***
Ինչ ժամանակ վիշտը սրտիդ տիրանա
Կամ վիճակիդ հոգսը վզիդ ծանրանա,
Ուրիշների սրտի հալը հարցրա,
Որ քո հոգուց ամեն մի ցավ վերանա:
***
Տիկնիկ ենք մենք, ճակատագիրը` դերասա՛ն,
Պատկե’ր չէ սա, այլ` հավաստի՜ և իրակա՛ն,-
Մի քանի օր կխաղա՜նք այս բեմ – աշխարհում,
Մինչ մեզ նորից նետեն սնդո՛ւկն անէության:
***
Նրա´նք, ովքեր իմաստությամբ կյանքի գաղտնիքը բացեցին,
Եվ Աստծո մե՜ծ էության մասին խոսքե՜ր շռայլեցին,
Ոչ գաղտնիքի թե՜լը գտան, ոչ էլ կծիկը քանդեցին,
Նախ` խելքներին զո՜ռ տվեցին, հետո`… աչքերը փակեցի՜ն..
***
Երազիս մեջ մի իմաստուն ասաց ինձ,
Թե ոչ մի մարդ խեր չի տեսել դեռ քնից.
Իսկ ինչ պիտի անես, երբ քո մահը գա,–
Խմիր, քանի… արթնանում ես դեռ քնից…
(շարունակելի)