fbpx

«Էս աշխարհը մարդակերի աշխարհ է, զավակս, չափազանց բարի լինել՝ կնշանակի հանձնվել» ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ սթափեցնող տողերը

Էս աշխարհը մարդակերի աշխարհ է, զավա՛կս, չափազանց բարի լինել՝ կնշանակի հանձնվել։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Չպիտի հանձնվես, զավակս, ծաղիկը, որ ծաղիկ է, խոտը, որ խոտ է էլի պաշտպանություն ունի, դառնություն ունի, փուշ ունի։

Էս կյանքում ոչ մեկը ոչ մեկի լավ ապրելը չի ուզում, հա՛, էտ սուտ է, էտ հեքիաթ է, որ ասում են՝ բարեգործ ենք, օգնում ենք, տալիս ենք…

Չէ մի չէ, էտ անում են, որ դու միշտ կարիքի մեջ լինես, որ իրենց ենթակայության տակ մնաս…

Տանջանքը մարդու համար է, զավակս, սկզբում տանջվում են վերջի համար։ Քո մեջ կա տանջանքին դիմակայելու ընդունակություն ու որքան ուժեղ է «ես»-ը, այնքան ուժեղ է «մենք»-ը։

Քոնն ուրիշին չտա՛ս։ Ինչքան տվեցիր՝ տանելու են, ինչքան տարան՝ խփելու են, ինչքան խփեցին՝ ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են…

Կարդացեք նաև՝ «Որ կնոջ մեջ որ չկա այս սերը, թշվառ կլինի ինքը, թշվառ կլինի և նրա…»: Ղազարոս Աղայան – «Կնոջ կոչումը»

Ով խելք ու խորամանկություն ունի՝ իր խելքով ու խորամանկությամբ, ով վերևներում ընկեր, բարեկամ, ծանոթ ունի՝ իր էտ հավատարիմներով, ով ճարտար լեզու ունի հենց լեզվակռվով, ով էլ գլուխ ու լեզու չունի, բայց կուռը փետ է պահում, տո՛, էտ դագանակով, թուր ու թվանքով միշտ պետք է պատրաստ լինել, մեծ տրաքոց է լինելու…

Հարց եմ տալիս, զավակս, հաղթանակն ի՞նչ խոսքի մաս է։ Գոյակա՛ն, ապրե՛ս, ուրեմն միայն հաղթանակ…

Հրանտ Մաթևոսյան


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
«Էս աշխարհը մարդակերի աշխարհ է, զավակս, չափազանց բարի լինել՝ կնշանակի հանձնվել» ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ սթափեցնող տողերը
Ուղղակի հիշեցում․ 18 ճշմարտություն, որ պետք է ձեզ հետ տանեք դեպի նոր տարի