fbpx

«Խոսիր քո մարմնի հետ ամեն օր». Կացուզո Նիշիի առողջ կյանքի կանոնները

Մարմինն աշխատում է հետադարձ կապի կանոնի համաձայն՝ որքան շատ ես սիրում նրան և բարի խոսում նրա հետ, այնքան ավելի շատ է նա քեզ սիրում և ավելի լավ է աշխատում։

Կրթությամբ ինժեներ Կացուզո Նիշին իր կյանքի երկար տարիները նվիրել է օրգանիզմը բարելավելու և ամրացնելու արդյունավետ ուղիներ գտնելուն: Արդյունքում, հիմնվելով անձնական փորձի վրա, նա մշակեց համընդհանուր առողջարարական համակարգ, որը ներառում է ավանդական բժշկության, հին հունական և եգիպտական ​​բուժիչների աշխատությունները, տիբեթյան և չինական պրակտիկաները և գիտելիքի շատ այլ աղբյուրներ:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ինքը՝ Նիշին, ծնվել է շատ հիվանդ։ Բժիշկները կարծում էին, որ նա երկար չի ապրի։ Սակայն Կացուզո Նիշին ոչ միայն բուժեց իրեն, այլև ապրեց երկար ու իրադարձություններով լի կյանք։ Նրա բուժիչ համակարգը կոնկրետ պրակտիկաների ամբողջություն չէ, դա կյանքի մի ամբողջ փիլիսոփայություն է:

Ինքնաներշնչումը դարձավ Նիշիի համակարգում վերականգնման հիմնական կանոնը։ Իր «Բուժման եզակի համակարգ. Մարզումներ, աշխատանք թաքնված էներգիաներով, մեդիտացիաներով ու տրամադրվածությամբ» գրքում նա ասում էր, որ առողջության տրամադրվածությունը առողջության համար ամենակարևոր պայմաններից է։

Եթե ​​ցանկանում եք բարելավել ձեր առողջությունը, ձեր մտքերում ստեղծեք ձեր մասին պատկեր՝ առողջ, երիտասարդ և ուժեղ:

«Իդեալական օրգանիզմ ձեռք բերելու համար կարևոր է պատկերացնել այս իդեալի յուրաքանչյուր մանրուք», – գրում էր Նիշին: – Ծանոթացիր քեզ հետ՝ իդեալականի հետ, ուշադիր նայիր, ինչպիսին են նրա մազերը: Ի՞նչ քայլվածք ունի: Ի՞նչպիսին է շնչառությունը: Այժմ օգնեք ձեր մարմնին ինքնաներշնչմամբ: Անդրադառնալով կոնկրետ օրգաններին՝ ասեք, թե ինչպիսին պետք է լինեն, ինչպես պետք է աշխատեն։

Նիշին համոզված էր, որ մարմինն աշխատում է հետադարձ կապի կանոնի համաձայն՝ որքան շատ ես սիրում այն ​​և սիրալիր խոսում նրա հետ, այնքան ավելի շատ է նա քեզ սիրում և ավելի լավ է աշխատում։

Նիշին խորհուրդ էր տալիս ամեն օր խոսել ձեր մարմնի հետ: Բայց փոխարենը նշելու, թե որտեղ և ինչն է ձեզ մոտ ցավում, պետք է ձեզ առողջություն ներշնչեք: Հարևաններիդ քննարկելու փոխարեն, քեզ ներշնչիր դրական մտքեր երջանիկ ապագայի մասին: Փողի պակասից և ճգնաժամից դժգոհելու փոխարեն՝ ներշնչեք ձեզ մտքերով, թե որքան հետաքրքիր բաներ կան կյանքում։

«Ուղեղի մեջ դրեք միայն դրական էմոցիաներ», – գում է Նիշին իր «Առողջության ոսկե կանոններ» գրքում: – Սովորեցրեք ձեզ դրան, արմատավորեք դրանք: Ցանկացած տրամադրվածություն, որը երկար ժամանակ ներշնչում եք ինքներդ ձեզ, արմատավորվելու է ուղեղում, այնուհետև կդրսևորվի նյութական աշխարհում։ Ներշնչման բոլոր մեթոդները կառուցված են նույն սկզբունքով. ենթագիտակցական միտքն ընդունում է որպես ճշմարիտ ցանկացած բազմիցս և համոզիչ կրկնվող նպատակադրություն:

Տես նաև՝ Առողջության բաղադրատոմս հանրահայտ էքստրասենս-բուժակ Ջունայից․ Թույլ մի՛ տվեք ձեր սրտին ծուլանալ

Գլխավորը հավատալ ինքներդ ձեզ ձեր ասածին, թույլ մի տվեք ձեզ կասկածել դրանում: Նաև ասվածը պատկերացրեք մտքում։ Նիշին վստահեցնում էր, որ մարմինն անմիջապես կարձագանքի մեր խոսքերին՝ ասածն ընդունելով որպես հրաման, որպես ստույգ հրահանգ։

Առողջության 5 կանոն Կացուզո Նիշիից.

  1. Ամեն երեկո քնելուց առաջ քայլեք՝ լավ տրամադրությամբ քնելու համար:
  2. Պետք է քնել կոշտ մակերեսի վրա և բարձի փոխարեն գլխի տակ դնել կոշտ գլան։ Սա նորմալացնում է արյան շրջանառությունը, կանխում է վերջույթների թմրությունը քնի ժամանակ։
  3. Առավոտյան մեջքի վրա պառկած, մոտ մեկ րոպե թափահարեք ձեռքերն ու ոտքերը։
  4. Փորի վրա պառկած, մոտ մեկ րոպե ոտքերդ աջ ու ձախ շարժեք ձկան պես:
  5. Մի բարկացեք ձեզ վրա և մի խղճացեք ինքներդ ձեզ: Չար մտքերն ու ինքնախղճահարությունը խլում են առողջությունը և գրավում հիվանդությունները, կրճատում կյանքը, վստահեցնում էր Նիշին։ Նրա խոսքով, մարդկանց, ինչպես նաև սիրելիների նկատմամբ բարի վերաբերմունքը կարող է երկարացնել կյանքը։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 10 assessment, среднее 4.1 из 5 )
MediaMag
«Խոսիր քո մարմնի հետ ամեն օր». Կացուզո Նիշիի առողջ կյանքի կանոնները
Խաղ-գլուխկոտրուկ. Կգտնե՞ս քողարկված դիպուկահարին