fbpx

Այսօր չծխելու համաշխարհային օրն է

Ամեն տարի այս օրը՝ մայիսի 31-ին նշվում է “չծխելու համաշխարհային օրը“:
Ի սկզբանե ասեմ, որ ես ծխող եմ և մոտակա ժամանակներս համենաին դեպս չեմ պատրաստվում թարգել: Սակայն ես լավ հասկանում եմ, որ ծխելը վնասակար է առողջությանը, այնպես ինչպես վնասակար է առողջությանը՝ ավտոմեքենաների արձակած գազերը (ծուխը), շինարարական փոշին և այլն: Ասեմ ավելին, հայտնի փաստ է, որ ավտոմեքենաների արձակած ծուխը կրկնակի, անգամ եռակի անգամ վնասակար է մարդու առողջությանը: Սակայն չգիտես ինչու չկա (կամ էլ ես չգիտեմ) ասենք մեքենաներից հրաժարվելու օր, կամ շինարարությունները դադարեցնելու համաշխարհային օր:
Իհարկե կատակը կատակ (բայց նաև մի մոռացեք, որ յուրաքանչյուր կատակի մեջ կա ճշմարտության մասնիկ, իսկ կոնկրետ վերը գրված կատակի 90% ճշմարտություն էր), բայց եթե չեք ծխում ավելի լավ է մի էլ ծխեք, եթե ծխում եք և եթե ունեք ցանկություն, ապա առանց վարանելու թարգեք:

Բայց նաև խնդրում եմ, այդքան հիվանդագին մի տարեք այդ երևույթը, որովհետև կան ավելի սարսափելի սովորություններ, որոնց մասին մարդիկ ընդհանրապես լռում են…

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Այսօր չծխելու համաշխարհային օրն է
Բազմագիտակության դժվար ԹԵՍՏ․ Փորձեք անսխալ պատասխանել բոլոր հարցերին