fbpx

Կործանարար բառեր, որոնք ծրագրավորում են դժբախտություն և հիվանդություններ

Ինչպես խոսում ենք, այնպես էլ ապրում ենք:

Նյարդաբան և հոգեբույժ Նոսրատ Պեսեշկիանն առաջիններից էր, ով զարգացրեց այն տեսությունը, որ կան բառեր, որոնք կանխորոշում են մեր հիվանդությունները։ Եվ մեզանից շատերն են օգտագործում այս կործանարար արտահայտությունները:

Դոկտոր Պեզեշիանն այս կործանարար բառերին տվել է «Օրգանական խոսք» անվանումը։

Կործանարար բառերը շատ լավ քողարկված են: Հետևաբար, առաջին հայացքից անվնաս թվացող արտահայտությունները կարող են մեծ վնաս հասցնել: Օրինակ․

  • իմ համբերությունը հատել է:
  • Ես արդեն գլուխս ջարդել եմ (գլուխ եմ ջարդում):
  • Արդեն կոկորդիս է հասել (ինչ-որ բան, ինչ-որ մեկը):
  • Կտրել են թթվածինս:
  • Չեմ կարողանում մարսել (ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին):
  • Քամել են ամբողջ հյութերս:
  • Շատ են արյունս փչացրել:
  • Թքած ունեմ:
  • Արդեն սրտխառնոց է մոտս առաջացնում(ինչ-որ բան, ինչ-որ մեկը):
  • Ուղղակի դանակով ուղիղ սրտիս մեջ:
  • Մահվան դուռն են ինձ հասցնում:

Եվ սա բոլորովին ամբողջական ցուցակը չէ: Մեզ թվում է, թե մենք օգտագործում ենք տարողունակ փոխաբերություններ, բայց իրականում մենք մեր մարմնին տալիս ենք այդպիսի հստակ հրամաններ։

Կարդացեք նաև՝ Ցանկանո՞ւմ եք ավելի ինքնավստահ լինել: Այդ դեպքում դադարեք ասել այս 7 բառերը

Հետաքրքիր է, որ հենց օրգանական խոսքն է ստեղծում հիվանդությունը: Նախկինում ենթադրվում էր, որ հիվանդության առաջանալուց հետո է մարդու խոսքում ի հայտ գալիս կործանարար բառեր. իբր, այդպես անգիտակցականը, որը վերահսկում է բոլոր ֆիզիոլոգիական գործընթացները, ազդանշան է տալիս խափանումների մասին: Սակայն, ոչ, այս պնդումը չի հաստատվել։

Այսպիսով, սկզբում մարդն իր ակտիվ խոսքի մեջ ներառում է կործանարար բառեր (կառուցում է կոնկրետ հիվանդության ծրագիր), և միայն դրանից հետո է առաջանում հիվանդություն։ Եվ ոչ թե որևէ հիվանդություն, այլ հենց այն, ինչ հայտարարվել է։

Եվ ահա ևս մեկ բան, որն ուշագրավ է. հիվանդություն ստեղծելով, կործանարար բառերն ավելի են արմատավորվում ակտիվ խոսքի մեջ, և ամենևին էլ  ոչ հիվանդության մասին հայտնելու համար։ Կործանարար բառերի խնդիրը բոլորովին այլ է՝ աջակցել հիվանդությանը, նրան «ապրելու ու ծաղկելու» հնարավորություն տալ։ Սա հասկանալի է՝ օրգանական խոսքը ինքնուրույն մտավոր ծրագիր է, և այն ունի հիմնավորված առաքելություն՝ աջակցել ստեղծվածին։

Ստորև բերված են մի քանի ամփոփ տվյալներ բազմաթիվ, հազարավոր հիվանդների խոսքի ուսումնասիրություններից:

Այս բառերն ու արտահայտությունները ստեղծում և աջակցում են հիվանդությանը.

  • Սրտխառնոց է առաջացնում, մինչև կոկորդս կուշտ եմ, հոգիս կերավ – նյարդային անորեքսիա:
  • Ամբողջ հոգսը ինձ վրա է թողել: Կրում եմ իմ խաչը: Խնդիրներ, որոնք նստած են պարանոցիս – օստեոխոնդրոզ։
  • Ինչ-որ բան կրծում է հոգիս, թունավորել կյանքը, ես ինձ չեմ պատկանում, հոգնել եմ ամեն ինչից մինչև մահ – քաղցկեղ:
  • Ինքնակերությամբ զբաղվել, կպչուն (յազվա), ինչ-որ բան (կամ ինչ-որ մեկին) չմարսել – խոց:
  • Կոկորդիս է կանգնած, ուժ չկա, մահացու հոգնած եմ – ուրոլոգիական հիվանդություններ։
  • Ազատություն տալ զայրույթին, կտրել թթվածինը, թքած ունենալ ինչ-որ մեկի վրա – բրոնխիալ ասթմա և հիպերվենտիլացիոն համախտանիշ:
  • Ծծել արյունը, հյութերը քամել, դա մտել է արյանս մեջ – արյան հիվանդություններ։
  • Սրտին մոտ ընդունել, սիրտս պայթում է, հարված ուղիղ սրտիս – սրտամկանի ինֆարկտ։
  • Չէի ցանկանա լինել նրա մորթու մեջ, հեշտ վիրավորվող, բարակ մաշկ – մաշկային հիվանդություններ և ալերգիա:
  • Գլուխ կոտրել, գլխով ռիսկի գնալ, գլուխը պատին տալ, իսկական գլխացավանք – միգրեն, մետեոկախվածություն։
  • Երկու ոտքից կաղ, անկայուն, տատանվող, անանցանելի – խրոնիկական ցնցումներ, պադագրա:
  • Գոլորշի թողնել, համբերությունս հատել է, թեժացնել, խթանել – հիպերտոնիա:
  • Թունավոր, դառն է, մաղձոտ, որ կյանքը մեղր չթվա, ուրախություն չկա – լյարդի և լեղապարկի հիվանդություններ, ինչպես նաև գիրություն։
  • Աչքերս չտեսնեին, սարսափելի է նայելը, նայած թե ինչու – աչքի հիվանդություններ։
  • Ես չեմ ուզում դա լսել, մի խոսիր, լռիր, ձայնդ կտրիր, բերանդ փակիր – լսողության կորուստ, խուլություն:
  • Ցնցվում եմ, կատաղեցնում է, հիվանդացնում, մի հիմարացրեք, համբերությունս հատել է – դեպրեսիա։

Հենց որ ձեր բառապաշարում կործանարար բառեր գտնեք, ձեր խոսքն արագ կմաքրվի դրանցից:

Իսկ մեխանիզմն այստեղ պարզ է ու հասկանալի՝ հայտնաբերված նշանակում է բացահայտված։ Բացահայտված նշանակում է զինաթափված: Արդյո՞ք պետք է ասել, որ երբ վերանում են կործանարար բառերը, ապա հեռանում են նաև հիվանդությունները։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4.2 из 5 )
MediaMag
Կործանարար բառեր, որոնք ծրագրավորում են դժբախտություն և հիվանդություններ
Հարցազրույց Ամսագիր.am-ում