fbpx

Ջրի մասին 12 փաստեր և միֆեր, որոնք Ձեզ կզարմացնեն

Ջուրը կյանքի հիմքն է ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մեր ամբողջ մոլորակի համար: Այն բոլոր կենդանի օրգանիզմների հիմնական բաղադրիչն է: Թվում է թե մենք ամեն ինչ գիտենք ջրի, նրա հատկությունների և օգտակարության մասին: Սակայն ուսումնասիրությունները չեն դադարում և գիտությունը բացահայտում է նորանոր փաստեր:

Ցավոք գիտական ապացույցների կողքին գոյություն ունեն մի շարք հորիված բաներ և կեղծիքներ, որոնք կարծրացել են մեր գլխում: Եկեք պարզենք ինչն է միֆ և ինչը փաստ:

Որքա՞ն ջուր խմել

1. Մարդը պետք է օրական  խմի 8 բաժակ ջուր

Սա միֆ է: Անհասկանալի է, թե որտեղից է վերցված այս նորման: Բայց դա արդեն կարևոր էլ չէ: Բանը նրանում է, որ մարմնի տարբեր զանգվածներ և տարբեր մկանային զանգվածներ ունեցող մարդկանց անհրաժեշտ է տարբեր քանակությամբ ջուր: Սովորաբար խորհուրդ են տալիս հաշվի առնել պահանջարկի միջին ցուցանիշը՝ 30-40 մլ 1 կգ-ի համար: Սակայն այս ցուցանիշները նույնպես մոտավոր են: Օրական նորման ուղիղ կապված է կլիմայական պայմանների, մարդու տարիքի, աշխատանքի բնույթի, քրոնիկ հիվանդությունների հետ: Եթե դուք զբաղվում եք սպորտով կամ աշխատանքը կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ՝ հեղուկի պահանջարկը մեծանում է:

Սակայն մի մոռացեք, որ այդ ջրի մեծ մասը պարունակվում է մթերքների մեջ, որը դուք օգտագործում եք: Դեռևս 2007 թվականին, BMJ ամսագիրը ընգրկեց օրական ութ բաժակ ջրի կետը՝ ժամանակակից բժշկության գլխավոր միֆերի ցանկում:

2. Ջուրը մաքրում է օրգանիզմը տոքսիններին

Սա փաստ է: Երիկամների նորմալ աշխատանքը ապահովում է բավական քանակությամբ մաքուր ջուր ըմպելը: Ինչպես հայտնի է, երիկամները օրգանիզմում բնական ֆիլտրներ են, և ջուրը նպաստում է տոքսինների դուրսբերմանը օրգանիզմից և մեծամասամբ երիկամների միջոցով:

3. Եթե դուք ունեք այտուցներ՝ քիչ ջուր խմեք

Սա միֆ է: Եթե այտուցները կապված չեն լուրջ հիվանդությունների հետ, ապա հենց հակառակը: Եթե օրգանիզմում ջուրը քիչ է, այն սկսում է ջուր «պահեստավորել»: Հատկապես, եթե դուք պարբերաբար քիչ ջուր եք խմում: Հենց սկսեք խմել բավական քանակությամբ ջուր, ամեն ինչ կգա նորմալ վիճակի, օրգանիզմը կդադարի «պաշար» կուտակել:

4. Ջուրը կխոնավեցնի մաշկը

Սա միֆ է: Ընդունված է համարել, որ մաշկի խոնավեցման հիմնական ֆակտորը՝ մեծ քանակությամբ օգտագործված ջուրն է: Իհարկե, եթե օրգանիզմը ուժեղ ջրազրկված է, ապա դա կվատացնի օրգանիզմի վիճակն ընդհանուր առմամբ: Սակայն ջուրը չի հասնում մինչև էպիդերմիս (մաշկի վերին շերտ): Եթե դուք առողջ եք, ապա մաշկի վիճակը կախված է արտաքին ֆակտորներից: Դա և շրջակա միջավայրն է, և մաշկի ճիշտ խնամքը: Ճարպագեղձերի և դրանց ֆունկցիոնալությունը՝ նույնպես ազդում է մաշկի չորության վրա:

Ջուրը նիհարելու համար

5. Խմելու ջուրը կօգնի նվազեցնել քաշը

Սա փաստ է: Ավելի ճիշտ՝ ջուրը օգնում է այդ գործընթացում: Պետք է հաշվի առնել, որ խոսքը գնում է մաքուր խմելու ջրի մասին, այլ ոչ գազավորված ըմպելիքների: Ջուրը արագեցնում է նյութափոխանակության պրոցեսը և իջեցնում ախորժակը, իսկ ավելի ճիշտ՝ ծարավը, որը մենք հաճախ շփոթում ենք ախորժակի հետ: Ուղեղի հատվածները, որոնք կառավարում են այս երկու զգացողությունները՝ գտնվում են իրար կողք, այդ պատճառով մենք հաճախ շփոթվում ենք:

6. Դեղին մեզը՝ ջրազրկման նշան է

Սա միֆ է: Մեզի նորմալ գույն է համարվում՝ մուգ-դեղին թափանցիկը, բաց-դեղին թափանցիկը և դեղին թափանցիկը: Մեզի գույնը շատ ֆակտորներ են որոշում: Դա և դեղերի ընդունումն է, և որոշ սննդային ներկանյութեր, և լուծողականներ, և օրգանիզմի աշխատանքի խախտումներ: Ջրազրկման ժամանակ մեզի գույնը իհարկե փոխվում է: Գույնը դառնում է մուգ-սաթագույն: Դա խոսում է մեզում ազոտային և ուրոքրոմային շլակների կոնցենտրացիաների բարձրացման մասին:

7. Եթե դուք ծարավ եք զգում՝ դուք ջրազրկված եք

Սա միֆ է: Ծարավը չի նշանակում, որ դուք ջրազրկված եք: Ծարավը՝ դա մեր օրգանիզմի ազդանշանն է այն մասին, որ իրեն հարկավոր է ավելի շատ ջուր: Մեր արյան մեջ առկա է որոշակի քանակով ջուր և աղ: Ծարավը՝ աղի քանակի մեծացումն է ի համեմատ ջրի: Եթե աղի կոնցենտրացիան մեծացել է 2 տոկոսով՝ դուք ծարավ եք զգում: Եթե 5 տոկոս և ավել՝ Ձեզ մոտ կսկսի ջրազրկումը:

8. Սպորտով զբաղվելիս Ձեզ հարկավոր են սպորտային ըմպելիքներ, այլ ոչ թե ջուր

Սա միֆ է: Սպորտային ըմպելիքները լավ գովազդվում են, բայց դրանք ոչ բոլորին են անհրաժեշտ: Սպորտային ըմպելիքները պարունակում են էլեկտրոլիտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բջիջների ճիշտ աշխատանքի համար: Հնարավոր է, մարդկանց, ովքեր մասնակցում են երկար մարաթոններին կամ ինչ-որ մեկի մարզումները երկար են տևում, այդ ըմպելիքները օգուտ տան: Նաև շատ ըմպելիքներ պարունակում են ընդամենը ջուր և շաքար և մարզիչները պահանջում են հրաժարվել դրանց օգտագործումից: Մաքուր ջուր՝ ահա թե ինչ է Ձեզ պետք մարզումների ժամանակ:

Հետաքրքիր փաստեր ջրի մասին

9. Կարելի է շատ ջուր խմել

Սա փաստ է: Իհարկե, որոշակի հիվանդություններ ունեցող մարդիկ կարող են վնասել իրենց առողջությունը՝ շատ ջուր խմելով: Դա որոշ սրտանոթային հիվանդություններն են, արյան բարձր ճնշումը, ստորին վերջույթների այտուցներ, երիկամների հիվանդություններ (փոխպատվաստում): Այս դեպքում մարդիկ պետք է խորհրդակցեն բժշկի հետ: Մնացած բոլոր դեպքերում՝ դուք կարող եք խմել այնքան ջուր, որքան ցանկանում եք: Որովհետև, եթե դուք քիչ ջուր եք օգտագործում, ապա երիկամները ստիպված են արտադրել ավելի կոնցենտրացված մեզ, ինչը կարող է առաջ բերել երիկամներում քարերի առաջացում:

10. Չարժե օգտագործել պլաստիկ շշերը կրկնակի անգամ

Սա փաստ է: Օգտագործելով միանգամյա օգտագործման պլաստիկ շիշը երկրորդ անգամ՝ դուք ռիսկի եք դիմում: Նույնիսկ բազմակի անգամյա օգտագործման շշերը (պոլիէթիլենից կամ պոլիպրոպիլենից), հարաբերականորեն ավելի անվտանգ են, եթե դրանք անընդհատ մանրէազերծվեն: Բայց ո՞վ պետք է դրանով զբաղվի: Պլաստիկ շշերը բարենպաստ միջավայր են մանրէների զարգացման համար: Մանրէների մակարդակը այդպիսի շշերում հաճախ գերազանցում է թույլատրելի նորմաները: Օգտագործեք ջրի բազմաթիվ անգամյա օգտագործման տարաներ, որոնք ունեն լայն բերան և որոնք հնարավոր է լավ լվանալ: Կարելի է օգտագործել խմելու մեկանգամյա օգտագործման խողովակիկներ:

11. Ջրի «հիշողության» գոյությունը գիտականորեն ապացուցված չէ

Սա փաստ է: Բոլոր ժամանակներում մարդիկ ջրին վերագրում էին կախարդական հատկություններ: Բոլորին հայտնի են «կենդանի» և «մեռած» ջրերի մասին լեգենդները: Ջրի հետ խոսում էին, որպեսզի նրան հաղորդեին բուժիչ հատկություններ: Սակայն դա ընդամենը ժողովրդական հավատամքներ են: Ֆիզիկները հստակ ասում են, որ կառուցվածքային (ստրուկտուրիզացված) ջուրը՝ հակագիտական հորինվածք է: Չկա ոչ մի գիտական ապացույց, որը կապացուցեր ջրի «հիշողության» գոյությունը:

12. Չի կարելի եռացնել կրկնակի եռացրած ջուրը

Սա միֆ է: Ժողովրդի մեջ տարածված է «սարսափ» իբր չի կարելի կրկնակի անգամ եռացնել ջուրը: Իբր դրանից խախտվում է ջրի բյուրեղացանցը և ջուրը դառնում է «ծանր»: Բանը նրանում է, որ այդպիսի ջուրը իրոք դառնում է «ծանր», քանի որ նրա մեջ մեծանում է ծանր ջրածնի՝ դեյտերիում իզոտոպերի պարունակությունը: Եվ դա վնասակար է առողջությանը: Այստեղ մասնագետները չեն վիճում: Սակայն եռացրած ջրում դեյտերիումի կոնցենտրացիան այնքան աննշան է, որ անիմաստ է վախենալը: Բժշկության մեջ չկա որևէ հաստատում, որ այդպիսի ջուրը վնասում է առողջությունը:

Իհարկե ջուրը ոչ միայն առողջության, այլ նաև բազմաթիվ հիվանդությունների աղբյուր է, քանի որ այն շատ լավ է իր մեջ լուծում թունավոր նյութերը և հիվանդածին մանրէներ կրող է:

Օգտագործեք միայն մաքուր ջուր և եղեք առողջ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ջրի մասին 12 փաստեր և միֆեր, որոնք Ձեզ կզարմացնեն
9 նշան, որ դուք չափազանց բարի եք և դա կործանում է ձեր կյանքը