fbpx

Ռաբինդրանաթ Տագոր – Սիրո և կյանքի պոեմներ (պատառիկ)

[important]Ռաբինդրանաթ Տագոր – Հնդիկ հռչակավոր բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և հրապարակախոս:[/important]

Ժուկով ժամանակով քո բանաստեղծը, սեր իմ, իր նավը՝ որ մի դյուցազնական մեծ պոեմ էր – իր մտքի ծովում բաց թողեց:

Ավա՜ղ, ես անզգույշ եղա. նա դիպավ ոտքերիդ զնգացող ապարանջաններին ու խորտակվեց:

Նավը ջարդուփշուր եղավ, ու երգերս շաղ գալով փռվեցին քո ոտքերի տակ:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Հին կռիվների մասին արած պատմություններիս ողջ բեռը խնդացող ալիքների բերանն ընկած՝ թրջվեց արցունքից ու ծովի հատակն անցավ:

Իմ այս ամբողջ կորուստը, սեր իմ, բարի արա ինձ:

Եթե ես կորցրել եմ իմ անմահության իրավունքը, մահից հետո դարձրու ինձ անմահ՝ քանի ապրում եմ:

Եվ ես չեմ ողբա կորուստիս համար ու չեմ պարսավի քեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ռաբինդրանաթ Տագոր – Սիրո և կյանքի պոեմներ (պատառիկ)
Իսկ Դուք գիտե՞ք որ…