fbpx

Ինչո՞ւ են կնճռոտում մարդու մատները ջրի հետ շփումից

Ջրի հետ շփումից մարդու մատները կնճռոտվում են ոչ պատահականորեն, այդ մեխանիզմը առաջացել է էվոլյուցիայի ընթացքում՝ որպեսզի ավելի հեշտ լինի թաց և սահուն առարկաները բռնել:

Այսպիսի եզրակացության են եկել Անգլիայի Նյուքասլի համալսարանի գիտնականները: Կենսաբանների մի խումբ ցույց է տվել, որ կնճռոտված մատներով մարդիկ ավելի լավ են կառավարում թաց առարկաները, այն դեպքում երբ չոր առարկաների դեպքում այդ մեխանիզմը չի գործում:

Շատ մարդիկ գտնում են, որ ջրի շփումից մատների վրա կնճիռների հայտնվելը կապված է մաշկի վերին շերտերի խոնավացման հետ, որոնք ուռչում են խոնավություն կլանելով: Սակայն գիտնականներին հայտնի է, որ այդ էֆեկտը տեղի չի ունենում մատների որոշակի նյարդերի վնասման դեպքում: Այն պայմանավորված է արյունատար անոթների նեղացմամբ, ինչը ղեկավարվում է մարդու մատների որոշակի նյարդի կողմից:

Աղբյուրը՝ Nature News


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչո՞ւ են կնճռոտում մարդու մատները ջրի հետ շփումից
Աստղային երեխաներ, որոնք իրենց ծնողների իսկական պատճենն են