fbpx

5 տեխնոլոգիա, որոնք կփոխեն մեր կյանքը

ibm-5-in-5-640x414IBM ընկերությունը կատարել է իր ամենամյա կանխատեսումը. մոտակա 5 տարում 5 պերսպեկտիվ ինովացիաներ, որոնք առավել ազդեցություն կունենան առօրյա  կյանքում: Դրանք կհայտնվեն ի շնորհիվ ամպային տեխնոլոգիաների, մեծ տվյալների վերլուծության, ուսուցողական տեխնոլոգիաների և անվտանգության միջոցների սերտաճման:

Ըստ գիտնականների, բարձր տեխնոլոգիաները կառնչվեն գործնականորեն բոլոր մարդկանց՝ դպրոցականներին և ուսանողներին, գնորդներին, քաղաքի բնակիչներին և հիվանդանոցների հիվանդներին:

1. Դպրոց

[uppod video=”http://youtu.be/hTA5GyWamR0″ align=”center”]

Ապագայի դպրոցական դասարանը, IBM-ի պատկերացմամբ, թույլ կտա ամեն մի աշակերտի համար կազմել անհատական ուսուցում: Ուսուցիչները կկարողանան տեղեկանալ աշակերտի ամեն մի հաջողության, նրա գնահատականների և հաճախելիության մասին: Հիմնվելով առաջընթացի տվյալների վրա, ուսուցիչները կարող են առաջարկել աշակերտին անհատական դասացուցակ կրթական ամբողջ սանդղակով՝ մանկապարտեզից մինչև համալսարան:

2. Խանութներ

[uppod video=”http://youtu.be/yKNSOwLcrkE” align=”center”]

Մանրածախ վաճառքը շարունակում է շարժվել դեպի ինտերնետ: 2012թ. համաշխարհային առցանց վաճառքները անցել են 1 տրիլիոն դոլարի սահմանագիծը: Չնայած դրան, IBM-ում գտնում են, որ «դասական» խանութները ետ կվերադարձնեն իրենց երբեմնի համբավը: 5 տարուց առևտրի կետերը կառաջակեն ապրանքներ, որոնք չկան ինտերնետում՝ հնարավորություն ֆիզիկապես «դիպչել» թվային աշխարհին, ստանալ համապարփակ խրհրդատվություն վաճառողներից, որոնց օգնականը կլինի այնպիսի տեխնոլոգիան, ինչպիսին է Watson սուպերհամակարգիչը: Իրական խանութները, ինչպես ինտերնետում, կկարողանան հարմարվել յուրաքանչյուր հաճախորդին և կանխագուշակել թե ինչ է նա ուզում գնել:

3. Հիվանդանոցներ

[uppod video=”http://youtu.be/0M1DMdc1mQ0″ align=”center”]

Քաղցկեղի բուժումը հիմնված գենոմի անալիզի վրա համարվում է հեռանկարային մեթոդ, սակայն այդ մակարդակով հիվանդության կանխորոշման հնարավորություն ունեն մեղմ ասած ոչ բոլորը: Ինչպես գտնում է IBM-ը, շուտով գենոմի անալիզով կզբաղվեն «խելացի» համակարգերը: Նրանք ամբողջ աշխարհի ուռուցքաբաններին կառաջարկեն բուժման կուրսեր՝ հիմնվելով բժշկական քարտերի և թեմատիկ հրապարակումների վրա: Ժամանակի ընթացքում այդպիսի համակարգերը կդառնան ավելի խելացի: Ինֆորացիայի կուտակման հետ մեկտեղ նրանք ավելի շատ տարբերակներ կառաջարկեն՝ ընտրված հաշվի առնելով կոնկրետ մարդու ԴՆԹ-ի յուրահատկությունները:

4. Քաղաք

[uppod video=”http://youtu.be/tVGviMIMjN0″ align=”center”]

Ըստ IBM-ի կանխատեսումների, մինչև 2050թ. քաղաքներում կբնակվեն 10 մարդուց 7-ը: Այդ իսկ պատճառով, քաղաքները մոտակա հինգ տարվա ընթացքում պետք է սովորեն իրական ժամանակում գնահատել միլիարդավոր պրոցեսներ և սիստեմավորել ինֆորմացիայի հսկայական հոսքերը:

5. «Թվային պահակ»

[uppod video=”http://youtu.be/al8ng82nRss” align=”center”]

5 տարվա ընթացքում յուրաքանչյուր օգտատերի մոտ կարող է հայտնվել «թվային պահակ»: Ի տարբերություն անտիվիրուսների և ֆայերվոլների, որոնք պաշտպանում են տիպիկ սպառնալիքներից, այդպիսի անվտանգության համակարգերը կկարողանան համեմատել կոնտեքստային, իրավիճակային և քրոնոլոգիական տվյալները` օգտատիրոջը տարբեր սարքերի վրա նույնականացման համար:

Իմանալով մարդու վարքագիծը, «թվային պահակը» կկարողանա տարբերակել սովորական ակտիվությունը կեղծից:

Հիշեցնենք, որ IBM-ը ամեն տարի հրապարակում է «IBM 5 in 5» ցուցակը՝ սկսած 2006-ի դեկտեմբերից: Ընկերության կանխատեսումները հիմնված են շուկայական և սոցիալական տենդենցների, նաև  IBM-ի գիտահետազոտական լաբորատորիաների վրա:

Այստեղ կարող եք կարդալ IBM-ի անցած տարվա կանխատեսումը:

Աղբյուրը՝ IBM-ի լրատվական ծառայություն


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
5 տեխնոլոգիա, որոնք կփոխեն մեր կյանքը
Հմայքի մոգությունը կամ այն, ինչով գրավում են Կենդանակերպի նշանների կանայք