fbpx

Մեր մոլորակի մի քանի հանելուկ, որոնք այնուամենայնիվ գիտնականները կարողացան լուծել

Գիտնականները անընդհատ փորձում են բացահայտել մեր մոլորակի գաղտնիքները: Այսօր մենք որոշել ենք ներկայացնել մոլորակի գաղտնիքներից մի քանիսը, որոնց համար գիտությունը կարողացավ պատասխան գտնել:

Մահվան արահետի շարժվող քարերի գաղտնիքը

Ռեյստրեկ Պլայա չորացած լճի հատակում գտնվում են այսպես կոչված շարժվող քարերը, որոնց զանգվածը հասնում է մինչև 300 կգ: Ինչ-որ անհայտ ուժ ստիպում էր այդ քարերին շարժվել՝ իր ետևից հողի վրա թողելով հետագծեր: Ոչ ոք և երբեք չի տեսել այդ քարերը շարժման մեջ: 2011 թ. գիտնականները լճի հատակին տեղադրեցին տեսախցիկներ և քամու արագությունը չափելու համար՝ օդերևութաբանական կայան: 2013թ.-ի դեկտեմբերին գաղտնիքը բացահայտվեց: Անձրևներից և ձնհալից հետո ջրի մակարդակը բարձրանում է մինչև 7 սմ: Գիշերները ջուրը սառչում էր՝ ձևավորելով լողացող սառույցներ, իսկ հետո քամիները (15 կմ ժամ) քշում էին և սառույցները և քարերը: Քարերի շարժման հետքերը երևացին ավելի ուշ, երբ լիճը ամբողջությամբ չորացավ:

Ինչպես են ընձուղտի մարմնի զանգվածը պահում այդքան բարակ ոտքերը

Ընձուխտները կշռում են մոտ 1000 կգ, ընդորում նրանք ունեն ոտքերի չափազանց բարակ ոսկորներ, որոնք չեն կոտրվում այդ քաշից: Գիտնականները ուսումնասիրել են ընձուղտի վերջույթները (նմուշներ մահացած կենդանիներից)՝ ենթարկելով դրանք զանգվածային ծանրաբեռննվածության, սակայն դրանք նույնպես չէին կոտրվում և մնում էին ուղղահայաց դիրքում: Դիմացկունության պատճառը՝ աջակցող կապաններն են (ոսկորների ամրացման թելքավոր հյուսվածքները), որը տեղակայված է ընձուխտի սրունքի ամբողջ երկայնքով: Կապանն ապահովում է աջակցությունը ի շնորհիվ այն բանի, որ այն առանձգական հյուսվածք է, այլ ոչ թե մկան: Կենդանին չի հոգնում, քանի որ քաշը պահելու համար չի գործադրվում մկանները:

Երգող ավազաթմբերը

Աշխարհում գոյություն ունեն 35 ավազաթումբ, որոնք կարողանում են  «երգել»: Այդ երգեցողությունը ավելի շատ նման է թավջութակի ցածր ձայնին: Սկզբում գիտնականները կարծում էին, որ ձայնը առաջանում է դյունայի ստորին շերտերի տատանումներից, սակայն հետագայում այդ ձայնը ստացան լաբորատոր պայմաններում, թույլատրելով ավազին սահել թեք մակերևույթով: Ստացվում է, որ «երգում է» հենց ավազը: Այդ ձայնը սահող ավազահատիկների վիբրացիայի ձայնն է: Շարժվող ավազի արագությունը նույնպես նշանակություն ունի: Երբ ավազահատիկները նման են չափսերով, նրանց արագությունը նույնպես միանման է: Երբ ավազահատիկները տարբեր են, ապա շարժվում են նաև տարբեր արագություններով, որի շնորհիվ ստացվում է լայն ձայնային միջակայք:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Մեր մոլորակի մի քանի հանելուկ, որոնք այնուամենայնիվ գիտնականները կարողացան լուծել
«Սպիտակ արջի մաշկը սև է»․ 20 զարմանալի փաստ աշխարհում ամեն ինչի մասին