fbpx

Իսպանական իմաստություններ

Mediamag-ը ժամանակ առ ժամանակ Ձեզ է ներկայացնում տարբեր ժողովուրդների իմաստություններ։ Մենք Ձեզ արդեն ներկայացրել ենք «Իտալական իմաստություններ», «Հին եգիպտական իմաստություններ», «Չինական իմաստություններ» և «Հին հունական իմաստություններ»։

Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում իսպանացի ժողովրդի իմաստություններից։ Եվ այսպես.

1. Երեք «շատ» և երեք «քիչ» կործանում են մարդուն՝ շատ խոսել և քիչ իմանալ, շատ երևակայել և քիչ արժենալ, շատ ծախսել և քիչ ունենալ։

2. Ով բամբասում է ձեր հետ, բամբասում է նաև ձեր մասին։

3. Աստծուն խնդրիր, բայց ինքդ էլ գործիր։

4. Մարդիկ շատ են, անձերն են քիչ։

5. Սովորությունները՝ սկզբից սարդոստային են, իսկ հետո ամուր ցանց։

6. Դժբախտություններից ամենաաղքատը՝ երբ փող չկա։

7. Խեթկան կովին Աստված պոզեր չի տալիս։

8. Պարտք տալ՝ կորցնել ընկերությունը։

9. Արտաքինը խաբուսիկ է, իսկ նոր ընկերը անվստահելի։

10. Դատարկ տակառում զրնգոցը շատ է։

11. Եթե նախանձը գույներ ունենար՝ ամբողջ աշխարհը կսևանար։

12. Թե ինչն այնպես չէ՝ կհուշի թշնամին։

13. Հոնքի վրա խալ է՝ ուրեմն նա պառավ չէ։

14. Մի դատիր ոզնուն, նա էլ է Աստծուց։

15. Ոսկին նույնիսկ կեղտի մեջ է փայլում։

16. «Չարչարվում ենք»՝ տզզում էր ճանճը եզի ականջից։

17. Ուրիշի ձեռքերում հացի պատառը միշտ էլ ավելի մեծ է երևում։

18. Ոչ ոք չի հիշի Սուրբ Վարվարային, քանի շանթը չի որոտացել։

19. Գեղեցիկ վերարկուի տակ յուրաքանչյուր մեղք էլ ներվում է։

20. Քանի դեռ սուսիկ փուսիկը աչքերն է տրորում՝ հիմարը հասնում է իր ուզածին։

21. Թող կորչեն բոլոր ատամները, միայն թե ոչ խելքը։

22. Որքան կխմես, այնքան էլ կփսխես։

23. Որքան շատ է շահույթը, այնքան շատ են հոգսերը։

24. Անող դնող մոր դուստրերը միշտ էլ ծույլ են։

25. Տղամարդ շատ սիրիր՝ դեմքդ երկար կմնա անկնճիռ։

26. Հիվանդանալուց կիմանաս, թե ով է ավելի շատ սիրում։

27. Ինչ հայտնի է երեքին՝ այն հայտնի է ամենքին։

28. Ոչ մի անգամ չսխալվես՝ ոչնչի չես հասնի։

29. Թեթևից թեթև է գերանը, եթե պետք է մեր տանը։

30. Ինչ աղքատը, ինչ կարդինալը՝ վերջը նույնն է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Իսպանական իմաստություններ
7 նշան, որ Տիեզերքը պաշտպանում է ձեզ և տալիս լավագույնը