fbpx

Տարբեր Կենդանակերպի նշանների տակ ծնված մարդկանց տարօրինակ սովորությունները

Յուրաքանչյուր Կենդանակերպի նշան ունի իր բնավորության գծերն ու հատկանիշները։ Բայց հորոսկոպներում մեծամասամբ նկարագրվում է բնավորության ընդհանուր գծերը, որոնք կարող են դրսևորվել բոլորովին տարբեր կերպ։

Այս հոդվածից կիմանաք, թե կոնկրետ ո՞ր տարօրինակությունը և հակումն ունի Կենդանակերպի յուրաքանչյուր նշան։

Խոյ

Խոյերը սովորաբար աղմկոտ են, սիրում են շատ խոսել և բարձր ծիծաղել։ Նրանք իրենց վատ են զգում փակ տարածքներում։ Նաև շատ են սիրում գլխարկներ կամ գլխաշորեր կրել։ Եթե գտնվում են ղեկին, ապա հաճախ գերազանցում են արագությունը։

Ցուլ

Ցուլը սիրում է տնային բույսեր աճեցնել։ Եթե նա աղջիկ է, ապա հաճախ ճակատին կրում է հերափունջ, պարբերաբար թարմացնում է պարֆյումը և շատ է սիրում շուտ-շուտ փոխել պայուսակները։ Բոլոր Ցլերը տուն մտնելուն պես կամ նստելով ավտոմեքենայի մեջ՝ անմիջապես կողպում են դռները։

Երկվորյակներ

Հեռախոսով շատ խոսելու մեծ սիրահարներ են։ Մտնելով փակ տարածք՝ Երկվորյակներն անմիջապես բացում են պատուհանները։ Նրանք շփվելիս ակտիվորեն կիրառում են ժեստեր, առանց գործ չեն նստում և շատ են ճանապարհորդում, եթե իհարկե կա այդպիսի հնարավորություն։

Խեցգետին

Խեցգետին-աղջիկը մեկ օր էլ չի դիմանա առանց աչքի տուշի։ Բոլոր Խեցգետինների մոտ ընդհանուրը՝ առևտրի և գնումների հակումներն են։ Նրանք դժվար են բաժանվում հին իրերից, հենց այդ պատճառով, մինչև բավական հասուն տարիք պահում են իրենց մանկական խաղալիքները։

Առյուծ

Առյուծները զրուցելիս անընդհատ դիպչում են իրենց մազերին, զարդերից ընդունում են միայն ոսկյան և շատ են սիրում նայել հայելու մեջ։ Դա հատկանշական է և՛ տղամարդկանց, և՛ կանանց։ Նաև նրանք շատ են սիրում բրենդեր։

Կույս

Կույսը երբեք տնից դուրս չի գա առանց օծանելիք օգտագործելու։ Ընդհանրապես, Կույսերը՝ մաքրասեր են, նրանք անընդհատ լվանում են ձեռքերը։ Երբ Կույսերը ձանձրանում են, սկսում են մատներով թմբկահարել սեղանին։ Եվ հաճախ կծում են շրթունքները։

Կշեռք

Կշեռք-աղջիկները տանից երբեք դուրս չեն գալիս առանց դիմահարդարման։ Հայտնվելով խանութի մոտ, այս նշանի ներկայացուցիչները անպայման պետք է ինչ-որ բան գնեն, եթե նույնիսկ չկա դրա անհրաժեշտությունը։ Նաև նրանք, երբ նստած են, հաճախ դողացնում են կամ ճոճում ոտքը

Կարիճ

Կարիճների մոտ հաճախ ի հայտ են գալիս ոչ սովորական սեքսուալ նախասիրություններ։ Այս նշանի աղջիկները թուլություն ունեն մետաքսյա ներքնաշորերի հանդեպ և երբեք տանից դուրս չեն գա առանց շրթներկի։ Տղամարդիկ հաճախ վիճակախաղեր կամ կազինո են խաղում։

Աղեղնավոր

Աղեղնավորները տանել չեն կարողանում հագուստի պաշտոնական ոճը։ Նրանց պահարանում առկա հիմնական սիրելի գույներն են՝ երկնագույնն ու մանուշակագույնը։ Նաև աղեղնավորները տանել չեն կարողանում փոքրիկ և փակ տարածքները։ Սիրում են էքստրեմալ սպորտաձևեր։

Այծեղջյուր

Այս նշանի աղջիկները սթրես են ապրում պարֆյումը փոխելիս։ Եվ կանայք, և տղամարդիկ միշտ ձեռքի ժամացույց են կրում։ Հավատարիմ են ավանդական հայացքներին և միշտ այցելում են միևնույն տեղերը։ Եվ այո, միշտ իրենց հետ է օրագիրը։

Ջրհոս

Ջրհոսները չեն սիրում մթություն, փոխարենը խենթանում են ադամանդի համար (անկախ նյութական վիճակից)։ Միշտ կրում են բրենդային ակնոցներ և հաճախ թուլություն ունեն տարբեր տեսակի գաջեթների նկատմամբ։

Ձկներ

Ձկները կյանքը չեն պատկերացնում առանց թեյի կամ սուրճի։ Քայլում են նրանք միշտ շտապելով, իսկ նստում են՝ խաչելով ոտքերը։ Ձուկ-աղջիկները չեն պատկերացնում իրենց առանց մատնահարդարման։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Տարբեր Կենդանակերպի նշանների տակ ծնված մարդկանց տարօրինակ սովորությունները
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ․ Որքա՞ն համառ եք