fbpx

Կանացի 7 դիմագիծ, որ գրավում են տղամարդուն

Գեղեցկությունը բավական հարաբերական հասկացություն է: Իսկ քանի որ կանայք առաջին հերթին ցանկանում են գրավիչ լինել տղամարդկանց համար, ուրեմն եկեք իմանանք, թե որ դիմագծերն են գրավում տղամարդկանց:

Ամեն ինչ հերթով:

1. Մանկական դեմքի արտահայտություն

Հիշո՞ւմ եք ինչպիսին է նորածնի դեմքը՝ մեծ աչուկներ և փոքրիկ վեր ցցված քիթիկ: Հենց այսպիսի դիմագծերն են ենթագիտակցորեն գրավում տղամարդկանցից շատերին: Ահա թե ինչու են կանայք դիմում տարբեր միջոցների, որպեսզի վիզուալ մեծացնեն աչքերը և փոքրացնեն քիթը:

2. Լավ ընդգծված հոնքեր

Հոնքերը պետք է լինեն բավական խիտ, բայց ոչ չափազանց լայն: Իդեալական է, երբ դրանք տեղակայված են բավական բարձր՝ այդ դեպքում աչքերը ավելի մեծ են թվում:

3. Ոչ շատ մեծ ճակատ

Մեծ ճակատը զարդարում է տղամարդուն, բայց ոչ մի դեպքում կանանց: Բարեբախտաբար գոյություն ունի ճակատի հերափունջ (челка), որն ունի բազմաթիվ տարատեսակներ: Ըստ գեղեցկության կանոնների, իդեալական է համարվում այն ճակատը, որի բարձրությունը հավասար է քթարմատից մինչև քթի ծայր հեռավորությանը:

4. Փոքրիկ ականջներ

Եթե բնությունից Ձեզ տրվել է մեծ ականջներ, ապա դրանք կարելի է թաքցնել սանրվածքի օգնությամբ: Իսկ ահա մեծ ականջողներից այդ դեպքում ավելի լավ է հրաժարվել:

5. Փքված շուրթեր

Այստեղ ամեն ինչ հասկանալի է: Գեղեցիկ, փքված շուրթերը յուրաքանչյուր տղամարդու կստիպի մտածել համբույրների մասին:

6. Հարթ մաշկ

Առանց դեֆեկտների մաքուր և ձիգ մաշկը ցույց է տալիս կնոջ երիտասարդությունն ու առողջությունը:

7. Խիտ և փայլուն մազեր

Ենթագիտակցորեն տղամարդիկ թափված մազերն ընկալում են որպես ծանոթության պատրաստակամություն: Ի դեպ, գեղեցիկ սանրվածքը ավելի շատ է ուշադրություն գրավում, քան երկար ոտքերն ու փարթամ կրծքերը:

Ոչ ոք չի վիճում, որ տարբեր տղամարդկանց դուր են գալիս բոլորովին տարբեր կանայք: Բայց կան շատ ընդհանուր գծեր, որը մեզանից յուրաքանչյուրը կարող է ուշադրություն դարձնել:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
Կանացի 7 դիմագիծ, որ գրավում են տղամարդուն
Երջանկության 7 գաղտնիք, որոնք շատ կարևոր է իմանալ