fbpx

Տղամարդիկ ավելի արագ են սիրահարվում. գիտնականների անսպասելի բացահայտումները ցրել են հայտնի առասպելները

Հետազոտողների նոր եզրահանգումները հիմնովին փոխել են տղամարդկանց և կանանց սիրո մասին պատկերացումները։

Ամերիկացի հոգեբան Մարկ Թրևերսը նշել է կանանց և տղամարդկանց սիրահարվելու գործընթացի երկու հիմնական տարբերություն։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Իր՝ Forbes-ում հրապարակված հոդվածում նա նշում է, որ ըստ աճող գիտական հետազոտությունների՝ սիրո հարցում կանանց և տղամարդկանց պահվածքի մասին պատկերացումները մեծամասամբ պարզապես առասպելներ են։

Ըստ Թրևերսի՝ վերջերս արված երկու հոգեբանական հետազոտություն վերջապես ավելի ստույգ ու հուսադրող պատկեր են տալիս այն մասին, թե ինչպես են տղամարդիկ ապրում ռոմանտիկ սերը։ Այս արդյունքները ոչ միայն հերքում են արմատացած կարծրատիպերը, այլև շատ ավելի հստակ ցույց են տալիս տարբեր սեռերի ներկայացուցիչների սիրահարվելու առանցքային տարբերությունները։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Ո՞րն է գլխավոր տարբերությունը

  • Տղամարդիկ ավելի արագ են սիրահարվում, բայց կանայք այդ զգացումն ավելի ուժգին են ապրում։ Այս եզրահանգմանն են եկել գիտնականները 2025 թվականի մի նշանակալի հետազոտության արդյունքում, որը հրապարակվել է «Սեռային տարբերությունների կենսաբանություն» ամսագրում։ Ամենազարմանալի բացահայտումներից մեկն այն էր, որ տղամարդիկ սովորաբար սիրահարվում են կանանցից մոտ մեկ ամիս շուտ։ Փոխարենը, կանանց ռոմանտիկ զգացմունքներն ավելի խորն են, և նրանք շատ ավելի հաճախ են մտածում իրենց սիրելիների մասին։
  • Կանանց մոտ սերը հասնում է գագաթնակետին ամուսնության սկզբում, իսկ տղամարդկանց մոտ այն ավելի կայուն է։ Այսպիսի եզրակացության են եկել 2024 թվականի մեկ այլ հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է Psychological Science ամսագրում։ Ըստ նրանց՝ հետերոսեքսուալ զույգերում, նշանադրության շրջանում, կանայք ավելի քան երկու անգամ ավելի հաճախ են սեր խոստովանում, քան տղամարդիկ։ Սակայն ամուսնության առաջին երկու տարիների ընթացքում կանանց զգացմունքները կտրուկ նվազում են, ինչից հետո երկու սեռերի մոտ էլ սիրո մակարդակը հավասարվում է։ Ի տարբերություն կանանց՝ տղամարդկանց մոտ սիրո մակարդակի նվազումն աննշան է լինում։

Կարդացեք նաև՝ Գիտնականները պարզել են, թե ով է ավելի արագ սիրահարվում՝ տղամարդիկ, թե՞ կանայք

Ըստ հոգեբանի՝ այս ամենը վկայում է այն մասին, որ կյանքի ընթացքում սիրո էմոցիոնալ դրսևորումների հարցում սեռերի միջև էական տարբերություններ կան։ Եթե կանայք հարաբերությունների սկզբում ապրում են կտրուկ վերելք և անցում, ապա տղամարդկանց մոտ զգացմունքների զարգացումն ավելի կայուն և հավասարաչափ է։

Ո՞ր կարծրատիպերն են հերքվել

Ինչպես ընդգծում է Թրևերսը, այս երկու հետազոտությունները միասին հերքում են երկու հակադիր առասպել.

  • այն համոզմունքը, թե տղամարդիկ էմոցիոնալ առումով փակ են և դանդաղ են սիրահարվում,
  • այն կարծրատիպը, թե կանայք բոլոր առումներով ավելի ռոմանտիկ են։

«Այս բացահայտումները բնավ չեն պնդում, թե սիրելու որևէ ձև ի բնե ավելի լավն է։ Դրանք պարզապես հուշում են, որ դիմացինի սիրելու կերպը (տեմպը, խորությունը, զարգացումը) հասկանալը լավագույն և ամենաշռայլ նվերն է, որ կարող եք տալ ձեր զուգընկերոջը»,- եզրափակել է Թրևերսը։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Տղամարդիկ ավելի արագ են սիրահարվում. գիտնականների անսպասելի բացահայտումները ցրել են հայտնի առասպելները
Ապշեցուցիչ ֆլեշմոբ կամ դրիֆթմոբ BMW-ից (վիդեո)
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց