fbpx

Գեղեցկությունն ու անկատարության ուժը

Ճապոնացի վարպետները կոտրված խեցեղենը նորոգում են սոսինձով և ոսկե ավազով, որպեսզի ընդգծեն թերությունները, այլ ոչ թե թաքցնեն դրանք: Նրանք հավատում են, որ եթե ամանը կոտրվում կամ փշրվում է, ապա այն ձեռք է բերում պատմություն, և դա այն ավելի լավն է դարձնում։

«Կնոջ գեղեցկությունը հագուստի, կազմվածքի կամ սանրվածքի մեջ չէ: Այն աչքերի փայլի մեջ է: Ի վերջո, աչքերը սրտին տանող դարպասն են, որտեղ ապրում է սերը: Կնոջ իսկական գեղեցկությունը ապրում է նրա հոգում: Նրա սիրով լի խնամքի և կրքի մեջ: Եվ տարիների ընթացքում կնոջ գեղեցկությունը միայն ծաղկում է», –
Օդրի Հեփբերն

Դուք հագնվում եք գեղեցիկ թրենդային հագուստներ, հարդարում եք մազերը, դիետա եք պահում նիհարելու համար, կրում եք բարձրակրունկներ՝ ավելի բարձրահասակ երևալու համար և դիմահարդարվում՝ ձեր գեղեցկությունը ընդգծելու համար: Բայց իրական գեղեցկությունը թաքնված է նշվածների մեջ: Հենց դուք եք գեղեցիկ՝ ձեր ողջ անսահման գեղեցկությամբ ու անկատարությամբ։

Ո՞վ է որոշում, թե որն է գեղեցիկը: Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչ է գեղեցկությունը և արդյոք դուք գեղեցիկ եք, այնպես որ պարզապես գնահատեք, թե ով եք դուք: Եվ իմացեք, որ ձեր գեղեցկությունն արտացոլված է ձեր կյանքի և գոյության բոլոր ոլորտներում:

Կատարելությունը հոգնեցնում է

Եթե ​​մտածել բոլոր կոսմետիկ վիրահատությունների և հակատարիքային բուժման մասին, որոնց մարդիկ կամավոր դիմում են, ապա կարող ենք գալ այն եզրակացության, որ մենք լիովին մերժում ենք ամեն հինը, կոտրվածը և անկատարը: Ժամանակակից սպառողական հասարակությունը, որը գնահատում է բարձրահասակ, նիհար, իդեալական կանանց, մի կողմ է նետում մնացած բոլոր արժեքները:

Շատ հոգնեցուցիչ է անընդհատ մտածել, թե ինչպես գրավիչ տեսք ունենալ, ինչպես ապրել երիտասարդ տարիքից մեզ պարտադրված գեղեցկության իդեալով, որը մենք պարբերաբար տեսնում ենք հեռուստատեսությամբ և ամսագրերում: Մենք փորձում ենք հասնել անհնարին իդեալին, բայց դա անիրատեսական է և խանգարում է մեզ տեսնելու, թե որքան գեղեցիկ ենք մենք իրականում:

«Դեմքի գեղեցկությունը փխրուն է, ինչպես ծաղիկը: Իսկ հոգու գեղեցկությունը ուժեղ է և հարատև», – Մոլիեր

Գեղեցկությունն ու անկատարության ուժը

Ճապոնացի վարպետները կոտրված խեցեղենը նորոգում են սոսինձով և ոսկե ավազով, որպեսզի ընդգծեն թերությունները, այլ ոչ թե թաքցնեն դրանք: Նրանք հավատում են, որ եթե ամանը կոտրվում կամ փշրվում է, ապա այն ձեռք է բերում պատմություն, և դա այն ավելի լավն է դարձնում։ Այս ավանդական արվեստը կոչվում է Կինցուգի:

Եթե ​​մենք հետևեինք Կինցուգիի գաղափարներին, մենք կսովորեինք գնահատել թերություններն ու ծերությունը իրենց ողջ իմաստությամբ և ուժով: Մենք կսովորեինք ընդունել մեզ այնպիսին, ինչպիսին կանք՝ չփորձելով կանգնեցնել ժամանակի ընթացքը, որը մեզ կդարձներ գեղեցիկ, իմաստուն և ուժեղ:

Տես նաև՝ Ըստ տղամարդկանց՝ այս որակները կնոջը դարձնում են հմայիչ

Ցույց տվեք ձեր փխրունությունը

Տարածված կարծիք կա, որ իդեալական մարդիկ չեն լացում և չեն սխալվում, նրանց մարմինը համապատասխանում է գեղեցկության «ընդունված» չափանիշներին, նրանք չունեն թույլ կողմեր ​​և չեն վախենում ոչնչից։ Բայց ինչպե՞ս կարող է այդպիսի մարդն ընդհանրապես երջանիկ լինել։ Դուք պետք է կարողանաք ցույց տալ ձեր փխրունությունը: Ի վերջո, այն բաները, որոնք մեզ թուլացնում են, միևնույն ժամանակ մեզ ավելի են մոտեցնում շրջապատի մարդկանց:

Մենք կարող ենք վախենալ մարդկանց համար խոցելի երևալուց, բայց եթե դա չանենք, մենք պարզապես ինքներս մեզ նման չենք լինի: Մենք չենք իմանա, թե ինչպես ցույց տալ մեր իրական «ես»-ը մեկ այլ մարդու: Դա կարող է տհաճ լինել, բայց նման ռիսկը միանգամայն արժե, քանի որ այն մեզ թույլ է տալիս ապրել մեր ով լինելուն համապատասխան:

Անկատար գեղեցկություն

Գեղեցկությունը պետք է լինի իրական, անկատար և բացվի տարիների ընթացքում: Այն ամրապնդում է այնպիսի արժեքների կարևորությունը, ինչպիսիք են բարձր ինքնագնահատականը, բարեկեցությունը և այլ մարդկանցից տարբերվելը:

Բայց շատ դժվար է փոխել ինչ-որ մեկի պատկերացումները գեղեցկության մասին, հատկապես այն պատճառով, որ գեղեցկությունը սուբյեկտիվ հասկացություն է։ Եվ ամեն մեկը դա հասկանում է յուրովի։

Գեղեցկությունը անկատար է, բնական և չի փորձում թաքնվել կամ ձևանալ, թե այլ բան է: Նա չի թաքցնում ծերության նշանները, այլ ավելի շուտ գնահատում է մարդու իմաստությունն ու պատմությունը՝ այն պատմելով աշխարհին։

Մի թաքցրեք ձեր թերությունները և սովորեք գեղեցիկ լինել

Ձեր գեղեցկությունը բացահայտվում է հենց այն պահին, երբ դուք ցույց եք տալիս ձեր իսկական «եսը», երբ այն դուրս է գալիս լույսի աշխարհ, երբ չեք թաքնվում, երբ ծիծաղում և լացում եք, երբ չեք վախենում և բարձրաձայն ասում դրա մաին, երբ ձեզ թույլ եք զգում և թույլ եք տալիս ուրիշներին դա տեսնել, երբ համարձակվում եք սիրել և բացել ձեր սիրտը: Այդ ժամանակ դուք գեղեցիկ եք։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Կա՞ աշխարհում ավելի գեղեցիկ բան, քան լինել այնպիսին, ինչպիսին կաս: Մեզ մանկուց սովորեցրել են թաքնվել դիմակի հետևում, դիմահարդարվել, գեղեցիկ հագնվել, բայց մենք պետք է դուրս գանք, բացենք մեր թևերը և թռչենք, քանի որ գեղեցիկ լինելը իսկական խիզախության դրսևորում է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Գեղեցկությունն ու անկատարության ուժը
Չերչիլն ու հայկական կոնյակը