացուցչի թերությունն այն է, որ նա չի մտածում ապագայի մասին։

4 ԹԻՎԸ ներկայացնում է աշխատասեր և սթափ մարդկանց։ Այս մարդիկ գիտեն, թե ինչպես խուսափել ռիսկերից և կամաց-կամաց հաջողության հասնել կյանքում, բայց դա տեղի է ունենում ինքնուրույն:

5 ԹԻՎԸ բնորոշ է դրական մարդկանց, կենսուրախ ոգով, հակված արկածների ու ռիսկի։ Այս մարդիկ հեշտությամբ սովորում են օտար լեզուներ և հեշտությամբ են ելք գտնում բարդ իրավիճակից։ Նրանք անընդհատ ծրագրեր են կազմում հեռավոր ապագայի համար։

6 ԹԻՎԸ ներկայացնում է մարդկանց, ովքեր միշտ ձգտում են առաջընթացի։ Աշխատավայրում այս մարդիկ ճանաչում են ձեռք բերում և ավելի քիչ են հակված հարստություն ձեռք բերելուն:

7 ԹԻՎԸ խորհրդավոր թիվ է, առեղծվածի և գիտելիքի համադրություն: Դուք ռոմանտիկ անձնավորություն եք, ով ունի բարձր զարգացած ինտուիցիա։ Սա հայտնի կոմպոզիտորների, երաժիշտների, փիլիսոփաների ու բանաստեղծների թիվն է, ովքեր կարող են հասնել մեծ հաջողությունների։ Սակայն այս թվով մարդը հաճախ է տառապում դեպրեսիայից։

8 ԹԻՎԸ ներկայացնում է քաջություն, հաջողություն բիզնեսում, ուժեղ կամք և ուժեղ բնավորություն: Այս թվով մարդիկ միշտ պետք է հետևեն իրենց ծրագրերին և կատարեն իրենց երազանքները։ Այս թիվը սովորաբար ունենում են քաղաքական գործիչները, ռազմական ղեկավարներն ու գործարարները։

9 ԹԻՎԸ խելացիության և ստեղծագործության թիվն է: Այս թվով մարդը արվեստի նշանավոր ներկայացուցիչ է։ Դուք կարող եք հաջողություն ակնկալել ստեղծագործական աշխարհում: Կարևոր է հասկանալ, թե ինչն է ձեզ գրավում, հետևել ձեր երազանքին, քանի որ միայն այդպես կկարողանաք հաջողության հասնել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ գծերն ըստ ԾՆՆԴՅԱՆ թվի
Ռիչարդ Բախի գրքերից հզոր մեջբերումներ