fbpx

Հետաքրքիր փաստեր մարդու մարմնի մասին

Մեր մարմինը օժտված է անհավանական հնարավորություններով, որոնց մասին մենք նույնիսկ գլխի չենք ընկնում:

Mediamag.am-ը որոշեց հավաքել փաստեր և ցույց տալ, թե ինչերի ենք մենք ունակ.

1. Եթե հղի կնոջ մոտ սրտի հետ կապված պրոբլեմներ են առաջանում, ապա սաղմի բջիջները թափանցում են սրտի վնասված հյուսվածքների մեջ և նպաստում դրանց վերականգնմանը:

2. Նախաբազկի պտույտը կատարվում է զարմանալի կերպով: Նախաբազուկը կազմված է երկու զուգահեռ ոսկորներից, և երբ մենք լարում ենք մկանները, նրանք խաչվում են, որի շնորհիվ էլ տեղի է ունենում ձեռքի պտույտը:

3. Եթե բարձր գոռալ, ապա ուղեղին որոշակի ազդակներ են տրվում, որն էլ նվազեցնում է լսողությունը: Դրա շնորհիվ մենք չենք խլանում սեփական ճիչից:

4. Երբ մայրերը համբուրում են (իսկ կենդանիները լիզում) սեփական երեխաներին, նրանք երեխայի մաշկից կուլ են տալիս միկրոօրգանիզմներ, որոնց դեմ էլ արտադրվում են յուրահատուկ հակամարմիններ: Հետո այդ հակամարմինները մայրական կաթի հետ հասնում են երեխաներին:

5. Կոտրված ոսկորների սերտաճումը՝ շատ բարդ ոսկերչական պրոցես է: Կոտրվածքից որոշ ժամանակ հետո, ոսկորների սերտաճման մասում առաջանում է կոնի ձևով պնդեցում, որը հետզհետե հարթվում և ներծծվում է, իսկ ոսկորը ստանում է իր սկզբնական տեսքը:

0

6. Ամեն օր մեր օրգանիզմը սպանում է ամենաքիչը մեկ բջիջ, որը կարող էր քաղցկեղի վերածվել:

7. Արևի ազդեցության տակ վնասվում և մահանում են ոչ թե մեր մաշկի բջիջները, այլ դա ԴՆԹ-ի մոլեկուլների վնասման ռեակցիան է մաշկի կողմից, որը կարող է առաջ բերել քաղցկեղ: Այդ պատճառով բջիջները վերացնում են իրենք իրենց:

8. Ի շնորհիվ մարդու օրգանիզմի ինքնասառեցման հնարավորության՝ մարդիկ կարող են վազքով անցնել շատ կենդանիներին: Իհարկե երկար տարածություններում:

9. Եթե հեռացնել մարդու լյարդի 75%-ը, ապա այն կարող է վերականգնվել սկզբնական չափսերի: Դա նման է այն բանին, թե ինչպես է մողեսը աճեցնում պոչը:

10. Մեկ սպերմապտոզոիդը պարունակում է ԴՆԹ-ի 37.5 Մբ ինֆորմացիա: Այսպիսով՝ մեկ սերմնաժայթքման ընթացքում, տղամարդը փոխանցում է 15 875 Գբ տվյալ:

1

11. Մարդիկ բիոլյումինեսցենտ են և լույս են արձակում մթության մեջ: Սակայն լույսը, որը մենք ճառագում ենք՝ 1000 անգամ թույլ է, քան այն, ինչը կարող է ընկալել մեր աչքը:

2

12. Պատռված վերքերը ավելի շուտ են լավանում, քան կտրածները:

13. Երբ մենք կարմրում ենք, կարմրում է նաև մեր ստամոքսը:

14. Ինչո՞ւ են մեր մատները կնճռոտում, երբ երկար ժամանակ գտնվում են ջրում։ Դա տեղի է ունենում ոչ թե խոնավության կլանման հաշվին, այլ այն պատճառով, որ կնճռոտ մատներով՝ մարդուն ավելի հեշտ է ջրի տակ բռնել որևէ առարկա։

Այս մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ։

15. Մարդու մատները այն աստիճան զգայուն են, որ եթե դրանք երկրագնդի չափ լինեին՝ կզգացվեր տների և մեքենաների տարբերությունը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հետաքրքիր փաստեր մարդու մարմնի մասին
Կկարողանա՞ք գտնել 5 սմայլիկները այս զվարճալի վիզուալ գլուխկոտրուկում