fbpx

Վահան Տերյան – Սին խոսքերի մեջ

ցնորք աղջիկՍին խոսքերի մեջ, զվարթ ամբոխում
Շրջում եմ, բայց միշտ, հեռո՛ւ եմ, չըկամ.
Ապրում եմ թաքուն և իմ հեզ հոգում
Աղոթք եմ անում ցնորք-աղջկան…

Ձեզ հետ եմ, բայց միշտ հեռո՜ւն եմ, հեռո՜ւն,—
Ունեմ ես թովիչ մի առանձնարան, —
Տանջանք է այնտեղ և զոհաբերում,
Եվ թախիծ, և երգ, և աղոթք նրան…

Եվ այնտեղ է նա,— ոչ այս աշխարհում,—
Մաքուր ու պայծառ պատկերը նրա.
Ես տառապանքըս բախտ եմ համարում
Ու ծիծաղում եմ ձեր բախտի վրա…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Վահան Տերյան – Սին խոսքերի մեջ
ԹԵՍՏ. Դուք էրուդիտ եք, եթե կարողանաք պատասխանել այս 10 հարցերին