fbpx

Սիրել Հայաստանը Ռուսերեն կամ ռուսական արմատներով մեր հայ եղբայրը (+հեռուստահաղորդում)

Ձեզ եմ ուզում ներկայացնել մի հաղորդում, որը եթեր է հեռարձակվել Նիժնի Նովգորոդից “Սրտի լեզվով” հաղորդաշարի շրջանակներում: Հաղորդումը պատմում է մեր ռուս եղբայր, ու անչափ հայասեր Վիկտոր Կոնոպլյովի մասին: Դե բնականաբար ի՞նչ հաղորդում Կոնոպլյովի մասին, որտեղ չխոսվի ու չլինի Հայաստանն ու հայերը: Ի դեպ սոցցանցերում նա ներկայանում է Արամ Կանեփյան անունով:

Նրա մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Հայաստանին սիրահարվածը կամ հոգով սրտով հայ մեր ռուս եղբայրը» հոդվածում: Հոդվածում Դուք ավելի մանրամասն կծանոթանաք այս հրաշք մարդու հետ ու կարող եք ունկնդրել նրա հեքիաթային բանաստեղծությունները Հայաստանի մասին:

Այս մարդը առաջին հերթին շատ մեծ հայասեր է, ասեմ ավելին՝ շատ ու շատ հայերից շատ է սիրում Հայաստանը: Եվ վերջապես նա այնպիսիս հրաշալի անձնավորություն է, ում հետ շփվելով միայն համացանցում՝ շատ կարճ ժամանակում նա ինձ համար դարձավ շատ հարազատ մարդ ու լավ ընկեր: Շնորհակալությու՛ն Վիկտոր, որ դու կաս…

Դիտեք հաղորդումը և ճանաչեք ռուսական արմատներով մեր հայ եղբորը.

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սիրել Հայաստանը Ռուսերեն կամ ռուսական արմատներով մեր հայ եղբայրը (+հեռուստահաղորդում)
«Արյունը ջուր չի դառնա» ժողովրդական իմաստության գիտական բացատրությունը կամ ինչու է պետք հաճախ գրկել երեխաներին