Նրա բազմաժանր ստեղծագործությունները հիացմունք են պատճառում ընթերցողների արդեն ոչ մեկ սերնդին, իսկ սրամիտ ասույթները կմնան դարերով․․․
Ահա մի քանիսը դրանցից:
Չկա ավելի նյարդայնացնող բան, քան լավ օրինակը:
Ներումը՝ բույր է, որը մանուշակը պարգևում է նրան, ով իրեն տրորել է:
Սթափվելու լավագույն տարբերակը՝ սթափեցնել ինչ-որ մեկին:
Գոյություն ունի ստի երեք տեսակ՝ սուտ, լկտի սուտ և վիճակագրություն:
Լինել լավը՝ դա այնքան է քայքայում մարդուն:
Դասականը՝ այն է, ինչ յուրաքանչյուրը գտնում է որ պետք է կարդալ, բայց ոչ ոք չի կարդում:
Եթե տուն տանես սոված փողոցային շանը, կերակրես և շոյես նրան, նա քեզ չի կծի՝ դրանում է կայանում շան և մարդու տարբերությունը:
Լավ ընկերներ, լավ գրքեր և քնած խիղճ՝ ահա իդեալական կյանքը:
Եթե բոլոր մարդիկ միանման մտածեին, այդ ժամանակ ոչ ոք խաղադրույք չէր կատարի ձիարշավի վրա:
Մեզ դուր են գալիս մարդիկ, ովքեր խիզախորեն ասում են մեզ այն, ինչ մտածում են, բայց մի պայմանով, որ նրանք մտածում են նույն կերպ՝ ինչ մենք:
Ով չգիտի ուր գնալ՝ շատ կզարմանա, եթե հայտնվի ոչ այնտեղ:
Բարությունը՝ այն է, որ կարող է լսել խուլը և տեսնել կույրը:
Մարդը՝ միակ կենդանին է, որ ունակ է կարմրել: Չնայած միայն նա է ստիպված դա անել: