fbpx

Լողավազանների մասին 9 ահասարսուռ փաստ, որոնց մասին ավելի լավ է չիմանաք

Ամռանը մարդկանց միևնույն է ձգում է դեպի ջուրը, իսկ քաղաքացու համար մոտակա ջրամբարը՝ լողավազանն է։ Ուզո՞ւմ եք հովանալ լողավազանում՝ Ձեր գործն է, բայց այնուամենայնիվ մտածեք ևս մեկ անգամ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այս նյութը կարդալուց հետո հնարավոր է այլևս չայցելեք լողավազան։ Այնպես որ կարդալ, թե չկարդալ՝ որոշում եք Դուք։

Ամեն Աստծո ամառ հասարակական լողավազաններում լողում է 89 միլիոն մարդ։

Շատ մարդիկ՝ շատ սահմանափակ ծավալով ջրում։ Եվ այդպես ամբողջ ամառ, որովհետև լողավազանը՝ վաննա չէ, այնտեղ ամեն օր ջուր չեն փոխում։ Հրաշալի միջավայր մանրէների համար՝ թեկուզ և լողավազանը պահպանում են ինչպես պետք է։

Ամեն հինգերորդը միզում է լողավազանում։

Համենային դեպս՝ տարբեր հարցումների ժամանակ, մարդկանց 20%-ը խոստովանել է դա։ Բնական է, որ երեխաները, որոնք այս գործում ուղղակի «անօրեններ են», չեն մասնակցել հարցումներում։

z3nohyyiDJBUHtbx2uUzBXRBPuF7fX

Քրտինք, յուղ, մաշկային ճարպ, տարբեր տեսակի մարմնային արտադրություններ՝ այս բոլորը կան լողավազաններում։

Եթե նույնիսկ նաղքան լողալը լողավազանում՝ բոլորն անխտիր ցնցուղ են ընդունում։ Առաջին հերթին՝ փաստ չէ, որ բոլորը ցնցուղ ընդունելուց մանրակրկիտ մաքրվում են։ Երկրորդ՝ չկա ոչ մի երաշխիք, որ ինչ-որ մեկը չի հոգացել իր փոքր կարիքները ջրում։ Երրորդ՝ որքան էլ լողանաս, ամեն ինչ չես լվանա։ Դու ուրիշի վաննայից ջուր չէիր խմի չէ՞։ Դե ուրեմն մի լավ մտածիր, նաղքան լողավազանում բերանդ բացելը։

Քլորը չի սպանում ամեն կենդանի բան

Համոզված լինելու համար, որ լողավազանում քլորը բավական է մանրէներին ոչնչացնելու համար՝ հարկավոր է ամեն մի քանի ժամը մեկ ստուգել դրա բաղադրությունը։ Եվ կարգավորել։ Ինչով, պարզ բան է, որ զբաղվում են ոչ բոլոր լողավազաններում։ Արևայրուքի կրեմների և մազերի համար նախատեսված միջոցների մեջ պարունակվում են նյութեր, որոնք կարող են չեզոքացնել քլորը։ Ի դեպ, մեզը նույնպես։

Բացի այս ամենից, ինչ-որ մեկը քլորաջրում իրեն շատ լավ է զգում։ Օրինակ, կրիպտոսպորիդին միկրոսկոպիկ մակաբույծ է, որը առաջ է բերում աղիքային խանգարումներ, տենդ և ցավեր որովայնում։ Նաև որոշ ճիճուներ՝ ավելի ճիշտ դրանց ձվերը։

IUrUpvFyccy0BmJk0zeYNGZt30IOec

Լողավազանում լողում են կղանքներ

Նույնիսկ եթե դու դա չես տեսնում։ Միջին չափսի մարդաշատ հասարակական լողավազաններում լուծված է մեկ կիլոգրամից ավելի արտաթորանքներ։ Որովհետև մարդկանց վրա, ովքեր օրը մի քանի անգամ չեն օգտվում բիդից՝ դրանք բավականաչափ են։ Դա իհարկե չափազանց փոքր քանակություն է։ Բայց քանի որ մարդկանց քանակն է շատ՝ այնտեղ այս «բարիքից» հավաքվում է բավականաչափ։ Երբեմն էլ փոքրիկների մոտ է անհաջողություն տեղի ունենում, իսկ լողավազանի աշխատակիցները դա հանում են ցանցով՝ եթե հասցնում են։

Մարդկային կղանքները, որոնք անտեսանելիորեն լողում են լողավազանում, կարող են տարբեր վարակների աղբյուր հանդիսանալ՝ սկսած հեպատիտ Ա-ից մինչև աղիքային ցուպիկներ։ Աղիքային ցուպիկների հետքերը, որոնք հիմնականում փոխանցվում են հենց կղանքի միջոցով, հայտնաբերվել են լողավազանների 58%-ում։

esNGnBtVN8RJbW1nxr2rLIk7v8810L

Շատերը նաղքան լողավազան մտնելը ցնցուղ չեն ընդունում

Իսկ պետք էր։ Բայց միևնույնն է, շատերը գտնում են, որ առանց այն էլ մաքուր են՝ չէ՞ որ լողացել են երկու օր առաջ։ Մարդկանց մոտ 70%-ը ջուրն է մտնում ինչպես որ կար։

Լողալու համար նախատեսված տակդիրները չեն աշխատում

Որոշ ծնողներ իրենց փոքրիկներին հագցնում են հատուկ լողալու համար նախատեսված տակդիրներ։ Մտահղացումը լավն է, սակայն այն այդքան էլ լավ չի աշխատում։ Ուղիղ ասենք՝ վատ է աշխատում։ Միևնույն է դրա պարունակության մի զգալի մաս դուրս է թափանցում։

ZgJN76VQYpwijD1dyIBDqUdcuderP

Ինչ-որ մեկը, ով 2 շաբաթ առաջ հիվանդ էր փորլուծությամբ, կարող է դեռևս մանրէներ տարածել

Եվ եթե քլորը քիչ է՝ այդ մանրէները կապրեն և կանցնեն բնակվելու քո մեջ։

Փորձանքի մեջ հայտնվելու համար բավական է ընդամենը մեկ կումը

Բավական է նույնիսկ բերանի մեկ ողողումը։ Լողավազանի ջրին վերաբերվեք այնպես, ինչպես վերաբերվում եք զուգարանաջրին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Լողավազանների մասին 9 ահասարսուռ փաստ, որոնց մասին ավելի լավ է չիմանաք
Աշխարհագրական թեստ