fbpx

Այսօր շնորհակալության միջազգային օրն է

National-Thank-You-DayՀունվարի 11-ին նշվում է «Շնորհակալության» Միջազգային օրը (International Thank You Day):

Բոլորս էլ գիտակցում ենք գեղեցիկ ու շնորհակալական խոսքերի արժեքը: Ամենօրյա կյանքում շնորհակալական խոսքեր մենք օգտագործում ենք կարծես իմիջայլոց, չմտածելով դրանց էության մասին: Սակայն շնորհակալական խոսքերը կարծես կախարդական ուժ ունեն: Դրանք մարդկանց պարգևում են ուրախություն, ուշադրություն դարձնելու միջոց են և մարդկանց պարգևում են դրական լիցքեր: Առանց այս խոսքերի մեր կյանքը կլիներ տխուր և տաղտկալի:

Հոգեբանները վստահ են, որ շնորհակալական խոսքերը նման են «բանավոր շոյանքի», որոնք ունակ են հանգստացնել և տաքացնել իրենց ջերմությամբ: Կարևորը որպեսզի շնորհակալական խոսքերը ասվեն ի սրտե:

Առիթից օգտվելով ուզում եմ ևս մեկ անգամ ի սրտե Շնորհակալություններս հայտնել Արխանգելոյի մշտական ընթերցողներին, այցելուներին ու հյուրերին: Շնորհակալություն, որ այցելում և կարդում եք այս կայքը…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Այսօր շնորհակալության միջազգային օրն է
Ռուբեն Հախվերդյան – Կիթառ