fbpx

Հայրերի օրը

Իսկ դուք գիտե՞ք, որ շատ երկրներում հունիսի երրորդ կիրակին (2011-ի համար դա հունիսի 19-ն է) նշում են հայրերի օրը (Father’s Day):

Այն նսկսել են նշել ԱՄՆ-ում: Սոնորա Սմարտ անունով մի կին 1909 թ. մայրերի օրվա կապակցությամբ եկեղեցում անց կացվող արարողության ժամանակ մտածում է այն մասին, որ մոր մահվանից հետո, իրեն և ևս հինգ երեխայի միայնակ դաստիարակել է իր հայրը՝ Ուիլյամ Ջեկսոն Սմարթը: Սոնորան ուզում էր, որպեսզի իր հայրը իմանա, թե ինչ յուրատեսակ մարդ է նա իր համար, թե ոնց է նա սիրում և գնահատում իր հորը:

Սոնորան դիմում է տեղի կառավարման մարմիններին, առաջարկությամբ սահմանել նոր տոն: Նրա առաջարկությունը հավանության է արժանանում և որոշվում է պատրաստվել տոնախմբությանը հունիսի 5-ին՝ Ուիլյամի ծննդյան օրը: Բայց քանի որ նախապատրաստման համար ժամանակը չէր հերիքում, ստիպված այն տեղափոխվում է հունիսի 19-ին: Հետագայում տոնը դարձավ պոպուլյար նաև նահանգի այլ քաղաքներում:

ԱՄՆ-ից հետո հունիսի երրորդ կիրակին, հայրերի օրը, սկսեցին նշել նաև Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, ճապոնիան, Չինաստանը և շատ այլ երկրներ:

Կան նաև երկրներ, որոնք ունեն սեփական ժողովրդական տոն՝ հայրերի օր: Օրինակ, գերմանացիները այդ օրը նշում են Աստծո համբարձման օրը, ավստրալիացիները՝ սեպտեմբերի առաջին կիրակին, իտալացիները՝ մարտի 19-ին:

Չնայած ինչքան, որ ես գիտեմ Հայաստանում այդպիսի օր չի նշվում, եկե՛ք այսօր շնորհավորենք մեր հայրերին, հենց այսօր ասենք այդքան կարևոր սիրո ու շնորհակալության խոսքերը: Այն հայրերը, որոնք ողջ են և մեր կողքին, ցանկանանք նրանց քաջ առողջություն և թող նրանք միշտ լինեն մեր կողքին, իսկ այն հայրերը, որոնք ցավոք, արդեն մեզ հետ չեն թող իմանան, որ նրանք հավերժ մեր սրտերում են և մենք հավերժ շնորհակալ ենք նրանց:

Պապ ջան, Դու հավերժ կմնաս մեր սրտերում ու քանի մենք ապրում ենք, մենք շնորհակալ կլինենք այն ամենի համար, ինչ որ դու հասցրեցիր անել մեզ համար քո կյանքի այդքան կարճ ժամանակահատվածում:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՛Ն ՁԵԶ ՀԱՅՐԵՐ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հայրերի օրը
Սաթե քար։ Լեգենդ