Հանգստյան օր: Ինչպես ճիշտ անցկացնել

Դա տեղի է ունենում բոլորի հետ: Մենք աշխատում ենք, սովորում, ինչ-որ բան անում, կատարում ենք ուրիշների առաջադրանքը՝ և հանկարծ բոլորովին մոռանում ենք մեր և մեր առողջության մասին: Սկզբից մեր համբերատար օրգանիզմը լռում է, իսկ հետո, հանկարծակիորեն սկսում են կողմնակի ազդեցությունները՝ մերթ չենք կարողանում կենտրոնանալ նույնիսկ ամենաանշան բաների վրա, մերթ տառապում ենք անքնությամբ: Այս իրավիճակից դուրս գալու լավագույն միջոցը կլինի՝ կազմակերպել հանգստյան օր: Իսկ ահա, թե ինչպես այն ճիշտ անցկացնել և ինչպես ամեն օրը ավելի թեթև դարձնել՝ կպատմենք ստորև:

1. Գտեք Ձեզ համար ժամանակ

1_3_converted

Սեփական անձի, ընտանիքի, աշխատանքի հանդեպ պարտականության սուր զգացումը՝ դա հրաշալի է: Բայց երբեմն պետք է վերականգնման համար ժամանակ գտնել և դրա համար մեղավոր չզգալ: Եթե ուզում եք հասցնել ամեն ինչում և հոգ տանել բոլորի մասին՝ Ձեզ ուղղակի անհրաժեշտ է լինել ուժով և էներգիայով լեցուն: Այդ պատճառով գտեք թեկուզ օրվա մեջ մեկ ժամ ժամանակ սեփական կարիքների համար:

2. Պլանավորեք նախապես

1_4_converted

Եթե ցանկանում եք, որպեսզի Ձեր օրը առողջ լինի և լիարժեք, պետք է նախապես ամեն ինչ «դասավորել դարակներով», որպեսզի հետո չվազել մի գործից մյուսին: Փորձեք նախապես պլանավորել թեկուզ այն, ինչ հնարավոր է, և կնկատեք, թե որքան կնվազի սթրեսի մակարդակը:

3. Կազմակերպեք տարածությունը

1_7_converted

Կարգուկանոնը միշտ սթափեցնող ազդեցություն է թողնում: Դժվար է ամբողջությամբ հանգստանալ և թուլանալ խարխլված տարածության մեջ: Նաև հավաքված սենյակում Ձեզ անընդհատ չի անհանգստացնի թափթփվածության համար մեղքի զգացողությունը: Այն բանից հետո, երբ կհավաքեք Ձեր տարածքը, կազմեք գործերի ցուցակ, որոնք պետք է անել մոտակա ժամանակներս: Շտապողականությունն ու անորոշությունը միշտ բերում են սթրեսի:

4. Սովորեք «Ոչ» ասել

1_2_converted

Դա չի նշանակում, որ պետք է վեր ածվել բռի և ցինիկ մարդու, բայց երբ ինչ-որ մեկի պլանները խախտում են Ձերը կամ չունեք ոչ մի բարոյական և ֆիզիկական ուժ արձագանքելու խնդրանքին, մերժեք կամ հրաժարվեք նրանից ինչին Ձեզ «կապում են»: Մեկ այլ բան է՝ ընդառաջ գնալ, բոլորովին այլ բան՝ ուրիշների կամքով շարժվել:

5. Վայելեք ոչինչ չանելը

1_6_converted

Մենք այնքան ենք կենտրոնանում այն բանի վրա, թե ինչ պետք է անենք և հասցնենք, որ երբ ազատ րոպե է հայտնվում՝ իրար ենք խառնվում: Թվում է թե մի կողմից երազում ենք դրա մասին, իսկ մյուս կողմից անպատրաստ ենք գտնվում չզբաղվել գործերով: Սկսեք կարդալ գիրք, որը վաղուց էիք ուզում կարդալ, նկարեք, վերջիվերջո նստեք պատուհանի մոտ և հիացեք քաղաքով:

6. Շատ բան մի պլանավորեք

1_1_converted

Ամեն ինչում լավ է ոսկե միջինը՝ այդ թվում նաև պլանավորման մեջ: Եթե պատրաստվում եք հանգստյան օր վերցնել, պետք չէ այն ծանրաբեռնել հաճելի գործերով: Այլապես չի ստացվի թուլանալ: Նույնիսկ եթե Ձեր պլանների մեջ է խառնվել եղանակը, իսկ Դուք, ասենք, պատրաստվում էիք գնալ զբոսնելու, մի տխրեք: Զբաղվեք այլ բանով:

7. Սնվեք

1_9_converted

Մարդկանց մեծ մասը, ովքեր ապրում են ցայտնոտի մեջ, գրեթե ժամանակ չեն ունենում նորմալ սնվելու համար: Իսկ ինչո՞ւ այդ օրը չփոխել սովորական դարձած սխեման: Վերադարձեք մանկություն, հիշեք, թե ինչ բան է ուտել, երբ համեղ է, այլ ոչ թե երբ պետք է:

8. Սուզվեք երազանքներում

1_5_converted

Դա, ի դեպ, շատ լավ տարբերակ է հասկանալու համար, թե ինչ եք ուզում իրականում: Պատկերացրեք, որ Դուք նստած եք աշխատանքի վայրում և երազում եք տանը հայտնվելու մասին, որպեսզի… Իսկ դա արդեն կախված է Ձեզանից: Միգուցե ցանկանո՞ւմ եք զբոսնել այգում, լսել որևէ երգ, միգուցե էլի ինչ-որ բան: Իսկ հետո ուղղակի արեք դա:

9. Սովորեք լսել լռությունը

1_8_converted

Լռությունը դա շնորհ է: Երբեմն հանգստանալու լավագույն միջոցը՝ խորը շունչ քաշել և լսել լռությունը: Հնարավոր է այդ լռության մեջ Դուք վերջապես կլսեք ինքներդ Ձեզ և կհասկանաք, թե ինչ երջանկություն է դա:

10. Շնորհակալ եղեք

Այս կյանքում երջանիկ լինելու լավագույն միջոցը՝ շնորհակալ լինելն է: Շնորհակալ լինել ամեն ինչի համար՝ առողջության,  ապրելու հնարավորության, մարդկանց, որոնց սիրում եք և ովքեր Ձեզ են սիրում, ինչ-որ հասարակ մանրուքների համար: Գնահատեք այն, ինչ ունեք այժմ: Որովհետև ինչ-որ մեկը դա էլ չունի:

Աղբյուրը՝ marketium.ru 

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հանգստյան օր: Ինչպես ճիշտ անցկացնել