fbpx

Ինչպես Գևորգի անունը դարձավ Գևորգ Չաուշ

Այդ վայրկյանից էլ Գևորգի անունը մնաց Գևորգ Չաուշ. Առաքելոց վանքի կռիվը

1901 թվականի Նոյ 12-ի առավոտն էր։ Օդը սկսեց ավելի ցրտել, և ձյունը, բարձր լեռներից հետզհետե ցածրանալով, եկավ-հասավ վանք։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Մեզ պաշարող 6000 թուրք զինվորները ձմռան բուքից և ցրտից պաշտպանվելու համար մոտակա հայ գյուղերից հայ վարպետներ և լծկան եզներ էին բռնի հավաքելով բերել՝ իրանց համար գետնափոր տներ և դիրքեր շինելու։

Նոյեմբորի17-ի առավոտն էր։ Այսօրվա կռիվը ահավոր և անհամեմատելի էր նախորդ կռիվների հետ, թուրք զինվորներն ու զորականները զայրացած էին մեր հանդուգն կեցվածքի վրա։

6000 հրացաններ ամեն կետից կգային ու կզարնեին վանքի պարիսպներին և գմբեթին` իրենց պատասխան ընդունելով միայն մի քանի հրացանների փամփուշտները։

Ո՛չ թր-քական հրացանները, ո՛չ ցուրտն ու քամին չէին կարող սարսափեցնել և մարել մեր սրտի կրակը, պետք էր սպանե՛լ, սպանե՛լ շարունակ լուծելու համար նրանց վրեժը, ովքեր ընկել էին..

Երկու օրվա հրացանի ահավոր ձայներից ազդված՝ վիրավոր Հարությունը սոսկալի կերպով կպոռար։

Մտածում էր, թե մենք իրեն պիտի լքեինք, և ինքը ողջ-ողջ թուրքերի ձեռքը պիտի ընկներ, ուստի անվերջ ու անընդհատ կերպով կպոռար և իր ձայնը թուրք զինվորներն էլ կլսեին իրենց դիրքերից։ Քով վազեցի, գրկեցի նրան և ասացի.

— Ի՞նչ է, Հարությո՛ւն, ինչո՞ւ կպոռաս։
— Գնդակ մը չե՞մ արժեր, որ չես սպաներ ու երթար, և զիս հոս ողջ թշնամիին կը ձգես։

— Հարությո՛ւն, ի՞նչ գաղափար ունես մեզ վրայ, մենք քեզի համար տեղ պատրաստած ենք, մեր ուսերուն վրայ առած պիտի տանենք քեզ, եթե չի կրնանք, ես իմ ձեռքովս պիտի սպանեմ քեզ։

Նախորդ գիշեր, մթից օգտվելով, թուրք զինվորները գոմի պատը ծակել ներս էին խուժել։ Գոմի ներսի պատն էլ ծակելով` մարագը եկել դիրքեր էին բռնել գոմի և մարագի մեջ մեզնից 70 քայլ հեռավորության վրա։ Հանկարծ քրդերից մեկը քրդերեն լեզվով հայհոյեց մեզ և սկսեց գոռալ․

— Անդրանի՛կ փաշա, Անդրանի՛կ փաշա, ես Մերտինի զավակն եմ, Հասանի հայրը, ո՞ւր պիտի ազատվես իմ ձեռքից։

Կարդացեք նաև՝ Թե ինչպես Գևորգ Չաուշը հարսի փոխարեն գնաց սուլթանի տուն ու վերջ տվեց խայտառակությանը

Գևորգը թարգմանեց դրա խոսքերը, ասեցի Գևորգին՝ պատասխանի քրդերենով, քանի որ ես քրդերեն չգիտեի։ Գևորգը պատասխանեց․

— Ես պստիկ Գևորգն եմ և Հասանի մոր սիրեկանը, դու ո՞ւր պիտի ազատվես իմ ձեռքից։

Մարդը ձայնը կտրեց։ Այդ ժամանակ էլ մի թուրք ձայն տվեց ու ասեց.

— Գևորգ Չաուշ դո՞ւ ես:
Այդ վայրկյանից էլ Գևորգի անունը մնաց Գևորգ Չաուշ։ Գևորգը դրանց հայհոյելուց հետո գոռաց․

— Գացե՛ք սոխ ու սխտոր ծախեցեք. դուք ո՜ւր, կռվելն ո՜ւր։

Աղբյուր՝ Էրգրականչ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Ինչպես Գևորգի անունը դարձավ Գևորգ Չաուշ
Սիլվեստեր Ստալոնե. «Հավատացեք ձեզ և սիրեք ձեր մորը»