fbpx

Ժամանակակից 30-ն անց կանանց 10 պատվիրանները

Սովորիր ուրիշների սխալներից...

1. Տորթի և խնձորի միջև ընտրիր մեկ բաժակ ջուրը։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

2. Եթե արդեն կեսգիշեր է, իսկ դու պետք է դեռ լվանաս մազերդ, կատարես ոտքերի էպիլյացիա և մատնահարդարում, միշտ ընտրիր քունը։ Որովհետև դու կարող ես թաքցնել ոտքերդ, գլխիդ ձիու պոչ անել, իսկ եղունգները ծածկել թափանցիկ լաքով՝ նստած նստարանին և սպասելով տրոլեյբուսի։ Բայց ոչինչ չի թաքցնի հոգնած ճմրթված դեմքն ու զզվելի տրամադրությունը։

3. Ճամփորդիր հենց հնարավորություն լինի: Նոր տպավորությունները՝ առանց ծերանալու փորձ ձեռք բերելու հիանալի միջոց են:

4. Նախքան ինչ-որ բան կամ մեկին դատելը, ինքդ քեզ հարց տուր. «Արդյո՞ք դա իմ գործն է»: Հետո բերանդ փակիր ու գնա քո գործին։

5. Բուռն սիրավեպի և գումար աշխատելու հնարավորության միջև միշտ ընտրիր երկրորդ տարբերակը։

6. Անկախ նրանից, թե որքան երկար ու զվարճալի է խնջույքը, ամեն ինչ արա, որպեսզի արթնանաս քո անկողնում։

7. Աննորմալ մարդու վրա ժամանակ և էմոցիաներ ծախսելը իմաստ ունի միայն այն դեպքում, եթե դու բժիշկ ես, իսկ նա քեզ գումար վճարող հիվանդ է:

Կարդացեք նաև՝ Իդեալական կնոջ 10 հրեական պատվիրան, որոնք ունեն 400 տարվա պատմություն

8. Վեճի ժամանակ ոչ թե ճշմարտություն է ծնվում, այլ միգրեն։ «Լավ, ինչպես կասես» արտահայտությունը կխնայի քո ժամանակն ու նյարդերը։

9. Հանգստության ու մենության մեջ անցկացրած օրը ավելի լավ է օգնում հանգստանալ, քան սպա սրահը։

10. Աշխարհում ոչ մի տղամարդ չարժե նրան, որպեսզի տառապես անհարմար կոշիկներով։

Պահպանիր այս խորհուրդները ինքդ քեզ համար և վերանայիր դրանք, երբ վատ տրամադրություն ունես: Պոզիտիվը երաշխավորված է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Ժամանակակից 30-ն անց կանանց 10 պատվիրանները
Սկանդալային գեղեցիկ․ 15 լուսանկար այն մասին, որ կանացի մարմինը՝ հրաշագեղ է