fbpx

Մի քանի փաստ այն մասին, թե ինչպես են սոցցանցերն ազդում ձեր պահվածքի վրա

Ներկայացնում ենք սոցիոլոգների և հոգեբանների կողմից բերվող մի քանի փաստ, թե ինչպես են սոցիալական ցանցերն ազդում օգտատերերի պահվածքի վրա:

1. Դուք չեք կարող չստուգել ձեր էջը

Իսկ եթե հաղորդագրությո՞ւն է եկել: Հետաքրքիր գրառում կա պատին, որին պետք է շտապ լա՞յք դնել: Ընկերը նոր լուսանկա՞ր է տեղադրել: Իրականում դուք այդպես չեք մտածում: Դուք ուղղակի ստուգում եք էջը, որովհետև չեք կարող չստուգել:

Հետազոտողների կողմից հարցված սոցցանցերի օգտատերերի 80 տոկոսը խոստովանել է, որ չի կարող օրը գոնե մի անգամ չստուգել էջը: Իսկ հարցվածների մեկ երրորդը դրանով զբաղվում է ցավալի կանոնավորությամբ և սարսափում է այն մտքից, որ ինչ-որ բան կարող է պատահել իրենց հաշվին (մեզ թվում է, թե անհամեմատ ավելի մեծ բան): Հոգեբանական կախվածությունը ավելի փոքր չէ, քան ծխողինը` ծխախոտից: Այն նույնիսկ անվանում է ստացել ամերիկացի հոգեբանների մոտ «Facebook Addiction Disorder» (որը մոտավորապես նշանակում է «ֆեյսբուքից կախվածության խանգարում»):

2. Սոցցանցերը մեզ ստիպում են խանդել

Նույնիսկ երբ պատճառ էլ չկա: Հարցումների արդյունքում, մարդկանց մեծամասնությունը չի զլանում սոցցանցերում հետևել իրենց զուգընկերներին: Մանավանդ որ դա անելն այնքան հեշտ ու հարմարավետ է: Մի քանի սեղմում, և սոցցանցն ինքը քեզ կներկայացնի պոտենցիալ բոլոր մրցակիցների/մրցակցուհիների ցուցակը. բոլորին, ում լայքեր են դրվել, բոլոր ընկերներին և հնարավոր ընկերներին: Կարող եք շատ գրավիչ հետաքննություն անցկացնել:

Ստոպ. իսկ դուք վստա՞հ եք, որ չեք փնտրում այն, ինչ չկա: Հարցվածների 35 տոկոսը խոստովանել է, որ սոցցանցերի առաջացրած խանդն արդյունքում անհիմն է եղել: Եվս մի տխուր նորություն. ֆեյսբուքն է պատճառ դարձել ԱՄՆ-ում ամեն 5 ամուսնալուծությունից 1-ի համար, իսկ Մեծ Բրիտանիայում` 3-ից 1-ի. այդ թվերը վախեցնող են:

3. Սոցցանցերը մեզ օգնում են աշխատել

Մինչ գործատուների մեծամասնությունը արգելափակում է աշխատանքային համակարգիչներից մուտքը սոցցանցեր, որպեսզի աշխատակիցները չշեղվեն աշխատանքից, հոգեբանները խորհուրդ են տալիս նման բան չանել: Այն մարդիկ, որոնք աշխատավայրում Ֆեյսբուք կամ Թվիթեր են օգտագործում, 9 տոկոսով ավելի արդյունավետ են աշխատում, քան մնացածը: Սոցցանց մտնելու կարճ ընդմիջումները ուղեղին հնարավորություն են տալիս շեղվել և հանգստանալ: Բայց միայն` կարճերը:

4. Սոցցանցերը կարող են մեզ դժբախտ դարձնել…

Մարդկանց մեծամասնությունը սոցցանցերն օգտագործում է իր կյանքի դրական կողմերի մասին պատմելու համար: Օրինակ` արձակուրդից լուսանկար տեղադրել, գլուխ գովել ինչ-որ իրի գնումով, տեղադրել կատվի մասին ծիծաղաշարժ տեսանյութ: Բայց եթե ձեր գործերը վատ են, սոցցանցերը ընկերոջից վայրկենապես թշնամու են վերածվում: Նախանձ, տխրություն, խնդիրներից բողոքելու անհնարինություն դատապարտվելու վախի պատճառով. այդ բոլոր զգացմունքներն ընդամենը վատացնում են ճնշված տրամադրությունը և կարող են ձեզ դեպրեսիայի հանգեցնել: Հետազոտությունները ցույց են տվել, որ երկարաժամկետ հեռանկարում սոցցանցերով չափից ավելի տարվելը ձեզ վերածում է նախանձի և նվնվանի, նույնիսկ եթե այդ որակները բնորոշ չեն ձեր էությանը:

5. …բայց կարող են նաև` երջանիկ դարձնել:

Կարող եք գլուխ գովել: Նոր սանրվածքով, նոր մեքենայով, նոր ընկերուհով/ընկերոջով: Կարող եք պատմել ձեր անձնական հաղթանակների և ձեռքբերումների մասին և հավանության արժանանալ: Վերջապես, դուք կարող եք հռհռալ ծիծաղելի կոմիքսի վրա, որ ինչ-որ մեկը դրել է պատին եև բարձրացնել ձեր տրամդրությունը: Այդ ամենը կբարձրացնի ձեր ինքնագնահատականը և կյանքին դրական հույզեր կավելացնի: Միայն թե զգույշ եղեք: Սոցցանց մի մտեք, երբ վշտացած եք և չարացած. այն խոշորացույցի նման է. լավն ավելի է լավացնում, իսկ վատն ավելի է վատացնում:

6. Դուք կորցնում եք ընկերներին

Այս փաստը նախորդների ամբողջությունն է: Նախանձը, ջղայնությունը, մեծ ակնկալիքները, խանդը. սոցցանցերը ձեզ չափից շատ հնարավորություններ են տալիս` դրսևորելու ձեր էության վատագույն կողմերը: Դուք լայքեր և գովաբանություններ եք սպասում, իսկ ձեզ անտեսել են: Դուք ընկերոջն ինչ-որ բան եք գրել, որը կարևոր է անձամբ ձեզ համար, իսկ նա չի պատասխանել կամ, զբաղված լինելով, անուշադրության է մատնել: Վիրավորական է:

Չարժե սոցցանցից սպասել, որ այն կփոխարինի լիարժեք շփմանը: Ինչ-որ բան անհանգստացնո՞ւմ է ձեզ: Հանդիպում նշանակեք սրճարանում և խոսեք այդ մասին: Ձեզ անպայման կլսեն և գուցե աջակցեն: Ամեն դեպքում ընկերոջից առավելագույն ուշադրություն ստանալու անհամեմատ ավելի շատ շանսեր կունենաք, քան եթե դուք, նրան շեղելով ուսումից կամ աշխատանքից, հանկարծ որոշեք ձեր սիրտը բացել:

7. Սոցցանցերը ձեզ ստիպում են ձեզ գեր կամ վատ վիճակում զգալ

Ֆեյսբուքի օգտատերերի 75 տոկոսը դժգոհ է իր արտաքին տեսքից: Նրանց 51 տոկոսը դրա պատճառ է համարում իր լուսանկարներն այլ լուսանկարների հետ համեմատելը:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Մի քանի փաստ այն մասին, թե ինչպես են սոցցանցերն ազդում ձեր պահվածքի վրա
Իսրայելի բանակը համարվում է ամենասեքսուալը: Չինուհիները պատրաստ են վիճարկել (15 լուսանկար)