✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Քանի՞ անգամ են մարդիկ սիրահարվում կյանքում. գիտնականները ստուգել են «երկրորդ կեսի» գաղափարը

Գիտնականները ուղիղ կապ են հայտնաբերել մարդու տարիքի և նոր սիրահարվածությունների հակումի միջև։
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Ժամանակակից մշակույթում ամուր հաստատվել է յուրաքանչյուր մարդու «երկրորդ կեսի» գոյության գաղափարը և այն միտքը, որ իսկական սերը պատահում է կյանքում միայն մեկ անգամ։ Սակայն գիտնականները, որոնց պաշտոնի բերումով հարկ է կասկածի ենթարկել ամեն ինչ, որոշել են ստուգել, թե որքան ճշմարտություն կա ռոմանտիկ ֆիլմերում և վեպերում։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ինչպես գրում է DailyMail-ը, Interpersona ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ իրական աշխարհում մեկ անգամ սիրահարվողները (միասերները) ավելի շուտ բացառություն են, քան օրինաչափություն։

Հետազոտության արդյունքները

Հետազոտության շրջանակներում թիմը հարցում է անցկացրել ավելի քան 10 000 մասնակցի շրջանում։ Արդյունքները եղել են հետևյալը.

  • 14%-ը պնդել է, որ ընդհանրապես երբեք սիրահարված չի եղել,
  • 28%-ը կրքոտ սեր ապրել է միայն մեկ անգամ,
  • 30%-ը խոստովանել է, որ սիրահարված է եղել երկու անգամ,
  • 17%-ը սիրել է երեք անգամ,
  • 11%-ը սիրահարված է եղել չորս կամ ավելի անգամ։

Կարդացեք նաև՝ Գիտնականները պարզել են, թե ով է ավելի արագ սիրահարվում՝ տղամարդիկ, թե՞ կանայք

Ընդ որում, գիտնականները փաստել են միանգամայն տրամաբանական փոխկապակցվածություն հարցվողի տարիքի և սիրավեպերի քանակի միջև, որոնց մասին նա հայտնել է. որքան մեծ է մարդը, այնքան շատ են եղել նրա մոտ կրքոտ սիրահարվածության դրվագները։

«Այն, որ մասնակիցների մեծամասնությունը միջինում երկու անգամ ապրել է կրքոտ սեր, վկայում է այն մասին, որ կրքոտ սերը տարածված երևույթ է, այսինքն՝ մարդկանց մեծամասնությունը ապրում է այն առնվազն մեկ անգամ, սակայն անհատական պլանում [միայն մեկ սեր ամբողջ կյանքի համար] պատահում է ոչ հաճախ»:

— Նշում են հետազոտողները

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Քանի՞ անգամ են մարդիկ սիրահարվում կյանքում. գիտնականները ստուգել են «երկրորդ կեսի» գաղափարը
Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ «Ճի՞շտ է, որ․․․»
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց